Ռուբիկոն

Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Տ. 81-82.

Այդ շրջանին է պատկանում Էդուարդ ֆոն Հարթմանի3 փիլիսոփայության իմ ուսումնասիրությունը: Իմ մեջ անընդհատ ընդվզում էրառաջացնում հատկապես նրա «ճանաչողության տեսությունը»: Ինձ համար խորապես անընդունելի էր այն կարծիքը, որ բուն իրականությունը, որպես չգիտակցվածություն, գտնվում է գիտակցության ապրումներից դուրս, իսկ վերջիններս ոչ այլ ինչ են, քան իրականությաներևակայական, պատկերային արտացոլք: Դրան ես հակադրում էի այն կարծիքը, որ գիտակցության ապրումները, շնորհիվ հոգևոր կյանքիներքին ուժեղացման, կարող են բուն իրականության մեջ ներթափանցել: Ինձ համար պարզ էր, որ աստվածային-ոգեղենը բացվում է մարդումեջ, երբ մարդն իր ներքին կյանքով հնարավոր է դարձնում այդ խոստովանությունը:

Էդուարդ ֆոն Հարթմանի պեսիմիզմը ես համարում էի բոլորովին սխալ հարցադրում մարդկային կյանքի վերաբերյալ: Մարդուն ես ընկալում էիորպես մի էություն, որը ձգտում է իր ներքին աղբյուրից վերցնել այն, ինչը բավարարվածությամբ է լցնում իր կյանքը: Ինքս ինձ ես ասում էի, որեթե մարդուն ի սկզբանե աշխարհակարգով նախորոշված լիներ «լավ կյանք», ապա նա ինչպե՞ս կարող էր ստիպել այդ աղբյուրին հորդել:

Արտաքին աշխարհակարգը հասնում է զարգացման այնպիսի մի փուլի, որ իրերն ու փաստերը օժտում է բարով ու չարով: Եվ այդ ժամանակմարդն արթնանում է ինքնագիտակցության համար, ու ազատությանը բերող իր զարգացումը շարունակում է ոչ թե իրերից ու փաստերից, այլմիմիայն կեցության աղբյուրից: Պեսիմիզմի կամ օպտիմիզմի հարցադրումն արդեն մարդկային ազատության դեմ ուղղված էր թվում ինձ: Հաճախ ես ասում էի ինքս ինձ. մարդն ինչպե՞ս կկարողանար իր բարձրագույն երջանկության արարիչը լինել, եթե արտաքինաշխարհակարգով նրան նախորոշված լիներ երջանկության որևէ չափ:

Այդուհանդերձ, ինձ գրավում էր Հարթմանի «Բարոյական գիտակցության ֆենոմենոլոգիան»: Այստեղ, ըստ իս, մարդկության բարոյականզարգացման հարցը դիտվում էր ղեկավարվելով էմպիրիկ դիտարկմամբ: Մտահայեցողական դատողությունն այստեղ ուղղված չէրգիտակցությունից դուրս գտնվող անհայտ կեցությանը, ինչպես որ դա տեղի էր ունենում Հարթմանի ճանաչողության տեսության ումետաֆիզիկայի մեջ, այլ նրան, որ իր արտահայտման մեջ կարող է վերապրվել որպես բարոյականություն: Ինձ համար պարզ էր, որ ոչ միփիլիսոփայական մտահայեցություն, եթե այն ձգտում է մոտենալ բուն իրականությանը, չպետք է դուրս գա երևույթի (Erscheinung) սահմաններից: Աշխարհի երևույթներն իրենք կբացահայտեն այդ իրականությունը, եթե միայն գիտակից հոգին կպատրաստի իրեն դրանք հասկանալուհամար: Նա, ով գիտակցությամբ միայն զգայականորեն ընկալելին է ըմբռնում, պետք է որ գիտակցությունից դուրս փնտրի բուն իրողությունը, իսկ նա, ով հայեցությամբ է ընկալում ոգեղենը, այդ մասին տեսական հասկացողական իմաստով խոսում է որպես գիտակցության այս, այլ ոչայն կողմում գտնվածի մասին: Ինձ մոտ համակրանք էին առաջացնում Հարթմանի բարոյական աշխարհին վերաբերող տեսակետերը, քանիոր, լիովին ետ մղելով այլկողմանիության տեսակետը, նա այստեղ ղեկավարվում է դիտարկումով: Ես ուզում էի գոյողի ճանաչողությունըհասցնել այն աստիճանի, որ ֆենոմեններն իրենք բացահայտեն իրենց ոգեղեն էությունը ոչ թե դատողություններ անելով այն մասին, թե ինչ էգտնվում «ֆենոմենների ետևում», այլ խորանալով նրանց մեջ: Քանի որ ես միշտ ձգտել եմ մարդու ամեն մի գործունեություն իր պոզիտիվկողմով ընկալել, Էդուարդ ֆոն Հարթմանի փիլիսոփայությունը ինձ համար կարևոր նշանակություն ունեցավ: Եվ, չնայած որ հատկապես իրհիմնական ուղղվածությամբ ու կյանքի հայեցությամբ այն անընդունելի էր ինձ համար, այդ փիլիսոփայությունը համոզիչ կերպով էրլուսաբանում շատ բաներ երևույթների մեջ: Եվ նույնիսկ այս «չգիտակցվածի փիլիսոփայի» այն աշխատանքներում, որոնք սկզբունքորեն չէիընդունում, ես շատ բաներ էի գտնում, որ չափազանց հետաքրքրական էին ինձ համար:

Դա նաև վերաբերում է Էդուարդ ֆոն Հարթմանի հանրամատչելի աշխատություններին, որտեղ քննարկվում են պատմա-մշակութային, մանկավարժական և քաղաքական պրոբլեմներ: Այս պեսիմիստի մոտ ես գտնում էի կյանքի «առողջ» ընկալում, ինչը բացակայում էրօպտիմիստներից շատերի մոտ: Հատկապես նրա կապակցությամբ ես զգում էի այն, ինչի կարիքն ունեի, այն է` կարողանալ գնահատելկարծիքը, որը հակասում է իմին:

Տ. 83-88.

XIX դարի քաղաքակրթության վրա գործած բնագիտության ուժգին ազդեցությամբ ձևավորված մտածելակերպն ինձ անընդունելի էր թվումհասկանալու համար, թե ինչին էր ձգտում Գյոթեն բնաճանաչման մեջ և ինչում էր նա հասել բարձրագույն աստիճանին:

Գյոթեի մեջ ես տեսնում էի մի անձնավորություն, ով մարդուն աշխարհի նկատմամբ դնում էր հատուկ, ոգեղենին համապատասխանհարաբերակցության մեջ և ով ի վիճակի էր ճիշտ ձևով ներբերել բնագիտությունը մարդկային գործունեության համընդհանուր ոլորտ: Դարաշրջանի մտածելակերպը, որ ես յուրացրել էի, ըստ իս, ունակ էր գաղափարներ կազմել թերևս միայն անկենդան բնության վերաբերյալ: Ես տեսնում էի կենդանի բնությանը ճանաչողության դիրքից մոտենալու նրա անզորությունը: Օրգանականի ճանաչողությանը նպաստողգաղափարներ կառուցելու համար, ասում էի ինքս ինձ, անհրաժեշտ է նախ և առաջ կենդանացնել անօրգանականին պիտանիգաղափարները: Քանզի ես տեսնում էի նրանց անկենդանությունը և ուրեմն սոսկ անկենդան բնությունն ընկալելու կարողությունը:

Գյոթեի բնահայեցումը բացատրելու համար ես փորձում էի ցույց տալ, թե ինչպես գաղափարները, կենդանանալով Գյոթեի ոգով,գաղափարակերպեր են դառնում:

Այն ամենը, ինչ մտածել կամ մշակել էր Գյոթեն բնագիտության որևիցե ոլորտում առանձին վերցված, ինձ սակավ նշանակալից էր թվում այնկենտրոնական հայտնագործության համեմատ, որը ես պետք է ցույց տայի: Այն, իմ կարծիքով, կայանում էր նրանում, որ նա գտել էր, թե ինչպեսէ հարկավոր մտածել օրգանականը` նրան ճանաչողաբար մոտենալ:

Ես գտնում էի, որ մեխանիկան բավարարում է ճանաչողության պահանջը, որովհետև նա մարդկային ոգում ռացիոնալ կերպով կառուցում էհասկացություններ, որոնք հետո անօրգանականի ոլորտում իրականանում են զգայական փորձում:

Գյոթեն կանգնեց իմ առջև որպես օրգանիկայի հիմնադիր, որը նույնակերպ վերաբերվում էր կենդանի բնությանը: Մարդկային ոգու նորագույնպատմության մեջ դիտարկելով Գալիլեյի դերը, անհրաժեշտ է նշել, որ նա հասկացություններ կազմելով անօրգանականի վերաբերյալ, նորագույն բնագիտությանը հաղորդեց իր տեսքը: Այն, ինչ նա արեց անօրգանականի համար, Գյոթեն ձգտում էր անել օրգանականի ոլորտում: Գյոթեն ինձ համար դարձավ օրգանիկայի Գալիլեյ:

Գյոթեի բնագիտական աշխատանքների առաջին հատորի համար սկզբում ես պետք է մշակեի նրա մետամորֆոզի գաղափարները: Ինձհամար դժվար էր արտահայտել օրգանականի ճանաչումը հնարավոր դարձնող կենդանի գաղափարակերպերի հարաբերակցությունըկերպազուրկ գաղափարակերպերի հետ, որոնք օգտագործվում են անօրգանականն ընկալելու համար: Այս դրույթի ճիշտ մեկնությունը եսառավելապես կարևոր էի համարում իմ խնդրի համար:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային…