Ռուբիկոն

Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Խղճահարության արժանի ինչպիսի էակ պետք է լիներ մարդը, եթե ի զորու չլիներ իդեալների իր սեփական աշխարհի ներքոբավարարվածության հասնել: Եվ որտե՞ղ է մնում աստվածային ազատությունը, եթե բնությունը պիտի ձեռքներիցս բռնած տանի մեզ, որպեսփոքր երեխաների, հոգալով մեր մասին ու փայփայելով մեզ: Ոչ, նա ամեն ինչ պետք է մերժի մեզ, որ երբ մեզ երջանկություն է տրվում, այնլիովին մեր ազատ ինքնության (Ես-ի) գործունեության արդյունքը լինի: Ու թող ամեն օր բնությունը ոչնչացնի մեր ստեղծածը, որպեսզի ամեն օրմենք կարողանանք ուրախանալ ստեղծագործության անհրաժեշտությամբ: Ոչ մի բանի համար մենք չենք ուզում պարտական լինել բնությանը, այլ ամեն բանի համար միայն ինքներս մեզ:

Սակայն շատերը կարող են ասել, որ այս ազատությունը թերևս սոսկ երազ է: Մենք մեզ ազատ ենք համարում, մինչդեռ ենթարկվում ենքբնության երկաթյա անհրաժեշտությանը: Մեզ համակող բարձրագույն մտքերը մեր մեջ կուրորեն գործող բնության արդյունք են: Բայց չէ՞ որմենք պետք է վերջապես ընդունենք, որ ինքն իրեն ճանաչող էությունը չի կարող անազատ լինել: Մենք տեսնում ենք իրերում գործող օրենքներիհյուսվածքը, և այն ստեղծում է անհրաժեշտություն: Մենք իմացության մեջ տիրապետում ենք բնության առարկաներիօրինաչափությանը`բնությունից ազատվելու ուժով ու այդուհանդերձ այդ օրենքների կամազուրկ արդյո՞ւնքը պետք է լինենք:

Ոչ թե հակառակության ոգուց ելնելով էի ես զարգացնում այս մտքերը, այլ ուզում էի հակադրել այն, ինչ ասում էր ինձ հոգևոր աշխարհիհայեցումը, նրան, ինչը ես պետք է դիտարկեի որպես իմ սեփականին հակառակ կենսաըմբռնման բևեռ, որին ես նույնպես աննկարագրելիհարգանքով էի վերաբերվում, քանզի այն բացվում էր իմ առջև ի պատասխան իսկական հոգևոր խորացման:

Տ. 106-108.

Էականն արվեստի ստեղծագործության մեջ ես ուզում էի ճանաչել այն, ինչը բացվում էր զգայարաններին: Սակայն ճանապարհը, որով իրստեղծագործության մեջ շարժվում է իսկական արվեստագետը, ինձ համար ճանապարհ էր դեպի իրական ոգի: Արվեստագետը ելնում է այնբանից, ինչը զգայականորեն ընկալելի է, սակայն կերպափոխում է այն: Այս կերպափոխման մեջ նա չի ղեկավարվում զուտ սուբյեկտիվձգտումներով, այլ փորձում է զգայականորեն հայտնվածին տալ մի կերպ, որն իրեն այնպես արտահայտի, որպեսզի զգացվի ոգեղինությանառկայությունը: Գեղեցիկը ոչ թե զգայական ձևի մեջ գաղափարի արտահայտություն է, այլ զգայականի պատկերումը ոգու ձևի մեջ, այսպես էիես ասում ինքս ինձ: Այսպիսով, արվեստի կեցության մեջ ես տեսնում էի ոգու աշխարհի ներգործում զգայականի վրա: Իսկականարվեստագետը քիչ թե շատ անգիտակցաբար իրեն հաղորդակից է համարում ոգուն: Միայն անհրաժեշտ է, կրկին անգամ ասում էի ինքս ինձ,զգայական մատերիայում գործող արվեստագետի հոգևոր ուժերը վերածել զգայականից ազատ, զուտ հոգևոր հայեցողության, որպեսզիներթափանցի ոգեաշխարհի ճանաչողության մեջ:

Այդ շրջանում ինձ համար մարդու մեջ միաձույլ ամբողջականություն էին կազմում ճշմարիտ ճանաչողությունը, ոգեղենի արտահայտումնարվեստում և բարոյական կամեությունը: Մարդկային անձնավորության մեջ ես տեսնում էի մի կենտրոնակետ, որտեղ նա անմիջականորենկապված է աշխարհի նախասկզբնական էության հետ: Այս կենտրոնակետից սկիզբ է առնում կամեությունը: Եվ որքանով գործուն է այստեղոգու պարզ լույսը, այդքանով ազատ է կամեությունը: Այդուհանդերձ մարդը համահունչ է գործում աշխարհի ոգեղինության հետ ոչ թեանհրաժեշտությունից դրդված, այլ ստեղծագործաբար իրականացնելով սեփական էությունը: Եվ ոչ թե մութ մղումներից, այլ «բարոյականինտուիցիաներից» մարդու այս կենտրոնակետում ծնունդ են առնում գործողության նպատակները` ինտուիցիաներից, որոնք նույնքանթափանցիկ են, որքան ամենաթափանցիկ մտքերը: Այս կերպ ես ուզում էի ազատ կամեության հայեցման միջոցով գտնել ոգին, որի շնորհիվմարդն աշխարհում իբրև անհատականություն է գոյում: Ճշմարիտ գեղեցիկի զգայությամբ ես ուզում էի տեսնել մարդու միջոցով գործող ոգին, երբ զգայականում նա այնպես է գործում, որ իր սեփական էությունը ոչ թե սոսկ ոգեպես իբրև ազատ վարմունք է ի հայտ բերում, այլ այնպես, որայն արտահայտում է իր ոգեղեն էությունն աշխարհում, որը չնայած ոգուց է ծագում, սակայն անմիջականորեն չի արտահայտում այն: Ճշմարիտի հայեցողության միջոցով ես ուզում էի վերապրել ոգին, որը հայտնաբերվում է իր սեփական էությամբ և որի ոգեական արտացոլքն էբարոյական արարմունքը, և որին զգայական ձևերի միջոցով ձգտում է գեղարվեստական ստեղծագործությունը: Հոգուս առջև էր «Ազատությանփիլիսոփայությունը»` ոգեծարավ, գեղեցիկին ձգտող մի կենսահայեցողություն, ճշմարտության կենդանի աշխարհի հայեցողություն:

Տ. 122-126.

Սակայն ես առանձնակի ընդգծում էի, որ զգայականից ազատ մտածողության մեջ ապրող մարդը, իրապես գիտակցելով, ապրում է կեցությանոգեկան նախահիմքերում: Ես անիմաստ էի համարում դատողությունները ճանաչողության սահմանների մասին: Ճանաչել ինձ համարնշանակում էր ընկալվող (արտաքին) աշխարհում վերագտնել հոգով ապրված ոգեղեն բովանդակությունը: Երբ որևէ մեկը խոսում էրճանաչողության սահմանների մասին, ես դրանում տեսնում էի իրական ճշմարտությունը իր մեջ ոգեպես վերապրելու և այն արտաքինաշխարհում վերագտնելու անկարողության խոստովանում:

Իմ սեփական տեսակետը շարադրելիս ես առաջին հերթին կարևորում էի ճանաչողության սահմանների հերքումը: Ես ժխտում էիճանաչողության այն ուղին, որը հայում է զգայական աշխարհը և հետո ուզում է դրսից, զգայական աշխարհի միջոցով ներթափանցել ճշմարիտիրականության մեջ:

Ես ուզում էի ցույց տալ, որ ճշմարիտ իրականությունը պետք է փնտրել ոչ թե դեպի դուրս ուղղված ներթափանցումով, այլ խորանալով մարդուներքին աշխարհի մեջ: Նա է խոսում ճանաչողության սահմանների մասին, ով ձգտում է դեպի դուրս ուղղված խորացմանը և հետո տեսնում էդրա անհնարինությունը: Սակայն դա անհնար է ոչ թե մարդու ճանաչողության հնարավորությունների սահմանափակության, այլ այնպատճառով, որ փնտրում են մի բան, ինչի մասին պատշաճ գիտակցության պարագայում նույնիսկ անհնար է խոսել: Շարունակելով խորանալզգայական աշխարհի մեջ, ընկալվածից անդին, կարծես, զգայականի շարունակությունն եմ փնտրում: Դա նույնն է, երբ պատրանքների մեջապրողը այլ պատրանքներում փնտրում է իր պատրանքների պատճառը: Իմ տեսակետերի բովանդակությունը հետևյալն էր: Մարդն իրծննդյան պահից ի վեր հետագա զարգացման ընթացքում աշխարհին ճանաչողաբար է մոտենում: Սկզբում նա ձեռք է բերում զգայականընկալում: Բայց դա միայն ճանաչողության սկզբնակետն է: Այդ ընկալման մեջ նրան դեռ չի բացվում այն ամենը, ինչ գոյություն ունիաշխարհում: Աշխարհն էութենական է, բայց սկզբում մարդը չի կարող ընկալել այդ էությունը: Նա ինքնամփոփված է աշխարհի առջև և իրհամար աշխարհի մի պատկեր է ստեղծում, որտեղ բացակայում է էությունը, քանի որ սեփականը նա դեռ չի համադրում աշխարհին:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային…