Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)
Այս առումով ինձ համար մեծ նշանակություն ունեցավ Շիլլերի «Նամակներ մարդու էսթետիկական դաստիարակության մասին» գիրքը: Այնմիտքը, որ մարդկային գիտակցությունը կարծես տատանվում է տարբեր վիճակների միջև, միացնող օղակ հանդիսացավ այն պատկերիհամար, որ ես կառուցել էի մարդկային հոգու ներքին գործունեության վերաբերյալ: Համաձայն Շիլլերի, մարդն իր վերաբերմունքը աշխարհինկատմամբ զարգացնում է գիտակցության երկու տարբեր վիճակներում: Եթե նա տրվում է իր մեջ գործող զգայականին, ապա ապրում էբնության հարկադրությամբ: Նրա կյանքն այս դեպքում որոշարկում են զգացումներն ու հակումները: Եթե նա ենթարկվում է բանականությանտրամաբանական օրինաչափությանը, ապա ապրում է որոշ ոգեկան անհրաժեշտության մեջ: Սակայն նա կարող է զարգացնել իր մեջգիտակցության մի միջին վիճակ: Նա կարող է իր մեջ ձևավորել «էսթետիկական տրամադրվածություն», որի վրա չեն ազդում միակողմանիորենո՛չ բնության հարկադրանքը, ո՛չ էլ բանականության անհրաժեշտությունը:
Այս «էսթետիկական տրամադրվածության» մեջ հոգին ապրում է զգացումների օգնությամբ, սակայն հայեցողությամբ և զգացումներով դրդվածարարքների մեջ նա հոգևոր տարր է մտցնում: Մարդն ընկալում է զգացումների միջոցով, սակայն այնկերպ, որ, կարծես, նրանքներթափանցված են ոգով: Գործողություններում տրվում են անմիջական ցանկության բավարարմանը, սակայն այդ ցանկությունը այնքանազնվացած է, որ նրան հաճո է բարին և տհաճ է չարը: Այստեղ բանականությունը սերտորեն կապված է զգայականի հետ: Բարին դառնում էբնազդ, իսկ բնազդը, քանի որ ոգեկանի բնույթ է ներառել իր մեջ, ինքն իրեն կարող է ուղղություն տալ: Գիտակցության այս վիճակի մեջ Շիլլերըտեսնում է հոգեկան այնպիսի կառուցվածք, որի շնորհիվ մարդը կարող է ապրել և արարել գեղեցիկը: Այս վիճակի զարգացման մեջ նա գտնումէ բուն մարդկային էության վերածնունդ:
Ինձ համար գրավիչ էր Շիլլերի մտքերի այս ընթացքը: Նա խոսում էր այն մասին, որ սկզբում գիտակցությունը պետք է որոշակի վիճակի հասնի, որպեսզի աշխարհի երևույթների նկատմամբ ձեռք բերի այնպիսի վերաբերմունք, որը կհամապատասխանի մարդու էությանը: Այդուհանդերձ,բնության դիտարկումից և ոգու ապրումից առաջացած իմ հայեցման մեջ բավականին պարզություն էր մտնում: Շիլլերը խոսում էրգիտակցության այն վիճակի մասին, որն անհրաժեշտ էր աշխարհի գեղեցկությունը վերապրելու համար: Սակայն արդյո՞ք չի կարելի մտահայելգիտակցության մի վիճակ, որը կբացահայտի իրերի իսկական էությունը: Եթե դրա համար կան հիմքեր, ապա ի սկզբանե տրված մարդկայինգիտակցությունը չի կարելի դիտարկել ըստ Կանտի ու հետո փորձել պարզաբանել – այն կարո՞ղ է մոտենալ իրերի իսկական էությանը, թե ոչ: Առաջին հերթին անհրաժեշտ է հետազոտել գիտակցության այն վիճակը, որի շնորհիվ մարդն այնպես է հարաբերվում աշխարհին, որ իրերն ուփաստերը իրենք են բացահայտում իրենց էությունը:
Ես մտածում էի, որ գիտակցության այդպիսի վիճակ որոշակի չափով հասանելի է, եթե մարդն ունի ոչ միայն այնպիսի մտքեր, որոնքարտացոլում են արտաքին իրերն ու պրոցեսները, այլ նաև այնպիսիք, որոնք նա վերապրում է որպես ինքնին մտքեր: Այս կյանքը մտքերումբացվում էր իմ առջև որպես բոլորովին մի այլ բան, քան այն, որում ընթանում է մարդու առօրեական կեցությունն ու սովորական գիտականհետազոտությունները: Շարունակելով խորացնել մտքերի ապրումը, հայտնաբերում ես, որ այս ապրումին ընդառաջ է գալիս ոգեկանիրականությունը: Հոգեկան ճանապարհը բերում է ոգուն: Եվ այս ներքին հոգեկան ճանապարհին հասնում են ոգեկան իրականությանը, որըհետո վերագտնում են բնության ներքին աշխարհում: Եթե կենդանի մտքերում նկատել ոգու իրողությունը և հետո դուրս գալ բնությաննընդառաջ, ապա կարելի է հասնել վերջինիս խորագույն ըմբռնմանը:
Գնալով, ինձ համար պարզ է դառնում, որ երբ մարդ առօրեական աբստրակտ մտքերից անցնում է մտքի սթափությունն ու պարզությունըպահպանող ոգեկան տեսանման, նա ներթափանցում է մի իրականության մեջ, որից զատված է առօրեական գիտակցությամբ: Վերջինիսբնորոշ է մի կողմից զգայական ընկալողության կենսականություն, մյուս կողմից` մտապատկերների աբստրակտություն: Ոգեկան տեսանումըընկալում է ոգին այնպես, ինչպես զգացումներն են ընկալում բնությունը, բայց իր մտածողությամբ այն այդքան հեռացված չէ ոգեկանընկալումից, ընդհակառակը, նա մտածում է` վերապրելով ոգեկանը, և վերապրում է մարդու մեջ արթնացված ոգեղինությունը` կոչելովմտածողությանը:
Հոգուս առջև բացվում էր ոգեկան տեսանում, որ հիմնված չէր մութ միստիկական զգացումի վրա: Այն ընթանում էր ավելի շուտ մի ոգեկանգործունեության մեջ, որն իր հստակությամբ լիովին համեմատելի էր մաթեմատիկական մտածողության հետ: Ես մոտեցել էր այնպիսի հոգևորկառուցվածքի, որն իրավունք էր տալիս ինձ ոգեաշխարհի իմ հայեցումները հիմնավորել նույնիսկ բնագիտության մտածողության«հանրագումարի» առջև:
Ես քսաներկու տարեկան էի, երբ հոգիս համակված էր այս ապրումներով:
Տ. 63, 64.
Ինձ համար այդ «ես»-ը իրենում գոյություն ունեցող իրականության ներքուստ տեսանելի ապրում էր: Այդ իրականությունը ինձ համար նույնչափհավաստի էր, որքան մատերիալիզմի կողմից ընդունված ցանկացած մի այլ իրականություն: Սակայն նրա մեջ նյութական ոչինչ չկա: «Ես»-իայդ իրական և ոգեկան էության տեսանումը ինձ օգնեց հետագայում հաղթահարել մատերիալիզմի բոլոր գայթակղությունները: Ես գիտեի` ոչինչ չի կարող սասանել այն, ինչ վերաբերում է «ես»-ին: Եվ ինձ համար պարզ էր, որ նա, ով դիտարկում է «ես»ը որպես այլ գործունեությանարտաբերման ձև կամ այլ պրոցեսների արդյունք, պարզապես չգիտի, ինչ է այն: Ես ուզում էի ընկերոջս բացատրել այն, ինչ ապրում է իմ մեջորպես ներքին, ոգեկան հայեցում: Մեր պայքարը այս հարցերի շուրջը դեռ երկար տևեց: Սակայն կյանքին վերաբերող հարցերում մերզգացումների ընդհանրությունն այնքան մեծ էր, որ մեր տեսական պայքարը, չնայած իր ողջ անողոքությանը, ոչ մի կերպ չէր ազդում մերանձնական հարաբերությունների վրա:
Տ. 71-75.
Իմ կարծիքով` անընդունելի էր լույսը և ձայնը դիտարկել որպես համանման երևույթներ, ինչպես դա արվում էր բնագիտության մեջ: Սովորաբար խոսում էին «համընդհանուր ձայնի» և «համընդհանուր լույսի» մասին: Համանմանությունը կայանում էր հետևյալում. առանձինհնչյուններն ու ձայները դիտարկվում են որպես հատուկ ձևով մոդիֆիկացված օդի տատանումներ, և ձայնի օբյեկտիվությունը, մարդուձայնային զգացողության ապրումից դուրս, դիտարկվում էր որպես օդի տատանման մի վիճակ: Նմանապես բացատրվում էր և լույսը: Այն, ինչտեղի է ունենում մարդուց դուրս, երբ նա լույսի շնորհիվ ընկալում է երևույթները, բնորոշվում էր որպես եթերի տատանում: Եվ ուրեմն գույներնիրենցից ներկայացնում են հատուկ ձևի լույսի կազմավորված տատանումներ: Այն ժամանակ այս զուգադրությունը հիրավի տանջալից էր իմհոգևոր կյանքի համար: Քանի որ ինձ համար միանգամայն պարզ էր, որ «ձայն» հասկացությունը հնչյունների աշխարհի առանձին երևույթներիսոսկ աբստրակտ ընդհանրացում է, մինչդեռ ՙլույսն՚ ինքնին կոնկրետ իրողություն է լուսավորված աշխարհի հարաբերությամբ: «Ձայնը» ինձհամար ընդհանրացված աբստրակտ հասկացություն էր, «լույսը»` կոնկրետ իրողություն: Ինքս ինձ ասում էի. լույսը զգայորեն բոլորովին չիընկալվում, այլ ընկալվում են գույները լույսի միջոցով, որն ամենուր հայտնակերպում է իրեն գունային ընկալման մեջ, սակայն ինքը զգայորեն չիընկալվում: «Սպիտակ» լույսը – լույս չէ, այլ արդեն գույն է: