Ռուբիկոն

Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Տ. 131-137.

Ինձ երկար ժամանակ էր հարկավոր «Կյուրշների գերմանական ազգային գրականության» ներածությունում Գյոթեի բնագիտականգաղափարները ներկայացնելու համար: Ես սկսեցի 80-ական թվականների սկզբին և դեռ չէի ավարտել, երբ Վիենից Վայմար տեղափոխվելուհետ սկսվեց կյանքիս երկրորդ ժամանակահատվածը: Պատճառը բնագիտական և միստիկական արտահայտչաձևերի կետ կապված արդենհիշատակված դժվարություններն էին:

Աշխատելով Գյոթեի բնագիտությանը վերաբերող տեսակետը ճիշտ գաղափարակերպերով արտահայտել` ես միաժամանակ պետք էարտահայտչաձևեր մշակեի այն բանի համար, ինչը համաշխարհային պրոցեսները հայելիս հոգևոր ապրումների տեսքով կանգնում էր հոգուսառջև:

Այսպիսով, ես կրկին անգամ Գյոթեից անցնում էի սեփական հայեցակետս ներկայացնելուն և ապա դարձյալ Գյոթեին, որպեսզի ձեռք բերվածմտքերի օգնությամբ առավել լավ մեկնեի նրա մտքերը: Ես զգում էի, որ Գյոթեի մոտ ամենաէականը նրա հակակրանքն է իրականությանանսահման հարստության ճանաչողության մեջ տեսականորեն հեշտ հայեցված որևէ մտապատկերով բավարարվելու նկատմամբ: Գյոթենռացիոնալիստ է դառնում, երբ նկարագրում է բուսական և կենդանական կերպերի բազմազան ձևերը: Երկրի երկրաբանական կառուցվածքըկամ օդերևութաբանական երևույթները հասկանալու համար նա ձգտում է գաղափարների, որոնք գործում են բնության կայացման մեջ: Սակայն նրա գաղափարները ոչ թե աբստրակտ մտքեր են, այլ հոգում մտային եղանակով ապրող կերպարներ:

Երբ ես ըմբռնում էի այն ամենը, ինչ նա ներդնում էր այդ կերպարների մեջ իր բնագիտական աշխատանքներում, իմ առջև գոյանում էր մի բան, որ հոգումս խորապես բավարարում էր ինձ: Ես տեսնում էի գաղափարա­պատկերային բովանդակություն, որի մասին, – հետագաիրականացման մեջ, – ես այն կարծիքն ունեի, որ այն բնական իրագործումների հիրավի արտացոլքն է մարդկային ոգում: Ինձ համար պարզէր, որ տիրող բնագիտական մտածելակերպը պետք է բարձրանա` գյոթեականին հասնելու համար:

Սակայն գյոթեական բնաճանաչման այս ընկալման մեջ միաժամանակ կար նաև պահանջ հոգևոր աշխարհին հարաբերված պատկերելգաղափարակերպային էությունը: Գաղափարակերպերը իրավասու են թերևս միայն այն ժամանակ, երբ մատնանշում են այնպիսի ոգեկանիրականություն, որը զգայական իրականության հիմք է կազմում: Բայց զգայականը հոգում հասցնելով ոգեկան կերպի, Գյոթեն իրականությանանսահման հարստության հանդեպ իր սրբազան երկյուղով խուսափում է մոտենալհոգևոր աշխարհի պատկերմանը:

Հիմա ես պետք է ցույց տայի, որ եթե Գյոթեն կարողանում էր ապրել հոգեպես, ճանաչողաբար առաջ գնալով զգայական բնությունից դեպիոգեկանը, ապա մեկ ուրիշը միայն այն դեպքում կարող է լիովին ընկալել Գյոթեի հոգեկան կյանքը, եթե նրան գերազանցելով, ճանաչողությունըկհասցնի հոգևոր աշխարհի ընկալման գաղափարների (գաղափարակերպերի) մեջ:

Խոսելով բնության մասին, Գյոթեն ապրում էր ոգում: Նա վախենում էր աբստրակտ դառնալ այդ կենսալի հարակայությունից դեպի կյանքը այսհարակայության մասին մտովի առաջ գնալու դեպքում: Նա ուզում էր իրեն զգայել ոգում, բայց չէր ուզում իրեն մտածել (մտահայել) ոգում:

Ես հաճախ այն զգացումն ունեի, որ շարադրելով Գյոթեի մտքերը իր աշխարհայեցման մասին, ես կարծես դավաճանում էի նրամտածելակերպին:

Եվ Գյոթեի մեկնաբանության հետ կապված ամեն մանրամասնի համար ես կրկին անգամ պետք է մեթոդներ մշակեի` Գյոթեի մասին Գյոթեիձևով խոսելու համար:

Գյոթեի գաղափարների իմ շարադրումը տարիներ տևող պայքար էր, որի նպատակն էր սեփական մտքերի օգնությամբ ավելի լավ հասկանալԳյոթեին: Հետադարձ հայելով այս պայքարը, ես պետք է խոստովանեմ, որ անչափ երախտապարտ եմ նրան իմ հոգևոր ճանաչողությանհամար: Այս զարգացումը շատ ավելի դանդաղ կընթանար, եթե ճակատագրի բերումով կյանքիս ճանապարհին ինձ չհանձնարարվեր Գյոթեիաշխատանքների հրատարակումը: Այդժամ ես կհետևեի իմ հոգևոր ապրումներին ու կնկարագրեի դրանք այնպես, ինչպես որ հայտնվում էինիմ առջև: Ես ավելի շուտ կներքաշվեի հոգևոր աշխարհի մեջ, սակայն առիթ չէի ունենա դժվարություններ հաղթահարելով, սեփականներաշխարհ խորամուխ լինելու:

Այսպիսով, Գյոթեի աշխատությունները հրատարակելու շնորհիվ ես վերապրեցի տարբերությունը մի հոգեկան կառուցվածքի, որին ոգեկանաշխարհը բացվում է ինչպես շնորհ, և մի այլ հոգեկան կառուցվածքի միջև, որը քայլ առ քայլ ոգուն համակերպ է դարձնում իր ներքին էությունը, որպեսզի հետո, երբ հոգին կսկսի իրեն որպես իսկական ոգի վերապրել, հայտնվի աշխարհի ոգեղեն էության սահմաններում: Եվ միայն այդտեղգտնվելով սկսում ես զգալ, թե մարդկային հոգում ինչպես կարող են իրար հետ սերտաճել մարդկային ոգին և աշխարհի ոգեղինությունը:

Գյոթեին մեկնաբանելուս ողջ ընթացքում նա ոգով իմ կողքին էր և, կարծես զգուշացնելով, շարունակ ասում էր ինձ. ով չափից դուրս արագ էառաջ գնում ոգեկան ճանապարհով, նա, ճիշտ է, կարող է ձեռք բերել ոգու շատ սահմանափակ ապրում, բայց աղքատանում է իրականբովանդակության առնչությամբ` դուրս մնալով կյանքի հարստությունից:

Գյոթեի աշխատությունների մեկնաբանման ընթացքում ես հնարավորություն ունեի հիրավի ակներևաբար դիտարկել, թե «ինչպես է գործումկարման մարդկային կյանքում»: Ճակատագիրը կազմվում է երկու գործոններից, որոնք միահյուսվում են մարդու կյանքում` դառնալով մեկամբողջություն: Մեկը հոգու մղումն է, որ ներսից դեպի դուրս է բխում, մյուսը ընդառաջ է գալիս մարդուն արտաքին աշխարհից: Իմ սեփականհոգեկան մղումները ուղղված են հոգևորի հայեցմանը, իսկ աշխարհի արտաքին հոգևոր կյանքին հասու դարձա Գյոթեի աշխատություններիհրատարակման աշխատանքով: Գիտակցությանս մեջ բացվող այս երկու հոսանքները ես պետք է ներդաշնակության բերեի դրանում: Կյանքիսառաջին հատվածի վերջին տարիներն անցկացրեցի փոխեփոխ արդարանալով ինքս իմ և Գյոթեի առջև:

Խնդիրը, որ ես առաջադրել էի ինձ իմ դոկտորական աշխատանքում` մարդկային գիտակցության համաձայնություն ինքն իր հետ, ներքուստվերապրված էր: Քանի որ ես տեսնում էի, որ մարդ միայն այն ժամանակ կարող է հասկանալ, թե որն է արտաքին աշխարհում ճշմարիտիրականությունը, երբ նա ինքն իր մեջ կտեսնի այդ ճշմարիտ իրականությունը:

Արտաքին աշխարհի ճշմարիտ իրականության և հոգու ներքին էության ճշմարիտ իրականության այս հանդիպումը ճանաչող գիտակցությունըպետք է նվաճվի հոգևոր ներքին եռանդուն գործունեության շնորհիվ, և այն միշտ առկա է կամող և գործուն գիտակցության համար, երբգործելակերպում մարդը զգում է իր ազատությունը:

Այն, որ անկանխակալ գիտակցության մեջ ազատությունը ապրում է որպես փաստ և այդուհանդերձ իմացության համար հանելուկ էհանդիսանում, հիմնավորվում է նրանով, որ մարդուն ի սկզբանե չի տրվում նրա սեփական ճշմարիտ կեցությունը, իսկականինքնագիտակցությունը. այն ձեռք է բերվում նրանից հետո, երբ գիտակցությունը համաձայնության է գալիս ինքն իր հետ: Ու այն, թե ինչ էմարդու բարձրագույն արժեքը` ազատությունը, միայն համապատասխան նախապատրաստումից հետո կարելի է հասկանալ: Իմ«Ազատության փիլիսոփայությունը» հիմնված է մի ապրումի վրա, որը կայանում է մարդկային գիտակցության ինքն իր հետ համաձայնությանմեջ: Կամեության մեջ ազատությունը վարժեցվում է, զգացումների մեջ այն ապրվում է, մտածողության մեջ` ճանաչվում: Դրան հասնելու համարպետք է միայն մտածողության մեջ չկորցնել կյանքը:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային…