Ռուբիկոն

Կյանքիս ուղին (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Նման գաղափարների ձևակերպման համար մղված ներքին պայքարը դարձավ կյանքիս 30-40 տարիների բովանդակությունը: Այդ շրջանումճակատագիրն իմ կյանքում նախորոշել էր այնպիսի արտաքին գործունեություն, որ խիստ անհարիր էր իմ ներքին կյանքին այն արտահայտելուհամար:

Տ. 199-201.

Նա (մի ընկեր) ինձ հաճախ գրում էր, որ ես օտարացնում եմ ինձ զուտ մարդկային ամեն ինչից, որ ես «ռացիոնալացնում եմ իմ հոգեկանիմպուլսները»: Նա այն կարծիքին էր, որ իմ զգացումների կյանքը վեր է ածվել զուտ մտքերի կյանքի, ու նա զգում էր դա որպես ինձանից եկողսառնություն: Ինչ էլ հակադրում էի այդ կարծիքին, ոչինչ չէր օգնում: Ես նկատում էի, որ ժամանակ առ ժամանակ նույնիսկ նրա ընկերականջերմությունն էր պակասում, քանի դեռ չէր կարող հրաժարվել այն համոզմունքից, որ մարդկային հարաբերություններում ես համակված եմսառնությամբ, որովհետև իմ կյանքը ծախսում եմ մտային ոլորտներում: Նա չէր ուզում հասկանալ, որ մտային կյանքում ես ոչ թե դառնում եմանզգա, այլ հակառակը, աշխատում եմ այդ կյանք ներբերել ամենայն մարդկայինը, որպեսզի նրա հետ մեկտեղ մտքերի ոլորտում հասնեմհոգևոր իրականությանը:

Նա չէր տեսնում, որ զուտ մարդկայինը պահպանվում է նաև այնժամ, երբ հոգևորի ոլորտ է բարձրանում. նա չէր տեսնում, թե ինչպես կարելի էապրել մտքերի ոլորտում. նրան թվում էր, թե այնտեղ կարելի է միայն մտածել և ուրեմն խճճվել աբստրակտության սառը ոլորտում:

Այսպիսով նա ինձ «ռացիոնալիստ» դարձրեց:

Ես դա ընկալում էի որպես մեծագույն անհասկացողություն այն բանի, որ առկա էր իմ հոգևոր ճանապարհին: Ամեն մտածողություն, որ մարդունհեռացնում էր իրականությունից և ձուլվում էր աբստրակտության մեջ, մեջս հակակրանք էր առաջացնում: Իմ հոգեկան կառուցվածքըենթադրում էր, որ միտքը զգայական աշխարհից պետք է հասցնել ընդհուպ մինչև այն աստիճան, ուր նա կարող է աբստրակտ դառնալ. ու այդպահին, ասում էի ինքս ինձ, նա պետք է ներառնի ոգին: Ընկերս տեսնում էր, թե ես իմ մտքերով ինչպես էի դուրս գալիս ֆիզիկական աշխարհից, բայց չէր նկատում, որ ես նույն ակնթարթին մուտք էի գործում հոգևոր աշխարհ: Ու երբ ես խոսում էի իրապես ոգեղենի մասին, նա այդ ամենըպատրանք էր համարում, իմ մտքերը նրան աբստրակտ մտքերի հյուսվածք էին թվում:

Ես խորապես տառապում էի այն փաստից, որ ինձ համար ամենանշանակալից բաները, որոնց մասին ես խոսում էի, ընկերոջս համար «ոչինչ»չարժեին: Այդպիսին էին իմ հարաբերությունները շատերի հետ:

Այն, ինչն այդ կերպ ընդառաջ էր գալիս ինձ կյանքում, առկա էր նաև բնաճանաչման իմ ընկալման մեջ: Բնության առնչությամբ ես ճշմարիտ էիհամարում միայն այն հետազոտման մեթոդը, որի ժամանակ մտքերն օգտագործվում են ներթափանցելու համար զգայական երևույթներիէության մեջ իրենց փոխկապակցվածությամբ հանդերձ, սակայն ես չէի կարող համաձայնել այն բանի հետ, որ մտքերի օգնությամբ զգայականհայեցողության ոլորտից դուրս կարելի է կառուցել հիպոթեզներ, որոնք ի հայտ կբերեին մի արտազգայական իրականություն: Մինչդեռիրականում այդ հիպոթեզները աբստրակտ մտքերի ցանց են հյուսում: Այն պահին, երբ միտքը բավարար չափով որոշարկել է այն, ինչն ինքնինբացատրում են ճիշտ հայեցված զգայական երևույթները, ես ուզում էի սկսել ոչ թե որևէ հիպոթեզ կառուցելուց, այլ հոգևոր հայեցումից, այնբանի իմացությունից, ինչը էապես ապրում է իրական զգացումներում, այլ ոչ զգայական հայեցման ետևում:

Այն, ինչը 90-ական թվականների կեսերին ինտենսիվորեն ապրում էր իմ մեջ որպես իմ հայեցողություն, հետագայում` 1900թ., իրարտահայտությունը գտավ «Մագազին ֆյուր լիտերատուր» ամսագրի 16-րդ համարի մի հոդվածում. «Մեր ճանաչողության գործունեությանգիտական մասնատումը բերում է … այն համոզմունքին, որ հարցերը, որոնցով մենք դիմում ենք բնությանը, հետևանք են այն վերաբերմունքի, որ ունենք բնության նկատմամբ: Մենք, իբրև անհատականություններ, սահմանափակ ենք և ուրեմն աշխարհը կարող ենք մաս-մաս ընկալել: Յուրաքանչյուր առանձին դիտարկված մաս մի հանելուկ է, կամ այլ կերպ ասած` հարց է մեր ճանաչողականության համար: Բայց որքան շատհատվածների ենք ծանոթանում, այնքան մեզ պարզ է դառնում աշխարհը: Մի ընկալում բացատրում է մյուսը: Գոյություն չունեն հարցեր, որ մերառջև դնում է աշխարհը, և որոնք կարող են անպատասխան մնալ: Այսուհանդերձ, մոնիզմի համար ճանաչողությունը չունի սկզբունքայինսահմաններ: Այս կամ այն երևույթը կարող է անբացատրելի լինել մի ժամանակահատվածում, քանի որ ժամանակի կամ տարածությանառումով մենք դեռ ի վիճակի չենք գտնել այն ամենը, ինչն առնչվում է այդ երևույթի հետ: Սակայն այն, ինչը գտած չէ այսօր, կարող է գտնվելվաղը: Դրանով պայմանավորված սահմանները պատահական են և անհետանում են փորձի ու մտածողության հետ: Այս դեպքերում իրիրավունքներն է ստանձնում հիպոթեզը: Չի կարելի կառուցել հիպոթեզներ որևէ բանի մասին, ինչը սկզբունքորեն անհասանելի է մերճանաչողությանը: Ատոմիստական հիպոթեզը ամբողջովին անհիմն է, եթե այն մտածված է ոչ թե որպես օժանդակ միջոց վերացարկվածբանականության համար, այլ որպես իրական, մեր ընկալումների հասանելիության սահմաններից դուրս գտնվող էությունների վկայություն: Հիպոթեզը կարող է միայն հիպոթեզ հանդիսանալ մի փաստի, որը լոկ պատահական պատճառներով է մեզ անհասանելի, սակայն ըստէության տրված է մեզ որպես աշխարհին պատկանող»:

Հիպոթեզներին վերաբերող այս տեսակետը ես արտահայտեցի այն ժամանակ, երբ խոսում էի «ճանաչողության սահմանների» ոչիրավազորության և բնագիտության սահմանների անհրաժեշտության մասին: Այդ ժամանակ դա վերաբերում էր միայն բնաճանաչողությանը: Սակայն այս գաղափարը ինձ միշտ ճանապարհ էր հարթում այնտեղ, ուր օգտագործելով բնաճանաչման միջոցները, հասնում էինանխուսափելի «սահմանների», որոնք կարելի է անցնել արդեն ոգեճանաչման միջոցով:

1 Շրոյեր, Կարլ Յուլիուս (1820-1900): 1867 թվից Վիենի Բարձրագույն տեխնիկական դպրոցում գրականության պրոֆեսոր: 

2 Ռայթլինգեր, Էդմունդ (1830-1882):

3 Հարթման, Էդուարդ ֆոն (1842-1906) – գերմանացի փիլիսոփա, Շոպենհաուերի հետևորդ:

4 Գրացիե, Մարիա Օյգեն դելլե (1864-1931):

Գերմաներենից թարգմանությունը`

Հասմիկ Սուքիասյան

“Mein Lebensgang“, Rudolf Steiner

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային…