Ռուբիկոն

Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Աշխարհի այդ պատկերը իրականում պատրանք է: Զգայականորեն ընկալելով, մարդը կանգնում է աշխարհի առջև, որպես մի պատրանքի: Բայց իր զգայական ընկալմանը միանում է նրա ներքին էությունից բխող, զգայականից ազատ մտածողությունը, այդժամ պատրանքըհագեցվում է իրականությամբ և դադարում է այդպիսին լինել: Եվ այդ ժամանակ իր ներքին էության մեջ իրեն զգայող մարդկային ոգինհանդիպում է աշխարհի ոգուն, որն այլևս մարդու համար թաքնված չէ զգայական աշխարհի ետևում, այլ գտնվում և արարում է այդ զգայականաշխարհում:

Ոգու ձեռքբերումն աշխարհում ես դիտարկում էի ոչ թե որպես տրամաբանական ամփոփման առարկա կամ զգայական ընկալմանշարունակություն, այլ մի բան, որ տրվում է մարդուն, երբ նա զգայականից ազատ մտածողության ընկալումից զարգանում է մինչև վերջինիսապրումը:

Նման հայեցումներով էր ներթափանցված 1888թ. Գյոթեի բնագիտական աշխատությունների երկրորդ հատորի իմ հրատարակումը. «Ովընդունում է մտածողության զգայական տարրի սահմաններից դուրս ծավալվող ընկալման ընդունակությունը, նա պետք է անհրաժեշտաբարընդունի նաև զուտ զգայական իրականության սահմաններից դուրս գտնվող նրա օբյեկտները: Բայց մտածողության օբյեկտները բունգաղափարներն են: Տիրապետելով գաղափարներին, մտածողությունը միաձուլվում է աշխարհի կեցության նախահիմքերի հետ, այն, ինչգործում է դրսում, ներխուժում է մարդու ոգու մեջ. մարդը միանում է օբյեկտիվ իրականության հետ նրա բարձրագույն պոտենցիայում: Իրականության մեջ հայտնաբերել գաղափարը, ահա սա է մարդու իսկական հաղորդությունը: Գաղափարի հարաբերությամբ մտածողություննունի նույն նշանակությունը, ինչ աչքը` լույսի նկատմամբ, ականջը` ձայնի: Այն հանդիսանում է ընկալման զգայարան»: (Համմտ. Գյոթեիբնագիտական աշխատությունների ներածությունը, կյուրշներյան «Գերմանական ազգային գրականության» II հատոր:)

Այդ ժամանակ ինձ համար այդքան կարևոր չէր պատկերել ոգու աշխարհը, ինչպիսին որ այն կա, երբ զգայականից ազատ մտածողությունըինքնըստինքյան ապրումի միջոցով զարգանում է մինչև ոգեկան ընկալում: Ավելի շուտ ես ուզում էի ցույց տալ, որ զգայական ընկալման մեջբացվող բնության էությունը ոգեղեն է: Ես ուզում էի ցույց տալ, որ բնությունը հիրավի ոգեղեն է:

Դրա պատճառն այն էր, որ ճակատագրի բերումով ես ընդհարվում էի արդի ժամանակի ճանաչողության տեսաբանների հետ: Ըստ նրանցկանխադրույթների, բնությունը պատկերվում էր ոգուց զուրկ, ուստի նրանց խնդիրն էր ցույց տալ, թե որքան հեռու է մարդը ճշմարտությունից, երբ իր ոգում բնության ոգեղեն կերպ է ստեղծում:

Դրան ես հակադրում էի ճանաչողության բոլորովին այլ տեսություն: Ես ուզում էի ցույց տալ, որ մտածելով, մարդը բնությանը վերաբերողպատկերներ չի ստեղծում նրանից դուրս գտնվելով, որ ճանաչողությունը դա ապրում է (Erlebnis), և ճանաչելով` մարդը իրերի մեջ է հարատևում: Հետագա իմ ճակատագիրը սեփական տեսակետերս Գյոթեի տեսակետերի հետ կապելն էր:

Այդուհանդերձ շատ հնարավորություններ կային ցույց տալու համար, որ բնությունը ոգեղեն է, քանի որ ինքը Գյոթեն ձգտում էր ոգեկանբնահայեցման, սակայն զուտ ոգեկան աշխարհի մասին խոսելու հնարավորություն չկար, քանզի ոգեկան բնահայեցումը Գյոթեն չէր հասցրելանմիջական ոգեհայեցման:

Այնուհետև, այդ շրջանում ես կարևոր էի համարում ազատության գաղափարի արտահայտումը: Երբ մարդ գործում է ելնելով բնազդներից, հույզերից, կրքերից և այլն, նա ազատ չէ: Իմպուլսները, որոնք գիտակցում է նույն կերպ, ինչպես զգայական աշխարհի տպավորությունները, հետագայում որոշարկում են նրա գործողությունները: Սակայն այստեղ նույնպես նրա իսկական էությունը չէ, որ գործում է: Նա գործում է, գտնվելով զարգացման այն աստիճանի վրա, երբ դեռ չի բացվել նրա իսկական էությունը: Որպես մարդ նա բացում է իր էությունը նույնչափ քիչ, որչափ զգայական աշխարհն է բացում իրենը զուտ զգայական դիտարկման ժամանակ:

Իրականում զգայական աշխարհը պատրանք չէ. այդ մարդն է նրան այդպիսին դարձնում: Մարդը կարող է իր գործունեության մեջ զգայականհույզերը, իղձերը և այլն, պատրանքների վերածել. այդժամ նա թույլ է տալիս, որ իր մեջ գործի պատրանքայինը, այլ ոչ ինքը` մարդը: Նա թույլ էտալիս, որ իր մեջ գործի ոգեզուրկը: Նրա ոգեղեն էությունը միայն այն ժամանակ է գործում, երբ նա զգայականից ազատ մտածողությանոլորտում իր գործունեության համար գտնում է իմպուլսներ բարոյական ինտուիցիաների համար: Այժմ արդեն ինքն է գործում, այլ ոչ որևէ այլբան: Հիմա նա ազատ, ինքնըստինքյան գործող էություն է:

Ես ուզում էի ցույց տալ, որ երբ ժխտում են զգայականից ազատ մտածողությունը, որպես մարդու զուտ ոգեղեն սկիզբ, երբեք չեն կարող գալազատության հասկացությանը. այդ հասկացությունը գալիս է անմիջապես, երբ տեսնում են զգայական տարրից ազատ մտածողությանիրականությունը:

Այս ոլորտում նույնպես ես այդ ժամանակ ելնում էի ոչ այնքան ոգեկան աշխարհը պատկերելու իմ ցանկությունից, որտեղ մարդը վերապրում էիր բարոյական ինտուիցիաները, որքան այդ ինտուիցիաների ոգեղեն բնույթն ընդգծելու իմ մտադրությունից: Եթե ես կարևորեի առաջինը, ապա իմ «Ազատության փիլիսոփայություն» գրքի «Բարոյական երևակայություն» գլուխը պետք է այսպես սկսեի. «Ազատ ոգին իրգործողություններում հետևում է իր մղումներին, այն է` ինտուիցիաներին, որոնք նա բնության կեցության սահմաններից դուրս` զուտ ոգեկանաշխարհում է վերապրում, ընդ որում` դա չի գիտակցվում առօրեական գիտակցության մեջ»: Սակայն այդ շրջանում ինձ համար թերևս կարևորէր նկարագրել բարոյական ինտուիցիաների զուտ ոգեղեն բնույթը: Ուստի, նշելով այդ ինտուիցիաների կեցության և մարդու գաղափարներիաշխարհի ընդհանրությունը, ես ասում էի. «Ազատ ոգին գործում է, հետևելով իր մղումներին, այն է` ինտուիցիաներին, որոնք մտածողությամբընտրվում են գաղափարների աշխարհի ամբողջությունից»: Նա, ով չի տեսնում զուտ ոգեկան աշխարհը, ուստի և չէր կարող գրել առաջիննախադասությունը, չի կարող ընդունել նաև երկրորդ նախադասության իմաստը: Իմ «Ազատության փիլիսոփայության» մեջ կանանդրադարձեր առաջին նախադասությանը: Օրինակ. «Անհատական կյանքի բարձրագույն աստիճանն է ընկալման որոշակիբովանդակությանը չդիմող հասկացութային մտածողությունը: Որևէ հասկացության իմաստը մենք որոշարկում ենք` ելնելով իդեալականոլորտից, մաքուր ինտուիցիաների շնորհիվ: Այդպիսի հասկացությունը սկզբում չունի ոչ մի կապ որոշարկված ընկալումների հետ»:

Այստեղ խոսքը վերաբերվում է «զգայական ընկալումներին»: Եթե այն ժամանակ ես մտադիր լինեի գրել ոչ միայն բարոյական ինտուիցիաներիոգեղեն բնույթի, այլ նաև հոգևոր աշխարհի մասին, ապա պետք է հաշվի առնեի զգայական և հոգևոր ընկալումների հակադրությունը: Սակայնինձ համար կարևոր էր միայն ընդգծել բարոյական ինտուիցիաների ոչ զգայական բնույթը: 

Ահա այս ուղղվածությունն ուներ իմ գաղափարների աշխարհը, երբ երրորդ տասնամյակս լրանալու և վայմարյան շրջանի սկզբի հետ եզրափակվեց կյանքիս առաջին հատվածը:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային…