Ռուբիկոն

Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այսպիսով, լույսն ինձ համար իրական էություն էր զգայական աշխարհում, բայց արտազգայական էություն: Հոգուս առջև կանգնեց նոմինալիզմիև ռեալիզմի հակադրությունը, ինչպես որ այն ձևավորվել է սխոլաստիկայում: Համաձայն ռեալիստների տեսակետի, հասկացություններնիրենցից ներկայացնում են մի իրականություն, որն ապրում է իրերի մեջ, և արտաբերվում են այնտեղից միայն ճանաչողության շնորհիվ: Դրանհակառակ, ըստ նոմինալիստների, հասկացությունները մարդու կողմից ձևակերպված անվանումներ են, որ ամփոփում են իրերի մեջսահմանված բազմազանությունը, որոնցում սակայն նրանք չունեն կեցություն: Ես զգում էի, որ ձայնի ապրումները հարկավոր է դիտարկելնոմինալիստորեն, իսկ լույսի միջոցով ստացված ապրումները` ռեալիստորեն:

Այս կողմնորոշմամբ ես մոտեցա ֆիզիկոսների օպտիկային: Այստեղ ես պետք էի շատ բան ժխտեի: Ես եկա այն հայեցակետերին, որոնք ինձճանապարհ էին հարթում դեպի Գյոթեի գույների ուսմունքը, իմ առաջ բացում նրա բնագիտական աշխատանքների դռները: Սկզբում փոքրհոդվածներս, գրված իմ բնագիտական տեսակետերի համաձայն, ես բերում էի Շրոյերին1, որոնք, սակայն, նրան քիչ էին հետաքրքրում, քանիդեռ մշակված չէին ըստ Գյոթեի մտածելակերպի: Միայն վերջում ես բերում էի հետևյալ ամփոփումը. եթե գան այն բանին, որ բնության մասինմտածեն այնպես, ինչպես ես դա այստեղ նկարագրել եմ, ապա միայն այդ ժամանակ Գյոթեի բնության հետազոտությունը իր արդարացիգնահատականը կգտնի գիտության մեջ: Շրոյերին անկեղծորեն ուրախացնում էին իմ այս եզրակացությունները, բայց ոչ ավելին: Իրավիճակը, որում ես հայտնվել էի, լիովին բնորոշվում էր հետևյալ միջադեպով: Մի օր Շրոյերը պատմեց ինձ իր զրույցի մասին մի կոլեգայի հետ, որըմասնագիտությամբ ֆիզիկոս էր:

«Այո,– ասել էր վերջինս,– Գյոթեն ըմբոստանում էր Նյուտոնի դեմ, բայց չէ՞ որ Նյուտոնը այնպիսի հանճար էր»,– ինչին Շրոյերն առարկել էր. «Բայց չէ՞ որ Գյոթեն նույնպես հանճար էր»: Եվ ես դարձյալ զգացի, որ սա հանելուկ է, և ես այն պետք է բոլորովին մենակ լուծեմ:                 

Ֆիզիկական օպտիկային վերաբերող իմ եզրակացություններն ինձ համար կամուրջ էին հանդիսանում ոգեկան հասկացություններից դեպիայնպիսիք, որոնք գալիս էին բնագիտական հետազոտումից: Այն ժամանակ ես անհրաժեշտություն էի զգում ինքնուրույն արված ճշգրիտօպտիկական փորձարկումների միջոցով լույսին և գույնին վերաբերող իմ մտքերը ստուգել զգայական փորձում: Այդպիսի փորձարկումներիհամար առարկաներ գնելը հեշտ չէր ինձ համար: Մասնավոր դասերից ստացված միջոցներն անչափ սուղ էին: Ես անում էի հնարավոր ամենբան լույսի տեսության փորձերը իրագործելու համար, որոնք կարող էին բնագավառում բնության փաստերի վերաբերյալնախապաշարմունքներից ազատ կարծիքի բերել:

Ֆիզիկական փորձերի կարգին ես գործնականորեն ծանոթ էի իմ աշխատանքի շնորհիվ Ռայթլինգերի2 ֆիզիկական լաբորատորիայում: Ինձհայտնի էր օպտիկայի մաթեմատիկական մեկնաբանությունը, քանի որ հատկապես այդ ոլորտը ես մանրամասնորեն ուսումնասիրել էի: Չնայած Գյոթեի գույների ուսմունքային վերաբերող ֆիզիկոսների բերած բոլոր առարկություններին, ես իմ սեփական փորձերի շնորհիվհետզհետե հեռանում էի ֆիզիկայում ընդունված կարծիքներից և մոտենում էի Գյոթեին: Ես համոզվեցի, որ բոլոր այդ փորձերը, օգտագործելովԳյոթեի արտահայտությունը, միայն «լույսին զուգակցող» փաստեր են, այլ ոչ փորձեր ինքնին «լույսի հետ»: Ինքս ինձ ասում էի. գույնը դուրս չիբերվում լույսից, ինչպես որ դա հետևում էր Նյուտոնի մտածելակերպից: Այն հայտնաբերվում է, երբ լույսը իր ազատ տարածման ընթացքումխոչընդոտների է հանդիպում: Եվ իմ կարծիքով, դա անմիջականորեն բացահայտվում էր փորձերում:

Այդուհանդերձ, սակայն, լույսն ինձ համար արտաքսվում էր զուտ ֆիզիկական իրականությունների շարքից և միջանկյալ աստիճան էրհանդիսանում զգայականորեն ընկալվող և ոգեպես հայեցված իրականությունների միջև:

Ես հակված չէի այս հարցերը պարզաբանել միայն փիլիսոփայական մտորումների միջոցով: Սակայն շատ կարևոր էի համարում բնությանփաստերի ճիշտ ընթերցումը: Եվ, գնալով, ինձ համար պարզ էր դառնում, որ լույսն ինքնին մուտք չի գործում զգայականորեն հայեցված ոլորտ, այլ մնում է նրանից դուրս, այն ժամանակ, երբ գույները հայտնաբերվում են, երբ զգայականորեն հայեցվածը բերվում է լույսի ոլորտ:

Այնուհետ ես անհրաժեշտություն զգացի տարբեր կողմերից մոտենալ բնագիտական ճանաչողությանը: Դա նորից բերեց ինձ անատոմիայի ևֆիզիոլոգիայի ուսումնասիրությանը:

Ես ուսումնասիրում էի մարդկային, կենդանական և բուսական օրգանիզմների անդամների կառուցվածքը: Այսպիսով, ես իմ ձևով մոտեցամետամորֆոզին վերաբերող Գյոթեի ուսմունքին: Գնալով աճում էր իմ համոզվածությունը նրանում, թե ինչպես է զգայականորեն ընկալվողբնապատկերը ձգտում նրան, ինչը ոգեպես տեսանելի է ինձ համար:

Ոգեպես դիտարկելով մարդու հոգևոր գործունեությունը` մտածողությունը, զգացմունքները և կամեությունը, իմ առջև գոյանում էր «ոգեկանմարդն» իր ողջ կերպարային իրազննությամբ: Ես չէի կարող սահմանափակվել սովորաբար մտքին եկող աբստրակցիաներով, երբ խոսում էինմտածողության, զգացմունքների և կամեության մասին: Այդ ներքին կենսական խոստովանումներում ես տեսնում էի ստեղծարար ուժեր, որոնցշնորհիվ իմ առջև ոգում հայտնվում էր «մարդը որպես ոգի»: Հետո մարդու կերպարը զգայական աշխարհում դիտարկելիս, տեսանող հայացքիհամար այն լրացվում էր զգայականորեն տեսանելի ոլորտում գործող ոգեկանով:

Ես մոտեցա զգայական­վերզգայական ձևին, որի մասին խոսում էր Գյոթեն, և որն ինչպես իրապես բնագիտական, այնպես էլ զուտ ոգեկանհայեցման համար գտնվում է զգայականորեն ընկալվածի և ոգեպես տեսանվածի միջև:

Անատոմիան և ֆիզիոլոգիան քայլ առ քայլ բերում էին զգայական-վերզգայական ձևին: Եվ այստեղ առաջին անգամ (ճիշտ է դեռ բոլորովինանկատար ձևով) իմ հայացքն անդրադարձավ մարդկային էության եռանդամությանը, ինչի մասին, երեսուն տարի շարունակ լուռուսումնասիրություններից հետո, ես հրապարակավ սկսեցի խոսել իմ «Հոգու հանելուկներ» գրքում: Սկզբում ինձ համար պարզ դարձավ, որմարդկային կազմակերպվածքի այն մասում, որտեղ ձևավորումն առավելապես կողմնորոշված է նյարդերի և զգայարանների վրա, զգայական-վերզգայականը ավելի ուժգին է արտահայտվում զգայականորեն հայեցվածում:

Գլխի կառուցվածքը ես տեսնում էի այնպիսին, որ զգայական-վերզգայականը նույնպես առավելագույնս զգայական ձևով էր արտահայտվում: Վերջավորությունների կազմակերպվածքը հակառակը` ես պետք է դիտեի որպես այնպիսին, որտեղ զգայական-վերզգայականը առավելապեսթաքնված է, այնպես որ այնտեղ, շարունակելով ձևավորել մարդուն, ներազդում են արտամարդկային (մարդուց դուրս) բնության մեջ գործողուժերը: Իմ կարծիքով, մարդկային կառուցվածքի այդ երկու բևեռների միջև գտնվում էր այն ամենը, ինչն արտահայտում էր իրեն ռիթմիկ ձևով` շնչառության, արյան շրջանառության և այլն:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային…