Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)
Ռուդոլֆ Շտայներ
Տ. 39,40.
Ինցերսդորֆ գալուց հետո Վիենի իմ առաջին այցելությունը ես օգտագործեցի մեծ քանակությամբ փիլիսոփայական գրքեր գնելու համար: Ես առանձին սիրով էի վերաբերվում Ֆիխտեի «Գիտաբանության» առաջին ակնարկին: Կանտի ընթերցումը բերեց նրան, որ ես ինձ համար մի պատկերացում կազմեցի, թերևս ոչ հասուն, այն մասին, որ Ֆիխտեն ցանկացել է մի քայլ առաջ գնալ: Սակայն դա ինձ այնքան էլ չէր հետաքրքրում: Այն ժամանակ ինձ համար կարևոր էր մարդկային հոգու կենսական գործունեությունը կարողանալ արտահայտել մտային պատկերների խիստ ձևով: Բնագիտական ոլորտում իմ որոնումները վերջ ի վերջո բերեցին նրան, որ մարդկային «ես»-ի գործունեության մեջ ես տեսա ճանաչողության միակ հնարավոր ելակետը:
Երբ «ես»-ը գործողություն է կատարում և ինքն էլ հայում է այդ գործողությունը, ապա գիտակցության մեջ բացարձակապես անմիջականորեն ներկա է հոգևորը, ասում էի ինքս ինձ: Ես համարում էի, որ այս կերպ հայեցվածը միայն անհրաժեշտ է արտահայտել պարզ, դիտարկելի հասկացություններով: Եվ ճիշտ ճանապարհը գտնելու համար ես անդրադառնում էի Ֆիխտեի «Գիտաբանությանը»: Սակայն ես ունեի նաև իմ սեփական տեսակետերը: Էջ առ էջ ուսումնասիրելով «Գիտաբանությունը», ես արտագրում էի այն:
Արդյունքում մի երկար ձեռագիր ստացվեց: Մինչ այդ ես ջանում էի բնության երևույթների համար այնպիսի հասկացություններ գտնել, որոնցից ելնելով հնարավոր կլիներ հասկացություն գտնել նաև «ես»-ի համար: Հիմա ես ուզում էի անել հակառակը` «ես»-ից ելնելով, ներթափանցել բնության և նրա կայացման մեջ: Բնությունն ու ոգին այդ ժամանակ կանգնում էին հոգուս ընդառաջ իրենց բացարձակ հակադրությամբ: Ինձ համար գոյություն ուներ ոգեկան էությունների աշխարհ:
Այն, որ ինքը «ես»-ը, լինելով ոգի, ապրում է ոգեաշխարհում, ինձ համար անմիջական հայեցողություն էր: Սակայն բնությունը չէր ուզում ներածվել վերապրված ոգեաշխարհի մեջ:
«Գիտաբանությունից» հետո իմ մեջ առանձնակի հետաքրքրություն առաջացավ Ֆիխտեի «Գիտնականի խնդրի մասին» և «Գիտնականի էության մասին» հոդվածների նկատմամբ: Այս գործերի մեջ ես գտնում էի որոշակի նպատակ, որին ինքս էի ձգտում: Ես կարդացի նաև «Խոսք գերմանական ազգին» աշխատությունը, որը սակայն այդ շրջանում ինձ շատ ավելի քիչ հետաքրքրեց, քան Ֆիխտեի մյուս գործերը: Բայց և այնպես, ես ուզում էի ավելի լավ, քան մինչ այդ ինձ հաջողվել է, հասկանալ Կանտին: «Զուտ բանականության քննադատությունը» բավարար չէր դրա համար: Եվ ես անդրադարձա «Պրոլեգոմեններ ապագա ամեն մետաֆիզիկայի» աշխատությանը: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ եկա այն կարծիքի, որ ինձ անհրաժեշտ է հիմնավորապես ուսումնասիրել բոլոր այն հարցերը, որոնք Կանտը արթնացրել էր մյուս մտածողների մեջ: Այդ ժամանակից ես գնալով ավելի գիտակցաբար էի աշխատում մտքերի ձևով արտահայտել իմ ունեցած ոգեկան աշխարհի անմիջական հայեցողությունը: Այս ներքին աշխատանքով լցված, ես ջանում էի կողմնորոշվել այն ուղղություններում, որոնց դիմում էին Կանտի և նրանհաջորդող ժամանակաշրջանի մտածողները: Թրաուգոթ Կրուգի չոր, դատողական «տրանսցենդենտալ սինթետիզմը» ես ուսումնասիրում էի նույն եռանդով, ինչ որ գործադրում էի ներապրելու համար Ֆիխտեի ճանաչողության ողբերգությունը, որին նա հանգել էր իր «Մարդու կոչումը» աշխատությունը գրելիս: Հերբարթի հետևորդ Թիլոյի «Փիլիսոփայության պատմությունը» լայնացրեց իմ հայեցակետը փիլիսոփայական մտքի զարգացման ոլորտում, սկսած Կանտի շրջանից:
Ես կարդում էի Շելլինգ և Հեգել: Հոգուս առջև իր ողջ ուժով հառնում էր Ֆիխտեի և Հերբարթի մտածողության հակադրությունը:
Տ. 48,49.
Եվ հենց մաթեմատիկայի առնչությամբ այն ժամանակ ես ունեցա մի կարևոր ապրում: Տարածության պատկերացումն ինձ համար կապված էրմեծագույն ներքին դժվարությունների հետ: Ես չէի կարող այն ակներև մտածել որպես տարբեր կողմերից անվերջությանը ձգտողդատարկություն, ինչը ընկած էր այդ ժամանակ իշխող բնագիտական տեսության հիմքում: Շնորհիվ նորագույն (սինթետիկ) երկրաչափության, որին ծանոթ էի դասախոսություններից, հոգուս առջև հայտնվեց հետևյալ պատկերը. ուղիղը, եթե այն աջից ձգտում է անվերջության, ձախիցնորից վերադառնում է իր ելակետին: Աջ կողմում անվերջ հեռավորության վրա գտնվող կետը նույն կետն է, որը անվերջ հեռվացած է ձախից:
Ինձ թվում էր, որ նորագույն երկրաչափության նման պատկերացումներով տարածության վերաբերյալ, կարելի է այլ հասկացություն կազմել, ևչհամարել այն դատարկության մեջ կարծրացած մի բան: Ուղիղը, որ ինքն իր մոտ է վերադառնում, ինչպես շրջանագծի դեպքում, ինձ համարհայտնություն էր: Այդ դասախոսությունից, երբ դա առաջին անգամ ի հայտ եկավ հոգուս, ես վերադառնում էի, կարծես մի բեռ վրայիցս գցածլինեի: Ես համակված էի ազատագրման զգացումով: Եվ դարձյալ, ինչպես իմ մանկական տարիներին, երկրաչափությունը ինձ երջանկությանզգացում պարգևեց:
Այդ տարիներին տարածության խնդրի հետ մեկտեղ ինձ զբաղեցնում էր նաև ժամանակի հարցը: Արդյո՞ք այստեղ նույնպես հնարավոր է միպատկերացում, որի բովանդակությունը այն է, որ ընթացքը դեպի «անվերջ հեռավոր» ապագա, միաժամանակ վերադարձ է անցյալից: Տարածության պատկերացումից առաջացած երջանկության զգացումը վերածվում էր խոր անհանգստության, որ կապված էր ժամանակիպատկերացման հետ: Սկզբում ես այստեղ ոչ մի ելք չէի տեսնում: Բոլոր դատողություններից հետո ես հասկացա, որ չպետք է շտապեմտարածությանը վերաբերող հասկացությունները կիրառել ժամանակի հասկացությունը բացատրելու համար: Ժամանակի խնդրի առնչությամբճանաչողության ճանապարհին ես ստիպված էի բազմաթիվ հիասթափություններ ապրել:
Տ. 51-54.
Ջերմության մեխանիկական տեսությունը, լույսի և էլեկտրականության ալիքային տեսությունները դրդեցին ինձ անցնել ճանաչողությանտեսության ուսումնասիրությանը: Այն ժամանակ արտաքին ֆիզիկական աշխարհը պատկերացնում էին որպես մատերիայի շարժման պրոցես:
Զգայարանների ընկալումները ներկայացվում էին որպես լոկ սուբյեկտիվ ապրումներ, շարժման ազդեցություններ մարդու զգայարանների վրա: Դրսում, տարածության մեջ տեղի են ունենում մատերիայի շարժման պրոցեսներ, և երբ այս պրոցեսները դիպչում են մարդուջերմազգայարանին, նա ջերմության զգացում է ապրում: Մարդուց դուրս տեղի են ունենում եթերի ալիքային պրոցեսներ, դրանք դիպչում ենմարդու տեսողական նյարդին ու նրա մեջ լուսային և գունային զգայություններ առաջանում:
Ամենուր այս տեսակետին էի հանդիպում: Իմ մտածությանը այն անասելի դժվարություններ էր պատճառում, քանզի համաձայն նրա, օբյեկտիվարտաքին աշխարհից դուրս էր մղվում ոգին: Հոգով ես զգում էի, որ եթե բնության երևույթների դիտարկումը նման պատկերացումների է բերում,ապա ոգու հայեցում ունենալով, նման պատկերացմանը գալ անհնար է: Ես տեսնում էի, թե որքան գայթակղիչ են այս պատկերացումներըարդի բնագիտությամբ դաստիարակված մտքի համար: Սակայն ես դեռ չէի կարող համարձակվել իշխող մտածելակերպին հակադրել իմսեփականը, թեկուզ միմիայն ինքս ինձ համար: Հենց դա էլ դժվարին հոգեկան պայքարի պատճառ դարձավ: Ես ստիպված էի ներքուստշարունակ հաղթահարել այս մտածելակերպի վերաբերյալ մտքումս հեշտությամբ առաջացող քննադատությունը, մինչև այն ժամանակ, երբճանաչողության հետագա աղբյուրները և ուղիները առավել համոզվածություն կներշնչեին: