Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)
Անօրգանականի ճանաչման համար հասկացությունները պետք է հետևեն մեկը մյուսին` հայելու համար այն ուժերի փոխկապվածությունը, որոնք գործողության պատճառ են հանդիսանում բնության մեջ: Օրգանականի դեպքում, հակառակը, անհրաժեշտ է թույլ տալ, որհասկացությունները մեկը մյուսից այնպես աճեն, որ նրանց զարգացող կենդանի փոխակերպման մեջ առաջանան բնության մեջ առկաձևավորված հասկացությունների կերպարները: Գյոթեն ձգտում էր հասնել դրան, փորձելով ոգում մտապահել տերևի գաղափարակերպը, որըսակայն ոչ թե անշարժ, անկենդան հասկացություն է, այլ ունակ է արտահայտվել բազմազան ձևերով: Եթե ընդունենք, որ ոգում այս ձևերըկարող են զարգանալ մեկը մյուսից, ապա կարելի է վերարտադրել բույսն ամբողջովին: Իդեալականացած ընթացաձևով հոգում կառուցվում էայն նույն պրոցեսը, որի միջոցով բնությունը իրականորեն ստեղծում է բույսը: Ջանալով այս կերպ հասկանալ բույսի էությունը, ոգեպես առավելմոտ ես գտնվում բնականին, քան հասկացությունների միջոցով անօրգանականն ընկալելիս: Անօրգանականում ընկալվում է միայն ոգեղենառերևույթ կերպն այն բանի, ինչը ոգեզուրկ ձևով գտնվում է բնության մեջ: Բույսի կայացման մեջ սակայն ապրում է մի բան, որն արդենհեռավոր նմանություն ունի նրա հետ, ինչը մարդկային ոգում գոյանում է որպես բույսի կերպար: Ակնհայտ է, որ բնությունը ստեղծելովօրգանականը, իր մեջ գործի է դնում ոգենման մի էություն:
Գյոթեի բուսաբանական աշխատությունների ներածության մեջ ես ուզում էի ցույց տալ, որ նա իր մետամորֆոզի ուսմունքով առաջարկում էրբնության օրգանական գործողությունները ոգուն համակերպ մտածել:
Գյոթեի մտածելակերպի համար ոգեղենին էլ ավելի էին համապատասխանում բնության գործողությունները կենդանական աշխարհում ևմարդկային էության սկզբնահիմքերում:
Ինչ վերաբերում էր կենդանական-մարդկայինին, Գյոթեն փորձում էր բացահայտել մոլորությունը, որը նկատել էր իր ժամանակակիցների մոտ: Այն է` նրանք բնության մեջ մարդկային էության օրգանական հիմքին հատուկ տեղ էին տալիս մարդկանց և կենդանիների միջև առանձինտարբերակիչ նշաններ փնտրելով: Եվ դա, ըստ նրանց, միջծնոտային ոսկորն էր, որն ունեին կենդանիները և որի վրա գտնվում էինատամնաշարի վերին կտրիչները: Նրանց կարծիքով, մարդու վերին ծնոտը չուներ այդ հատուկ միջանկյալ ոսկորը ու կազմված էր մեկամբողջական մասից:
Գյոթեն դա մոլորություն էր համարում: Նրա կարծիքով մարդկային ձևը կազմվում է կենդանական ձևի ավելի բարձր աստիճանի վերափոխմանմիջոցով: Այն ամենը, ինչ առկա է կենդանական տեսակում, մարդկայինում ևս պետք է լինի, սակայն ավելի կատարյալ ձևով, այնպես որմարդկային օրգանիզմը կարողանա ինքնագիտակից ոգու կրող դառնալ:
Տարբերությունը մարդու և կենդանու միջև Գյոթեն տեսնում էր ոչ թե մասնավորությունների, այլ մարդու ընդհանուր ձևի բարձրացման մեջ:
Դիտարկելով բույսերը և աստիճանաբար բարձրանալով կենդանական տարբեր ձևերին, կարելի է տեսնել, թե ինչպես, գնալով, ոգուն ավելիհամապատասխան են դառնում օրգանական ստեղծագործ ուժերը: Մարդու օրգանական կառուցման ժամանակ գործում են հոգևորստեղծարար ուժեր, որոնք բարձրագույն մետամորֆոզի են ենթարկում կենդանական ձևը: Այդ ուժերը ներկա են մարդկային օրգանիզմիկայացման պրոցեսում և ի վերջո արտահայտվում են որպես մարդկային ոգի, նախօրոք բնական հիմքում իրենց համար ստեղծելով անոթ, որըկկարողանա վերջիններս տեղավորել իրենց բնականից ազատ կեցության ձևում:
Մարդկային օրգանիզմին վերաբերող Գյոթեի այս հայեցողության մեջ ես տեսնում էի կանխագիտակցումն այն ճշմարտության, որըհետագայում, հիմնվելով դարվինյան հայեցակետի վրա, ասվելու էր մարդու և կենդանու ազգակցության առնչությամբ: Եվ դրանով նաևժխտվում էր այն ամենը, ինչ անհիմն էր այս հարցում: Դարվինի հայտնագործությունների մատերիալիստական հասկացությունը բերում է նրան, որ հիմք ընդունելով մարդու և կենդանու ազգակցությունը, ձևավորվում են պատկերացումներ, որոնք ժխտում են ոգին այնտեղ, որտեղ նաերկրային կեցության մեջ արտահայտվում է իր բարձրագույն ձևի` մարդու մեջ:
Այս մոտեցումով Գյոթեի բնության դիտարկումը, – շնորհիվ այն բանի, որ նա բնության զարգացումը հայում է աստիճանաբար` անօրգանականից օրգանական, – բերում է նրան, որ բնագիտությունը հետզհետե վեր է ածվում ոգեգիտության: Ես հատկապես դա էի ուզումցույց տալ, ուսումնասիրելով Գյոթեի բնագիտական աշխատությունների առաջին հատորը: Այսուհանդերձ իմ ներածությունը դարձավ այնհարցի պարզաբանումը, թե ինչպես դարվինիզմը, մատերիալիստական երանգավորում ստանալով, ստեղծում է միակողմանի հայեցակետ, որիվրա գյոթեական մտածելակերպը պիտի առողջարար ազդեցություն ունենա: Ինչպես է հարկավոր ճանաչել, որպեսզի հնարավոր լինիներթափանցել կյանքի երևույթների մեջ. ահա սա էի ուզում ցույց տալ Գյոթեի օրգանիկայի ուսումնասիրության մեջ: Շուտով ես զգացի, որ այնհամոզիչ հիմնավորման կարիք ունի: Իմ ժամանակակիցների իմացության էության պատկերացումը հեռու էր Գյոթեի հայեցակետից: Իմացության տեսաբանների աչքի առջև էր ժամանակակից բնագիտությունը: Այն, ինչ նրանք ասում էին ճանաչողության էության մասին, վերաբերվում է միայն անօրգանական բնությանը: Ու չկար ոչ մի համահնչություն Գյոթեի ճանաչողության մեթոդի մասին իմ ասածների և այդժամանակի ճանաչողության տեսության միջև:
Գյոթեի օրգանիկային վերաբերող իմ շարադրած տեսակետերը պատճառ հանդիսացան, որ ես նորից անդրադառնում ճանաչողությանտեսությանը: Առկա էին հայեցակետեր, որոնց թվում էր, օրինակ, Օտտո Լիբմանի հայեցակետը, որոնք տարբեր ձևերով արտահայտում էինհետևյալ դրույթը. «Մարդկային գիտակցությունն իր սահմաններից երբեք չի կարող դուրս գալ և պետք է բավարարվի ապրելով նրանում, ինչըիրականությունը առաքում է մարդկային հոգու մեջ ու ինչն այնտեղ արտահայտվում է ոգեղեն ձևով»: Նման տեսակետը թույլ չի տալիս խոսելայն մասին, որ օրգանական բնության մեջ, համաձայն Գյոթեի մեթոդի, ոգուն հարազատ որևիցե բան կգտնվի: Ըստ այդ հայեցակետերի, մարդկային գիտակցության սահմաններում է հարկավոր փնտրել ոգին և անընդունելի համարել ոգուն համակերպ բնահայեցումը:
Ես եկա այն եզրակացության, որ Գյոթեի ճանաչողության մեթոդը չունի ճանաչողության տեսություն: Ես փորձեցի, թեկուզ ընդհանուր ձևով, շարադրել այն: Ու նախքան Գյոթեի բնագիտական աշխատությունների հաջորդ հատորների ուսումնասիրությանն անցնելը գրեցի իմ «Գյոթեիաշխարհայեցման ճանաչողության տեսությունը»:
Գիրքը պատրաստ էր 1886 թվին:
Տ. 97-99.
Սակայն ճիշտ այդ ժամանակ իմ մեջ սկսեցին հասունանալ հետագայում լույս տեսած «Ազատության փիլիսոփայություն» գրքիս առաջինմտքերը: Դելլե Գրացիեին4 ուղղված «Բնությունը և մեր իդեալները» հոդվածի հետևյալ տողերը ամփոփում են այդ գրքի հիմնական դրույթները. «Մեր իդեալներն այդչափ մակերեսային չեն, որ բավարարվեն հաճախ այնքան դժգույն և այնքան դատարկ իրականությամբ: Այնուամենայնիվ, ես չեմ կարող ընդունել, որ անհնար է այս իմացությունից բխող խոր պեսիմիզմից վեր լինել: Այս բարձրացումը տեղի է ունենում, երբ ես հայումեմ մեր ներքին աշխարհը, երբ մոտենում եմ մեր իդեալական աշխարհի էությանը: Այն իր մեջ ամփոփված, ինքնին կատարյալ աշխարհ է, որըարտաքին իրերի անցողիկությունից ոչինչ չի ստանում և ոչինչ չի կորցնում: Մի՞թե մեր իդեալները, եթե դրանք իրոք կենդանիանհատականություններ են, ինքնին էություններ չեն, բնության բարեհաճություններից կամ անբարեհաճությունից անկախ: Թող սաստիկ քամինանխղճորեն պոկի գեղեցկաշուք վարդի ծաղկաթերթերը. նա կատարել է իր առաքելությունը, քանզի հարյուրավոր աչքեր է ուրախացրել իրգեղեցկությամբ, թող վաղը ոչնչացում տենչացող բնությանը ցանկալի լինի վերացնել ողջ աստեղած երկինքը – հազարամյակներ շարունակմարդիկ պատկառանքով վեր են նայել` և դա բավական է: Ոչ թե ժամանակավոր կեցությունը, այլ իրերի ներքին էությունն է նրանց դարձնումկատարյալ: Մեր ոգու իդեալները ինքնըստինքյան աշխարհ է և պետք է ինքնըստինքյան ամբողջությամբ արտահայտվի, նա ոչինչ չի կարողստանալ բարեհաճ բնության միջնորդությունից: