Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)
«Ազատության փիլիսոփայության» վրա աշխատելիս ես մշտապես հոգ էի տանում, որ մտքերս արտահայտելու ժամանակ միանգամայնարթուն պահեմ այդ մտքերը ներառնող ներքին ապրումը: Դա հաղորդում էր մտքերին ներքին տեսանման միստիկական բնույթ, բայց և այդտեսանումը համանման էր դարձնում աշխարհի արտաքին զգայական հայեցմանը: Ձեռք բերելով այդպիսի ներքին ապրում, այլևս ոչ միհակադրություն չես զգում բնաճանաչման և ոգեճանաչման միջև:
Եվ պարզ է դառնում, որ երկրորդը առաջինի կերպափոխված շարունակությունն է: Հասկանալով այդ, ես կարող էի հետագայում իմ«Ազատության փիլիսոփայության» տիտղոսաթերթին հետևյալ բնաբանը գրել. «Հոգեկան դիտարկման արդյունք` ըստ բնագիտական մեթոդի»: Քանզի եթե հոգևոր ոլորտում բարեխղճաբար հետևենք բնագիտական մեթոդին, ապա ճանաչողության ընթացքում այն կբերի այդ նույնոլորտը:
Այդ շրջանում ինձ համար մեծ նշանակություն ունեցավ «Կանաչ օձի և գեղեցիկ շուշանի մասին» Գյոթեիհեքիաթիմանրամասնուսումնասիրությունը: Այդ հեքիաթով էր եզրափակվում նրա «Գերմանացի էմիգրանտների զրույցները»: Այս«հանելուկային» հեքիաթը շատ մեկնաբաններ գտավ: Ես կարևոր չէի համարում բովանդակության ՙմեկնաբանումը՚, ես ուղղակի ընդունում էիայն իր պոետիկ-գեղարվեստական ձևի մեջ: Ինձ միշտ տհաճություն էր պատճառում արարող երևակայության փոշիացումըդատողություններում:
Ես տեսնում էի, թե ինչպես էր Շիլլերի հետ հոգևոր շփման միջոցով ստեղծվում այս գործը: Գրելով իր «Մարդու էսթետիկականդաստիարակության մասին նամակները», Շիլլերը ապրում էր հոգևոր զարգացման փիլիսոփայական շրջանը: Նրան առավելապես զբաղեցնումէր «մարդկային գիտակցության ինքն իր հետ համաձայնության գալու» խնդիրը: Նա տեսնում էր, որ մարդու հոգին մի կողմից լիովին տրված էբանականության գործունեությանը, և զգում էր, որ զուտ բանականության մեջ գործող հոգին կախվածություն չունի մարմնական-զգայականոլորտից: Բայց նա զգում էր, որ այս տեսակի գերզգայական գործունեության մեջ առկա է անբավարարվածություն: Հոգին, տրվելովբանականության «տրամաբանական անհրաժեշտությանը», գտնվում է «ոգում», սակայն այս կացության մեջ նա ո՛չ ազատ է, ո՛չ էլ ներքուստոգեպես շարժուն: Նա տրված է ոգու աբստրակտ պատկերին, և չի գործում ոգու կյանքի և կեցության մեջ: Մյուս կողմից, Շիլլերը նկատում էր, ինչպես է մարդու հոգին, ծավալելով հակադիր գործունեություն, լիովին տրվում մարմնական տարրին, այն է` զգայական ընկալումներին ևբնազդային մղումներին: Այս դեպքում նրա մեջ արդեն չկա հոգևոր պատկերից եկող ազդեցությունը. նա տրված է բնության օրինաչափությանը, որը ոչինչ չի նշանակում իր էության համար:
Շիլլերը եկավ այն հայեցողությանը, որ երկու գործունեություններում էլ մարդն «իսկական մարդ» չէ: Բայց նա կարող է ձեռք բերել այն, ինչըտրված չէ նրան ոչ բնությամբ, ոչ էլ առանց իր մասնակցության գործող ոգու բանական շողքով: Նա կարող է իր զգայական գործունեության մեջներբերել բանականություն և կարող է զգայականը վեր հանել գիտակցության ավելի բարձր ոլորտ, այնպես որ նա ոգեկանի նման սկսի գործել: Այսպիսով նա ձեռք է բերում միջին տրամադրվածություն տրամաբանական և բնական հարկադրանքի միջև: Այս տրամադրվածության մեջՇիլլերը տեսնում է մարդուն, երբ նա արվեստի մեջ է ապրում:
Աշխարհի էսթետիկական ընկալումը ուղղված է զգայականին, բայց այնպես, որ այնտեղ նա գտնում է ոգին: Նա ապրում է ոգու շողքում, բայցստեղծագործության ընթացքում ոգուն զգայական կերպ է հաղորդում, այնպես որ նա կորցնում է իր շողքային կեցությունը:
Մինչ այդ էլ, դեռ տարիներ առաջ Շիլլերի «իսկական մարդու» հայեցման ձգտումը հայտնվում էր հոգուս առջև և հիմա, երբ Գյոթեի«հանելուկային հեքիաթը» հանելուկ դարձավ ինձ համար, այն նորովի հայտնվեց իմ առջև: Ես տեսնում էի, թե ինչպես է Գյոթեն ընկալել Շիլլերի«իսկական մարդու» պատկերացումը: Ընկերոջից ոչ պակաս, նրա համար նույնպես հրատապ էր հարցը` ինպե՞ս է հոգևորի շողքայինարտացոլանքը գտնում հոգում զգայական մարմնական տարրը, և ինչպե՞ս է բնականը ֆիզիկական մարմնում բարձրանում մինչև հոգևորը:
Երկու ընկերների նամակագրությունը ու նաև այն, ինչ կարելի է իմանալ նրանց հոգևոր շփման մասին, ցույց են տալիս, որ Շիլլերի տեսակետը Գյոթեի համար չափից դուրս աբստրակտ էր ու չափից դուրս միակողմանի-փիլիսոփայական: Նա սքանչելի կերպարներ է ստեղծում, ինչպիսիքեն գետը, որը բաժանում է երկու աշխարհները, թափառող լույսերը, որոնք փնտրում են մի աշխարհից մյուսը տանող ճանապարհը, օձը, որըզոհաբերում է իրեն` կամուրջ դառնալով երկու աշխարհների միջև, «գեղեցիկ շուշանը», որն ապրում է ոգում` գետի «այն կողմում», և որին իբրևայդպիսին կարող են կանխազգալ միայն գետի «այս կողմում» ապրողները, և ուրիշ շատ կերպարներ: Շիլլերի փիլիսոփայական տեսակետիննա հակադրում է հեքիաթային-պոետիկ հայեցում: Նա այն զգացումն ուներ, որ մարդը, եթե նրան մոտենում են Շիլլերի ընկալած հոգուհանելուկային փիլիսոփայական հասկացություններով, աղքատանում է իսկական որոնումների մեջ: Այդ հանելուկներին Գյոթեն ուզում էրմոտենալ հոգեկան ապրումների օգնությամբ:
Գյոթեի հեքիաթային կերպարները ցույց են նրանից շատ առաջ հոգու ոգեկան ապրումներ որոնողներին հայտնված իմագինացիաները: Հեքիաթի երեք թագավորների որոշ նմանակություն կարելի է գտնել «Քրիստիան Ռոզենկրոյցի քիմիական հարսանիքում»: Մյուս կերպարներըհին ժամանակներում ճանաչողության ճանապարհին գտնվողների առջև հայտնված կերպարների կրկնություն են: Գյոթեի մոտ այսկերպարները պատկերված են սքանչելի, ազնվական, գեղարվեստական երևակայական ձևերում, մինչդեռ հնում նրանք առավելապես ոչ գեղարվեստական բնույթ էին կրում:
Այս հեքիաթում ստեղծագործական երևակայությունը Գյոթեն հասցրել է այն սահմանին, ուր այն վերածվում է ներքին հոգեկան պրոցեսի, որն իրենից ներկայացնում է բուն հոգևոր աշխարհի ճանաչողական ապրում: Իմ կարծիքով, խորանալով այս ստեղծագործության մեջ, կարելի էավելի խորը տեսնել Գյոթեի հոգին:
Ինձ համար ոչ թե հեքիաթի բացատրությունն էր կարևոր, այլ հոգեկան ապրումի մղումները, որ առաջանում էին այս հեքիաթի ուսումնասիրմանժամանակ: Այդ մղումները շարունակում էին ազդել իմ հոգեկան կյանքի վրա, ընդհուպ մինչև հետագայում ստեղծած իմ միստերիադրամաներիկերպը: Սակայն հեքիաթը շատ չէր կարող օգնել Գյոթեի հետ կապված իմ աշխատանքներին: Քանի որ ինձ թվում էր, որ ստեղծելով այսհեքիաթը, Գյոթեն, ասես կիսով չափ անգիտակից, հոգեկան կյանքի ներքին ուժով դրդված, ինքն իրեն գերազանցել է իր աշխարհայեցման մեջ: Ես լուրջ դժվարության առաջ էի հայտնվել: Կյուրշների «Գերմանական ազգային գրականության» համար իմ կողմից արված Գյոթեիմեկնաբանությունները ես կարող էի շարունակել նույն ոճով, որով սկսել էի, սակայն դա ինձ այլևս չէր բավարարում: Չէ՞ որ Գյոթեն, ասում էիինքս ինձ, գրելով այս հեքիաթը, կարծես նայել է հոգևոր աշխարհին հոգևոր սահմանի այն կողմից: Բայց այն, ինչ նա հետո գրում է բնականպրոցեսների մասին, շեղում է ուշադրությունը այդ տեսանումից: Ուստի և անհնար է նրան մեկնաբանել, չհիմնվելով այդ տեսանման վրա: