Ռուբիկոն

Արվեստի իմաստը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Ստեղծագործությունը կանխորոշում է հայեցողությունը գիտակցության ֆունկցիաների ստեղծագործական առաջնության (примат) մասին ուսմունքում. գեղարվեստական սիմվոլը միշտ սիմվոլն է այն բանի, որ միասնությունը (a) կանխորոշում է դուալիզմը «b»-ի և «c»-ի միջև: Իսկ գեղարվեստական սիմվոլը միշտ եռակիություն է` «abc», որում «b»-ն ձևի տարրերի ֆունկցիոնալ կախվածությունն է, «c»-ն` սուբյեկ- տիվ (վերապրվող) պատճառականությունը, «a»-ն` ստեղծագործության կերպարը: Կախված այն բանից` արդյո՞ք «a»-ն նկարչի համար հանդիսանում է ստեղծագործության prius (պլատոնյան իդեա), թե post-factum (գործունեության արդյունք), տարբեր է գեղարվեստական սիմվոլիզմի գիտակցումը: «Bc-a»-ի դեպքում նկարիչն այդ միասնության արարիչն է. «a-bc»-ի դեպքում կերպարում միասնությունն իրագործվում է նկարչի (իբրև մեդիում) գործունեության միջոցով: Բացի այդ հենց նկարչի կերպարը կարող է դիտվել որպես ձևի մեջ ինչ-որ միասնության իրական մարմնավորում (նյութ+վերապրում) և որպես այդ միասնության սիմվոլ: Վերջին դեպքում «a»-ն կերպարում սոսկ զուգահեռություն է «b»-ի և «c»-ի միջև. վերջին դեպքում սիմվոլ-կերպարը միասնության էմբլեման է, կերպարը սիմվոլի սիմվոլն է: Եռակիությունը պատկերելի է այսպես` bc/a/ (որտեղ ձևով չտրված փակագծի «a»-ն «b»-ի և «c»-ի միջև համապատասխանության պոստուլատն է): Բացի այդ համապատասխանությունը կարող է հաստատվել` ելնելով թե՛ «b»-ից, այսինքն` հայեցողությունների տեսանելիությունից, թե՛ «c»-ից, այսինքն` ապրումների իրականությունից:

Ստանում ենք սիմվոլների հետևյալ համակցությունները` 1) a-bc, 2) a-cb, 3) bc-a, 4) cb-a, 5) /a/bc, 6) /a/cb, 7) bc/a/, 8) cb/a/

1)            a-bc: Ինչ-որ իրական միասնություն (Աստված) բացվում է արվեստագետին տեսանելիության կերպարով (մարդու կամ կենդանու տեսքով)` նրա հոգում առաջ բերելով համապատասխան ապրումներ. նյութի մեջ (քարի մեջ) արվեստագետը կերտում է Աստծո տեսլա- կանը (ՉՌՊպվՌպ): Այստեղ նա նախ և առաջ սիմվոլիստական ռեալիստ է, քանզի Աստված նրա համար ռեալություն է, երկրորդ` նա ռեալիստ է նաև բառի բուն իմաստով, ստեղծագործության մեջ ելնելով բնության մեջ տրված կերպարից: Այդպիսին է կրոնական ֆետիշիզմը. նկարիչն այստեղ կարծես սրբազ- նագործն է բացված աստվածության: Այդպիսին է օլիմպոսյան աստվածների գեղարվեստական կերպարների ծագումը:

2)            a-cb: Ինչ-որ միասնություն (Աստված), բացվելով արվեստագետին նրա վերապրումի մեջ, անհրաժեշտություն է ծնում պատկերել (իր և ուրիշների համար) աստվածության վերապրումը կերպարում. արվեստագետը նյութի մեջ (քարի մեջ) կերտում է Աստծուն` չհօգալով այն մասին, թե կա՞ արդյոք տվյալ կերպարին համապատասխանող բնության կերպար: Արվեստագետն այստեղ նախ սիմվոլիստական ռեալիստ է, երկրորդ` ռոմանտիկ, քանզի ստեղծագործության պրոցեսում նա ելնում է իր մեջ երգող վերապրումից2: Այսպիսին է կրոնական ֆանտաստիկան. արվեստագետն այստեղ տեսանելիության մեջ չտրված նոր աշխարհի տեսանողն է (провидец): Այդպիսին են ֆանտաստիկ կերպարները բոլոր դիցաբանություններում:

Սիմվոլիստիկան ստեղծագործության առաջին երկու դեպքերը վերաբերվում են սոսկ կրոնական ստեղծագործությանը, բայց նրանց և սիմվոլացնելու ուրիշ եղանակների միջև չկա էական սահման:

3)            bc-a: Արվեստագետը կենտրոնանում է տեսանելիության այս կամ այն առարկայի վրա (b). այդ առարկան նրա մեջ առաջ է բերում գեղարվեստական ընկալումը խորացնող ինչ- որ վերապրում (c): Տեսանելիության առարկան կերպարանափոխվում է. արվեստագետը բառերի կամ գույների նյութի մեջ վերաստեղծում է վերապրումով կերպարանափոխված ընկալումը. վերաստեղծված կերպարը (a) նրա համար ինչ-որ թաքուն էության հայտնություն է. հայտնությունն այստեղ կատարվում է հենց ստեղծագործական պրոցեսում, ոչ թե դրանից առաջ: Արվեստագետը մնալով սիմվոլիստական ռեալիստ, այնուհանդերձ, ստեղծված սիմվոլը չի դիտում որպես ներքին ճշմարտության ճշգրիտ վերարտադրություն. կերպարն այստեղ ակնարկ է, միաժամանակ արվեստագետն իր կերպարում ձգտում է հավատարիմ լինել բնությանը: Այդպիսին են իտալացի նկարիչների (Ռաֆաել) որոշ Տիրամայրեր, Դյուրերի, Հոլբայն կրտսերի և ուրիշների որոշ դիմանկարներ:

4)            cb-a: Արվեստագետը կենտրոնանում է այս կամ այն վերապրումի վրա, և վերապրումն առաջ է բերում գեղարվեստական կերպար: Դիտելով այդ կերպարի դիմագծերը` մենք նրանում տեսնում ենք տեսանելիությունից վերցված գծեր, որքան էլ որ ֆանտաստիկ չլինի տվյալ կերպարը. բայց գծերն այդ յուրովի կերպարանափոխված են, այսպես օրինակ, դիտարկելով վիշապին` մենք գանգի, վզի, թևերի կառուցվածքում նկատում ենք իրոք գոյություն ունեցող անատոմիական ձևերի գանգի, վզի, թևերի կառուցվածք, բայց ազատ համակցությամբ: Գեղարվեստական կռահումը այստեղ էլ ստեղծագործական պրոցեսում է, բայց պրոցեսը գնում է ոչ թե դրսից ներս, այլ ընդհակառակը` ներսից դուրս: Այդպիսին է Դանտեն, այդպիսին են ռոմանտիկներից ոմանք, այդպիսին են, օրինակ, նկարիչներից Բոտիչելլին, Գոյան, Վրուբելը …

Ստեղծագործության սիմվոլականացման դիտարկված չորս եղանակները միավորելի են որպես ռեալիստական սիմվոլիզմ4: Գեղարվեստական կերպարն (a) այստեղ կա՛մ ինքնին ռեալ մի բան է, կա՛մ որևէ իրական ռեալության արտացոլում է: Սիմվոլիզմի ռեալիզմն այստեղ իշխում է միանման ձևով, անկախ այն բանից արվեստի ստեղծագործությունը կպատկանի ռեալիստական, դասական, թե ռոմանտիկական դպրոցին: Այսպես, «a-bc» և «bc-a» սիմվոլիկ պատկերացումների տիպերը ռեալիստական են ըստ էության, իսկ «a-cb» և «cb- a» տիպերը միշտ ռոմանտիկական են: Որպես դպրոց, ռեալիզմի և ռոմանտիզմի հարաբերությունը կլասիցիզմին (ավելի ճիշտ` պառնասիզմին), որպես դպրոցի, պարզ  է դառնում, երբ մենք ստեղծագործական պրոցեսների ձևերը դիտարկում ենք գեղարվեստական աշխատանքի նյութի հետ կապված: Տվյալ դասի սիմվոլների իմաստը բացահայտորեն կրոնական է. սա նշանակում է, որ արվեստն ըստ էության սիմվոլիկ է. դա երկկարգ հաջորդականությունների (տեսանելի աշխարհի երևույթների հաջորդականության և վերապրվող գիտակցության հաջորդականության) միացումն է ինչ-որ բանի համար. այդ «ինչ-որ բանի համար»-ը (a) միասնությունն է, որ միացնում է արտաքին և ներքին փորձի աշխարհները. միացման իմաստը բացվում է կրոնական մետաֆիզիկայում և միստիկայում իբրև աշխարհի և մարդու կերպարանափոխության ուղիների մատնանշում, այսինքն` նոր ձևերի ստեղծում:

5)            /a/bc: Արտաքին և ներքին փորձի ձևերի միասնության բացորոշումը բացակայում է. ներքին ռեալության կերպարը դուրս է հանված երևույթների աշխարհից. հայտնության ձայնը չի հնչում արվեստագետի հոգում, նրանում կա միայն աղոտ գիտակցություն, որ կա իրեն տանջող երկակիության միասնական պատճառ. այդ երկակիությունը նրա մեջ է և նրա շուրջ իր ողջ ուժով. աշխարհը նա տեսնում է իր ողջ հակասության մեջ, և աշխարհը հակասություններ է առաջ բերում նրա վերապրումների հետ, նրա ստեղծագործության կերպարը արտահայտում է սոսկ զուգահեռը տեսանելիության տվյալ առարկայի և տվյալ վերապրումի միջև, արվեստագետի վերապրումի մեջ հնարավոր է ամենամեծ մոտեցումը տեսանելիության կերպարին. մոտեցման այդ մաքսիմումը համապատասխանությունն է, բայց նրա հնարավո- րության պայմանը ո՛չ վերապրումի մեջ, ո՛չ էլ տեսանելիության մեջ չբացված միասնությունն է: Այդպիսի միասնությունը գիտակցվում է արվեստագետի կողմից, բայց ոչ թե որպես Աստծո տեսլական, այլ որպես բանականության գաղափար: Արվեստագետը կարող է պանթեիզմ դավանել, իրեն միստիկ, ռեալիստ անվանել, միևնույն է. միասնության գիտակցումը իդեալիստական է: Այդպիսին են, օրինակ, Գյոթեն, Շեքսպիրը, Բայրոնը, այդպիսին է նաև Պուշկինը4:

Կարդալ նաև

Արվեստ Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը Դիտեր Ռուդլոֆ Ինչպես որ Եվրոպան աշխարհագրապես դեպի արևմուտք միտվածության մեջ ավելի ու ավելի է դիֆերենցվում և անհատականանում, բյուրեղանում կոշտ ձևերում, իսկ դեպի արևելք ընդհակառակը, ավելի ու ավելի է ինտեգրացվում, աստիճանաբար տարրալուծում բոլոր ֆիքսված ձևերն ու… Արվեստ Գիրք, որին սպասում էինք վաղուց Պողոս Հայթայան 20-րդ դարի հայ մեծագույն արվեստագետներից մեկի` Երվանդ Քոչարի ճակատագիրը մնայուն հաղթանակներով և դրամատիկ իրադարձություններով է բնութագրվում: Տարիներ շարունակ, տոտալիտար համակարգի մեղքով նրա կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների իրական… Արվեստ Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ Ջոն Ռիչարդսոն Ջոն Ռիչարդսոն, 74 տարեկան, կազմում է Պիկասսոյի երբևէ գրված ամենամանրամասն և ամենաճշգրիտ կենսագրականը: Իր գրքի և արվեստագետի հետ իր հանդիպումների մասին է պատմում նա Նյու Յորքում ART-ի խմբագիր Ալֆրեդ Վելթիի հետ զրույցի ժամանակ: ART Պարոն…