Արվեստի իմաստը
6) /a/cb: Համապատասխանություն գտնելու պրոցեսն այստեղ ելնում է վերապրումից. այդպիսին է սիմվոլիզմի իդեալիստական ռոմանտիկան, այդպիսին են սիմվոլիստական դպրոցի ժամանակակից ներկայացուցիչներից շատերը (օրինակ` Վեռլենը, Պշիբիշևսկին, Մետերլինկը):
7) bc/a/: Կերպարի և վերապրումի միասնության պատկերացումը, թեկուզև իդեալիստական, բացակայում է արվեստագետի մեջ. գծանկարելով «b»-ն և դնելով «b»-ն «c»-ին համապատասխան հենց ստեղծագործական պրոցեսում` բացվում է «a»-ն, բայց ոչ որպես կերպար, այլ որպես չմարմնավորվող միասնության մոդել. միասնությունն այստեղ ստեղ- ծագործության անգիտակցական ձգտումն է մի որոնելի ներդաշնակության: Այդպիսին է այսպես կոչված ռեալիզմի գրական դպրոցը: Այդպիսին են Տոլստոյը, Չեխովը …
8) cb/a/: Միասնության մասին պատկերացումը բացակայում է. նետվելով հակասական վերապրումների քաոսը` արվեստագետը համապատասխանություններ է տեսնում դրանց միջև գույների, հոտերի, հնչյունների մեջ. գեղարվեստական սիմվոլը (a) այդ համապատասխանության (ոչ թե միասնության) արտահայտությունն է, բայց բուն համապատասխանությունը հնարավոր է միայն այդ միասնության պայմանով: Այդպիսիք են Բոդլերը, Հոֆմանը, Էդգար Պոն …
Ու նորից, ինչպես և սիմվոլների վերը դիտարկված դասում, ստեղծագործական պրոցեսի 5, 6, 7 և 8-րդ մոդելներում հնարավոր են ռոմանտիկական, դասական և ռեալիստական հնարքներ, բայց բուն պրոցեսը սիմվոլականացում է, այսինքն` մոդելների կառուցում: Սիմվոլիստական ստեղծագործության այդ երկրորդ դասը ես կանվանեի իդեալիստական սիմվոլիզմ: Հարկ է հիշել, որ ռեալիզմն ու իդեալիզմն այստեղ ոչ թե «b»-ի հանդեպ է, այսինքն` տեսանելիության բնույթի, այլ «a»-ի, այսինքն` տեսանելիության և դրա վերապրումի համապատասխանության պայմանի հանդեպ: Ստեղծագործության պրոցեսների երկրորդ դասն էլ պատկերում է, ըստ էության, արվեստի ոլորտը բառի ճշգրիտ իմաստով. այն, ինչ տարանջատում է նրան ռեալիստական սիմվոլիզմից, միասնության համաշխարհային գաղտնիքը արվեստագետից վարագուրող քող է (Մայայի քողը): Աստծո կերպարն այստեղ տրված է կարծես իդեալիզմի քողի տակ: Արվեստն այսպես ստանում է թաքուն-կրոնական իմաստ:
Այն և մյուս դեպքում արվեստի իմաստը (բացահայտ կամ թաքուն) կրոնական է, կրոնական վերաբերմունքը, լինի դա աշխարհի, իր, թե մարդկության նկատմամբ, ամենայն ստեղծագործության պայմանն է: Յուրաքանչյուր սիմվոլ «a» սիմվոլն է, այսինքն` միասնություն, «b»-ն և «c»-ն գեղարվեստական ստեղծագործության դրսևորման սոսկ միջոցներն են: Բայց «a»-ն (միասնությունը) կարող է դրսևորվել «b»-ի շարքում (արտաքին բնություն) և «c»-ի շարքում (ներքին բնություն): «abc» եռակիությունը ըստ այդմ դառնում է երկակիություն «ab» (բնության միասնություն) կամ «ac» (վերապրումների ներքին բնության միասնություն): Առաջին դեպքում «a»-ն սկզբունքների միասնությունն է, երկրորդ դեպքում` մարդկային ձգտումների (Աստված մարդու մեջ, գերմարդ): Դա է պատճառը, որ արվեստի իմաստը որոշարկելով ինչ-որ միասնության ձգտմամբ` մենք դեռ չենք որոշարկում նրա բուն իմաստը. այդ իմաստը բացվում է «b»-ի և «c»-ի հարաբերակցության վերլուծման մեջ. հակառակ դեպքում արվեստի իմաստը համընկնում է կա՛մ կրոնի իմաստին, կա՛մ էլ արվեստը գիտության հատուկ ձև է:
Արվեստի բովանդակությունը բազմազան է. շատ բան կարելի կլիներ ասել այս առիթով: Արվեստի բովանդակության մասին հարցի պատասխան են պատմական արվեստի կերպարները. սյուժետների, մյութոսների դասակարգումը չի մտնում մեր խնդրի մեջ: Արվեստների բովանդակությունը ողջ իրականության բովանդակությունն է. հատուկ բովանդակությունը բովանդակություն է հատուկ ձևի մեջ:
Այդ իսկ պատճառով ձևին վերաբերող հարցերը անկյունաքարային են արվեստի ինչության պարզաբանման համար: Որպես արվեստի ձև կարող է ծառայել հենց ստեղծագործու- թյան հնարքը. ուսումնասիրելով ստեղծագործության պրո- ցեսները` մենք հայտնաբերում ենք ստեղծագործական պրոցեսների որոշ նորմեր ըստ հիմնական հայտանիշների: Արվեստի ձևերն այստեղ որոշարկելի են ըստ նորմերի: Այսպես ստանում ենք գեղարվեստական ստեղծագործության բուն ուղիների դասակարգման սկզբունքները5: Ստեղծագործության պրոցեսներն ինքնին տրված են, դրանք կարելի է նկարագրել. այստեղ հնարավոր է այս կամ այն էքսպերիմենտը, իսկ այդ պրոցեսների նորմերը սոսկ գործնական բանականության գաղափարներն են, որոնք կանխորոշում են էսթետիկական էքսպերիմենտի հնարավորության պայմանները. ստեղծագործության նորմերի հաստատման համար մեզ անհրաժեշտ է ստեղծագործության ձևերի իմացությունը: Դրանք ռոմանտիկական, դասական և ռեալիստական ստեղծագործության ձևերն են. հոգեբանորեն մենք արդեն նշել ենք դրանք «abc» եռյակի տարրերի համակցության դիտարկումով**:
Հակիրճ կրկնենք, որ կա մոդելների (սիմվոլների) ստեղծագործության երկու ձև. նախ` կերպարն առաջ է բերում գիտակցության վերապրելի բովանդակություն, և երկրորդ` վերապրումը առաջ է բերում կերպար:
Երկրորդ դեպքում տեսանելիությունը հասկացվումէ որպես ուրվականների աշխարհ, որից վերապրումը, ասես Էնդորյան կախարդուհի, կանչում է պետքական կերպարը, ինչպես Սամուէլի ստվերին:
Իսկ առաջին դեպքում այդ կախարդուհին հենց բնության կերպարն է, վերապրումն էլ սոսկ իր ստվերն է դնում նրա վրա:
Առաջին դեպքը կոչենք դասական ստեղծագործություն, երկրորդը` ռոմանտիկական:
Հունական սյուների տիպը, իր ողջ պարզությամբ, գոյացավ բնի գաղափարից, որպես դիմհարի. ահա օրինակն այն բանի, թե ինչպես է գեղարվեստական ձևն առաջանում բնական կերպարից: Հունական քանդակի կերպարները, Լեոնարդոյի, Մանտենյայի, Միքելանջելոյի գեղանկարչությունը, պոեզիայում` Հոմերոսը, Վերգիլիուսը, դասական ստեղծագործության նմուշներ են:
Հակառակ հունական սյունի, գոթիկան ռոմանտիկական ստեղծագործության արդյունք է:
Ռոմանտիզմի և կլասիցիզմի մետաֆիզիկան բխում է վերապրվող գիտակցության բովանդակության և ձևի մասին իմացաբանական պատկերացումից: Վերապրվող գիտակ- ցության ձևը վերանհատական սուբյեկտն է, բովանդակությունը` օբյեկտը: Ելնելով տեսանելիության ձևերից` դասական-արվեստագետը բնազդաբար ընդլայնում է ձևի մասին հասկացությունը, առարկայի ձևը տրվում է տարածության մեջ, իսկ տարածությունը ինտուիցիայի ձևն է. տրամաբանող գիտակցության օրենքները բնական կերպարին օրինաչափություն են թելադրում. օրինաչափությունը, որպես աշխարհի օբյեկտիվ սկզբունք, ակամայից դառնում է գործնական բանականության իմպերատիվ, իսկ այդ բանականության սուբյեկտը անձնավորում է արվեստագետը. նրա «ես»-ում բացվում է համաշխարհային «ես»-ը. նա իր աշխարհի դեմիուրգն է. արվեստի աշխարհը կեցության աշխարհում նոր աշխարհի արարման սկիզբն է:
Ռոմանտիկ արվեստագետն ընդհակառակը, ընդլայնելով գիտակցության բովանդակության մասին հասկացությունը, նախ` անձնավորում է դրանում իր «ես»-ը, երկրորդ` երևույթների աշխարհում տեսնում է այդ «ես»-ի արտացոլումը: Եթե դասականը իր «ես»-ը անձնավորում է ստեղծագործության սկզբունքով, ռոմանտիկը անձնավորում է իրեն ստեղծագործության բովանդակությամբ. նրա «ես»-ում բացվում է աշխարհի քաոսը: Առաջինը` խոսք է առանց մարմնի, երկրորդը` խոսքից զուրկ մարմին: Առաջինը հակասության մեջ է մտնում սեփական հոգու բովանդակության հետ, երկրորդը` իր գիտակցության օրենքների: Դասական և ռոմանտիկական ստեղծագործության գագաթները վերածվում են ողբերգության: Այդ հակասություններն արտացոլվում են ստեղծագործության ձևի և բովանդակության անտինոմիայում, բայց հենց այդ հակասություններն էլ արտացոլվում են կեցության աշխարհի և արվեստի աշխարհի միջև առկա անտինոմիայում. առաջին հակասությունից ելքը ստեղծագործության ձևի և բովանդակության միասնությունն է. ելքը երկրորդ հակասությունից` գեղարվեստական ստեղծագործության ձևերի ընդլայնումը կյանքի աստիճանի կամ կյանքի կերպափոխում արվեստով. ելքը առաջին հակասությունից հնարավոր է միայն այն դեպքում, երբ արվեստագետը գիտակցում է իրեն որպես սեփական գեղարվեստական ձև, իսկ իր կյանքը` որպես ստեղծագործություն. ելքը երկրորդ հակասությունից հնարավոր է, եթե կյանքի կրոնա- կան կերպափոխման մեջ վերանում է արվեստի և կյանքի միջև առկա սահմանը: Ձևի և բովանդակության, արվեստի և կյանքի միասնությունն էլ հենց ամեն մի սիմվոլիզմի հիմ- նադրույթն է: Արվեստի իմաստը միայն կրոնական է: