Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)
Ու չնայած այս հեքիաթի մեջ խորանալով ես սկզբում ոչինչ ձեռք չբերեցի Գյոթեի հետ կապված իմ աշխատանքի համար, այն հոգեկանմղումների պատճառ դարձավ: Այն, ինչ մուտք էր գործում հոգուս մեջ, կապված հեքիաթի հետ, ինձ համար կարևոր նյութ հանդիսացավմեդիտացիաների համար: Ես միշտ անդրադառնում էի դրան: Այս պարապմունքները նախապատրաստեցին այն տրամադրվածությունը, որովես հետո սկսեցի իմ վայմարյան աշխատանքը:
Տ. 183-186.
Իմ գրքում («Ազատության փիլիսոփայություն») ես ջանում էի ցույց տալ, որ հոգևոր աշխարհը զգայական աշխարհի մեջ է գտնվում, այլ ոչ թենրա ետևում, իբրև անհայտ մի բան: Եվ այդ հոգևոր աշխարհը մարդկային գաղափարների աշխարհի հաստատուն գոյության ոլորտն է:
Այսուհանդերձ, զգայական աշխարհի էությունը թերևս այնքան ժամանակ է թաքնված մնում մարդկային գիտակցության համար, ինչքանժամանակ որ հոգին միայն զգայարանների օգնությամբ է ընկալում: Եթե զգայական ապրումներին ավելանան գաղափարների ապրումներ, այդժամ զգայական աշխարհն իր օբյեկտիվ էությամբ կվերապրվի գիտակցությամբ: Ճանաչողությունը ոչ թե էութենականի արտացոլքն է, այլհոգու ներգործությունն է այդ էութենականի մեջ: Անցումը դեռ չգիտակցված զգայական աշխարհից էութենականին տեղի է ունենումգիտակցության մեջ: Ու զգայական աշխարհը այնքան ժամանակ է երևույթ հանդիսանում, մինչև որ տեղի է ունենում գիտակցության այդգործողությունը:
Այսպիսով, զգայական աշխարհն իրականում հոգևոր աշխարհն է: Եվ այդ գիտակցված հոգևոր աշխարհի հետ միասին ապրում էհոգին` հարաբերելով դրան իր գիտակցությունը: Ֆենոմենալիզմին ես հակադրում էի հոգևոր իրականության աշխարհը: Էդուարդ ֆոնՀարթմանը կարծում էր, որ ես մնում եմ ֆենոմենների սահմաններում ու միայն հրաժարվում եմ նրանցից ելնելով որևէ օբյեկտիվ իրականությանմասին եզրահանգումներ անել: Այսպիսով, համաձայն նրա պատկերացումների, ես իմ մտածելակերպով մարդկային ճանաչողությունըդատապարտում եմ ընդհանրապես ոչ մի իրականությանը չմոտենալու, այլ գործելու զուտ պատրանքային աշխարհում, որը միայն հոգուպատկերացման մեջ գոյություն ունի (իբրև ֆենոմեն):
Գիտակցության միջոցով ոգու նման որոնմանը հակադրվում էր այն տեսակետը, որ «ոգին» ապրում է միմիայն մարդկային պատկերացմանմեջ, նրանից դուրս նա կարող է միայն մտածվել:
Այդպիսին էր, ըստ էության, այն դարաշրջանի մտածելակերպը, որտեղ ես պետք է իմ «Ազատության փիլիսոփայությունը» ներբերեի: Համաձայնայդ տեսակետի, ոգեղենի ապրումը հանգում էր մարդկային պատկերացումների ապրումին: Իսկ վերջիններից անհնար էր գտնել որևէճանապարհ դեպի իրական (օբյեկտիվ) ոգու աշխարհ:
Ես ուզում էի ցույց տալ, թե ինչպես է սուբյեկտիվորեն ապրումայինում բոցավառվում օբյեկտիվ ոգեղենը` դառնալով գիտակցության իսկական բովանդակություն: Ինչին Էդուարդ ֆոն Հարթմանը հակաճառում էր, ասելով, որ նման պատկերացումներ ունեցող մարդը մնում է զգացումներիպատրանքներում ու բնավ չի կարող խոսել օբյեկտիվ իրականության մասին:
Ես հասկացա, որ Էդուարդ ֆոն Հարթմանը թերամտորեն է վերաբերվում նաև իմ «բարոյագիտական ինդիվիդուալիզմին»:
Մարդկային հոգեկան կյանքի կենտրոնակետում ես տեսնում էի հոգու և ոգեղեն աշխարհի կատարյալ կապ: Ես փորձում էի հարցն այնպեսներկայացնել, որ վերանար շատերին շփոթեցնող մի առերևույթ դժվարություն: Հատկապես ենթադրվում էր, որ ճանաչելու համար հոգին կամ«Ես»-ը պիտի զանազանվի ճանաչվածից ու չպետք է միախառնվելով նրա հետ մեկ ամբողջություն կազմի: Այդ տարբերությունը հնարավոր էնաև այն ժամանակ, երբ հոգին ճոճանակի նման այս ու այն կողմ է շարժվում հոգևոր էութենականության միակեցության և ինքն իրենգիտակցելու միջև: Խորասուզվելով օբյեկտիվ ոգու մեջ, նա անգիտակից է դառնում, և ինքն իրեն գիտակցելով, կատարյալ էութենականություն էներբերում գիտակցության մեջ:
Եթե հնարավոր է մարդկային անձնական անհատականության խորասուզումը աշխարհի ոգեղեն իրականության մեջ, ապա այդիրականության մեջ կարող է վերապրել նաև բարոյական իմպուլսների աշխարհը: Բարոյականությունը բովանդակություն է ստանում, ոգեղենաշխարհից բացվում է մարդկային անհատականության մեջ ու ընդլայնված մինչև հոգևոր տարրը` գիտակցությունը հասնում է այդխոստովանման հայեցմանը: Այն, ինչ մղում է մարդուն բարոյական արարքի, հոգևոր աշխարհի խոստովանումն է, երբ այդ հոգևոր աշխարհըվերապրվում է հոգով: Այդպիսի ապրում տեղի է ունենում մարդու սեփական անհատականության սահմաններում: Եթե մարդը, բարոյականարարք կատարելով, իրեն տեսնում է ոգեղեն աշխարհի հետ հարաբերակցման մեջ, նա վերապրում է իր ազատությունը: Չէ՞ որ ոգեղենաշխարհը գործում է հոգում ոչ թե անհրաժեշտաբար, այլ այնպես, որ մարդ ազատության մեջ ակտիվություն է զարգացնում ոգեղինությանընկալման համար:
Իմ «Ազատության փիլիսոփայության» նպատակներից մեկն էր ցույց տալ, որ զգայական աշխարհն իրականում հոգևոր էություն է հանդիսանումև որ մարդ զգայական աշխարհի` որպես հոգեկան էության իրական ճանաչողության շնորհիվ ապրում և գործում է ոգեղեն տարրի մեջ:
Եվ ընդունել բարոյական աշխարհն այնպիսին, ինչպիսին որ այն իր կեցությունը հոգով վերապրած ոգեղեն աշխարհում է դիտվում, թույլ տալովմարդուն ազատ մոտենալ իրեն` սա գրքիս երրորդ նպատակն էր: Այսուհետ մարդու բարոյական էությունը հարկ է փնտրել բացառապեսհոգևոր աշխարհի իմպուլսների և նրա սերտաճման մեջ:
«Ազատության փիլիսոփայության» առաջին և երկրորդ մասերը, – ես այդպես էի զգում, – կազմում էին մի հոգևոր օրգանիզմ և իսկականմիասնություն էին: Էդուարդ ֆոն Հարթմանի կարծիքով դրանք կամայականորեն միացված են իրար որպես ճանաչողական-տեսականֆենոմենալիզմ և բարոյագիտական ինդիվիդուալիզմ:
Ձևը, որ ընդունել էին գրքում շարադրված գաղափարները, պայմանավորված էր իմ այն ժամանակ ունեցած հոգեկան տրամադրվածությամբ: Շնորհիվ անմիջական հայեցման մեջ հոգևոր աշխարհի իմ ապրումի, բնությունն ինձ տեսանվում էր որպես ոգի. ես ուզում էի ոգուն համակերպբնագիտություն ստեղծել: Մարդկային հոգու հայեցողական ինքնաճանաչման ընթացքում բարոյական աշխարհը ներգործում է հոգու վրա իբրևվերջինիս լիովին անհատական ապրում:
Իմ գրքում բերված գաղափարների ձևավորման աղբյուր էր հանդիսանում հոգևոր ապրումը: Ու ամենից առաջ անտրոպոսոֆիան` բնությանն ու բնության մեջ մարդու դիրքին և անհատապես նրան բնորոշ բարոյական էությանը միտված:
«Ազատության փիլիսոփայության» հետ կարծես ինձանից անջատվեց ու արտաքին աշխարհ զետեղվեց այն, ինչը կյանքիս առաջին հատվածը, շնորհիվ կեցության բնագիտական հանելուկների ապրումների, պարտադրեց ինձ ձևակերպել գաղափարների տեսքով: Հետագա ճանապարհն այլևս միայն պայքար էր լինելու, հոգևոր աշխարհի համար գաղափարների ձևակերպման պայքար:
Գիտելիքները, որոնք մարդը ստանում է զգայական դիտարկման միջոցով, ես նկարագրել էի որպես մարդկային հոգու ներքինանտրոպոսոֆիական ոգեապրում: Այդ ժամանակ ես չէի օգտագործում ՙանտրոպոսոֆիա՚ արտահայտությունն այն պատճառով, որ հոգիսառաջին հերթին միշտ հայեցման էր ձգտում և ոչ տերմինաբանության: Ինձ համար առաջնահերթ էր ձևավորել գաղափարներ, որոնք կարողէին պատկերացումներ տալ մարդկային հոգու կողմից ոգու աշխարհի ապրման մասին: