Ռուբիկոն

Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

            Եվ զարմանալի չէ, որ ամենախոր պրոբլեմները պրոբլեմներ չեն:

4.0031  Ամեն փիլիսոփայություն «լեզվի քննադատություն» է: (Իհարկե ոչ Մաուտների իմաստով:) Ռասսելի ծառայությունն այն է, որ նա ցույց տվեց. նախադասության թվացյալ ձևը անհրաժեշտաբար նրա իրական ձևը չէ:

4.01      Նախադասությունը իրականության պատկեր է:

            Նախադասությունը իրականության մոդել է, այնպիսի, ինչպիսին մենք այն մտածում ենք:

4.011    Առաջին հայացքից նախադասությունը երևում է այնպես, ինչպես գրված է թղթի վրա, այսինքն` չի երևում որպես պատկերն այն իրականության, որի մասին պատմում է: Սակայն նաև նոտաների գրառումը առաջին հայացքից չի թվում երաժշտության պատկեր, իսկ մեր հնչյունային (տառային) գիրը` մեր հնչյունային լեզվի      պատկեր:

            Եվ այդուհանդերձ այդ նշանային լեզուները նաև սովորական իմաստով հանդես են գալիս       որպես իրենց  ներկայացրածի պատկեր:

4.012    Ակնհայտ է, որ «aRb» ձևի նախադասությունը մենք ընկալում ենք որպես պատկեր: Այստեղ պատկերը ակներևաբար նշանակյալի որոշակի նմանություն է:

4.013    Եվ երբ մենք ներթափանցում ենք այդ պատկերավորության էության մեջ, տեսնում ենք, որ այն չի խախտվում թվացյալ անկանոնություններով (ինչպես նոտանե          րի գրության մեջ #-ի և -ի կիրառությունը):

            Քանզի նաև այդ անկանոնությունները պատկերում են այն, ինչը նրանք պիտի արտահայտեն, միայն թե այլ կերպ:

4.014    Գրամոֆոնի    ձայնապնակը, երաժշտական թեման, նոտաների գրառումը, ձայնային ալիքները, – բոլորը գտնվում են միմյանց նկատմամբ պատկերման ներքին հարաբերության մեջ, որն առկա է լեզվի և աշխարհի միջև:

            Նրանց բոլորին ընդհանուր է տրամաբանական կառուցվածքը(…)

6.3611  Ոչ մի պրոցես չի կարելի համեմատել «ժամանակի հոսքի» հետ,– այն գոյություն չունի,– այլ կարելի է համեմատել միայն ուրիշ պրոցեսի հետ (օրինակ` խրոնոմետրի ընթացքի):

            Այսկերպ ժամանակային պրոցեսի նկարագրությունը հնարավոր է միայն այլ պրոցեսի վրա հենվելով:

            Միանգամայն նույն բանը տեղի ունի տարածության դեպքում: Օրինակ ասում են, որ երկու (իրար բացառող) իրադարձություններից ոչ մեկը չի կարող տեղի ունենալ, քանի որ չկա պատճառը, համաձայն որի իրադարձություններից մեկը պիտի տեղի ունենա նախքան մյուսը: Իրականում խոսքն այստեղ այն մասին է, որ անհնար է նկարագրել այս երկու իրադարձություններից մեկը, եթե չկա ոչ մի անհամաչափություն: Իսկ եթե այդպիսի անհամաչափությունն առկա է, ապա այն կարելի է դիտել որպես մի իրադարձության տեղի ունենալու և մյուսի տեղի չունենալու պատճառ:

6.36111 Աջ և ձախ ձեռքերի կանտյան պրոբլեմը, երբ մի ձեռքը չի կարող ծածկել մյուսը, առկա է արդեն հարթության վրա, նույնիսկ միաչափ տարածության մեջ,

   – – – o – x – – x – o – – –

             a          b

որտեղ երկու կոնգրուենտ ֆիգուրները` a-ն և b-ն, նույնպես չեն կարող ծածկել իրար, եթե դուրս չհանվեն այդ տարածությունից: Աջ և ձախ ձեռքերը իրականում միանգամայն կոնգրուենտ են, իսկ այն որ չեն ծածկում իրար, գործի հետ առնչություն չունի: Աջ ձեռնոցը կարելի էր հագնել ձախին, եթե այն հնարավոր լիներ շրջել քառաչափ տարածության մեջ:

6.362    Այն, ինչը կարելի է նկարագրել, կարող է նաև տեղի ունենալ, իսկ այն, ինչը պետք է           բացառվի պատճառականության օրենքով, չի կարող նաև նկարագրվել:

6.363    Ինդուկցիայի պրոցեսն այն է, որ մենք ընդունում ենք պարզագույն օրենք, որը հարկ է համաձայնության բերել մեր փորձերի հետ:

6.3631  Այս պրոցեսը, սակայն, ունի ոչ թե տրամաբանական, այլ միայն հոգեբանական հիմնավորում:

            Պարզ է, որ հիմք չկա կարծելու, թե նաևբիրականում տեղի ունի այս պարզագույն   դեպքը:

6.36311 Որ արեգակն առավոտյան կծագի, հիպոթեզ է. իսկ դա նշանակում է, որ մենք չգիտենք, կծագի այն արդյոք:

6.37      Պարտադիր չէ, որ եթե մի բան տեղի է ունենում, պիտի տեղի ունենա նաև այլ բան:

            Կա միայն տրամաբանական անհրաժեշտություն:

6.371    Ժամանակակից աշխարհայեցողության հիմքում ընկած է այն պատրանքը, թե իբր      բնության օրենքները բնական երևույթների բացատրություններն են:

6.372    Այսպես, բնության օրենքների առաջ քարանում են ինչպես անձեռնմխելի մի բա       նի, ինչպես հները Աստծո և ճակատագրի առաջ:

Ընդ որում, երկուսն էլ և՛ իրավացի են, և՛ոչ: Հների դեպքում հարցն իհարկե ավելի հստակ է, քանի որ նրանք ճանաչում են հստակ սահման, իսկ նորերի դեպքում կարող է թվալ, թե ամեն բան բացատրված է:

6.373    Աշխարհն անկախ է իմ կամքից:

6.374    Եթե անգամ պատահեր այն ամենը, ինչ մենք կամենում ենք, դա այնուամենայնիվ կլիներ միայն ճակատագրի շնորհ, քանի որ կամքի և աշխարհի միջև չկա տրամաբանական կապ, որ ապահովեր դա, իսկ ենթադրվող ֆիզիկալիստական կապը մենք չենք կարող կամենալ:

6.375    Ճիշտ ինչպես գոյություն ունի տրամաբանական անհրաժեշտություն, այնպես էլ         գոյություն ունի տրամաբանական անհնարություն:

6.3751  Որ օրինակ` երկու գույներ կարող են գտնվել միաժամանակ տեսողական դաշտի նույն տեղում, անհնար է, ընդ որում, անհնար է տրամաբանորեն, քանի որ դա  բացառվում է գույնի տրամաբանական կառուցվածքով:

Մտածենք այն մասին, թե ինչպես է այդ հակասությունը ներկայացվում ֆիզիկյում: Մոտավորապես այսպես. մասնիկը       չի կարող միևնույն ժամանակ ունենալ տարբեր արագություն. սա նշանակում է, որ այն չի կարող միևնույն ժամանակ գտնվել տարբեր տեղերում: Սա նշանակում է, որ մասնիկները տարբեր տեղերում միևնույն ժամանակում չեն կարող նույնական լինել:

(Պարզ է, որ երկու տարրական նախադասությունների տրամաբանակա            արտադրյալը չի կարող լինել ո՛չ նույնաբանություն, ո՛չ էլ հակասություն: Պնդումը, որ տեսադաշտի որևէ կետը միևնույն ժամանակ ունի երկու տարբեր գույներ, հակասություն է:)

6.4       Բոլոր նախադասությունները հավասարարժեք են:

6.41      Աշխարհի իմաստը պիտի ընկած լինի նրանից դուրս: Աշխարհում ամեն ինչ կա այնպես, ինչպես այն կա, և ամեն ինչ տեղի        է ունենում այնպես, ինչպես տեղի է ունենում: Նրանում չկա արժեք. և եթե այն լիներ, ապա արժեք չէր ունենա:

Եթե կա արժեք, որ արժեք ունի, ապա այն պետք է դուրս լինի ամեն իրադարձությունից և այսպես լինելուց: Չէ՞ որ ամեն իրադարձություն և այսպես լինելը պատահական է:

Այն, ինչը ոչ պատահական է դարձնում գոյությունը, չի կարող գտնվել աշխարհի մեջ, քանի որ այլապես այն դարձյալ պատահական կլիներ:

            Այն գտնվում է աշխարհից դուրս:

6.42      Ահա ինչու չեն կարող լինել էթիկայի նախադասություններ:

            Նախադասությունները չեն կարող արտահայտել բարձրագույնը:

6.421    Հասկանալի է, որ էթիկան անարտահայտելի է:

            Էթիկան տրանսցենդենտալ է:

            (Էթիկան և էսթետիկան մեկ են:)

6.422    Առաջին միտքը, որ գալիս է «Դու պետք է…» ձև ունեցող էթիկական օրենքը հաստատելիս, հետևյալն է. իսկ ի՞նչ կլինի, եթե ես դա չանեմ: Սակայն պարզ է, որ ոչ մի կապ չունի պատժի և վարձատրման հետ իրենց սովորական իմաստով: Հետևաբար այս հարցը արարքի հետևանքների մասին չունի նշանակություն: – Այս հետևանքները առնվազն չպետք է լինեն իրադարձություններ: Քանի որ այնուամենայնիվ պետք է ճիշտ ինչ-որ բան լինի այդհարցադրման մեջ: Պետք է գոյություն ունենա էթիկական վարձատրման կամ էթիկական պատժի ինչ-որ տեսակ, բայց դրանք պետք է ընկած լինեն հենց արարքի մեջ:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից Էմիլ Սիորան Մտածել ինքդ քո դեմ Մեր գրեթե բոլոր հայտնագործությունների համար պարտական ենք մեր իսկ մոլեգնումներին ու անհավասարակշռության սրացմանը: Նույնիսկ Աստծուն, որքան էլ Նա մեզ հետաքրքրի, հայտնաբերում ենք ոչ թե ներանձնականի խորքերում, այլ սեփական տենդի… Փիլիսոփայություն Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Նյութեր «Ideas and Opinions» գրքից Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։…