Ռուբիկոն

Արվեստի ընդհանուր իմաստը (1890)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

* Այստեղ նկատի ունեմ գեղեցկությունը ընդհանուր և օբյեկտիվ իմաստով, այն է` որ մարդու արտաքինն ի վիճակի է արտահայտելու ավելիկատարյալ (ավելի իդեալական) ներքին բովանդակություն, քան դա կարող է արտահայտված լինել այլ կենդանիների դեպքում:

** Գեղեցկության` իբրև նյութի գոյության իդեալական պատճառի մասին տե՛ս «ամբողջական իմացության» վերաբերյալ իմ հոդվածներում(“Жур[нал] Мин[истерства] нар[одного] процв[ещение]”, 1877 և 1878 թ.թ.)2:

* Ինքնըստինքյան պարզ է, որ այստեղ ես խոսում եմ լույսի մասին ոչ թե մարդու և կենդանիների տեսողական զգայությունների իմաստով, այլ` անկշիռ միջավայրի շարժման իմաստով, որն իրար է կապում նյութական մարմինները, ինչից և կախված է դրանց օբյեկտիվ կեցությունըմիմյանց համար`անկախ մեր սուբյեկտիվ զգացողություններից: Լույս բառը օգտագործվում է համառոտության համար, քանի որ սրան ենվերաբերում նաև մյուս դինամիկ երևույթները` ջերմությունը, էլեկտրականությունը և այլն: Ընդ որում, մեզ այստեղ բոլորովին չեն հետաքրքրումֆիզիկական գիտության այս կամ այն վարկածները. մեզ համար բավական է աներկբայելի փաստական տարբերությունը հիշյալ երևույթների ևկշռելի նյութի հատկանիշների միջև:

** Սույն դրույթի հիմնավորումը պատկանում է մետաֆիզիկայի և ոչ էսթետիկայի բնագավառին:

*** Զանազան մտածողներ բոլորովին տարբեր կողմերից գալիս են բարու և գեղեցկի էական նույնականության և արվեստի բարոյական խնդրիմտքին:

****Այս մտքի յուրատեսակ և տաղանդավոր արտահայտությունը գտնում ենք վերջերս վախճանված ֆրանսիացի գրող Գյույոյի “De l՛art au point de vue sociologique” երկում: Գյույոյի հայացքը շարադրել է պ. Գոլցևը արվեսին մասին իր գրքույկում, որի մնացած հոդվածները նույնպես արժանիեն ուշադրության3:

 * Այդ սկզբունքի սխալությունը նրա այդօրինակ կիրառմամբ պարզ երևում է ներքին հակասությունից, որին այն տվյալ պարագայում գալիս է, քանզի դառնալով բացառիկ, միասնությունը դադարում է անպայման լինելուց:

** Տե՛ս դրա օրինակները «Գեղեցիկը բնության մեջ» հոդվածում4:

* Նկատի ունեմ այնպիսի քնարական բանաստեղծություններ (նաև քնարական հատվածներ որոշ պոեմներում և դրամաներում), որոնցէսթետիկական տպավորությունը չի սպառվում այն մտքերով ու կերպարներով, որոնցից կազմված է դրանց բառային բովանդակությունը: Հավանաբար դա էր ակնարկում Լերմոնտովն իր հայտնի տողերում.

Есть звуки – значение

Темно иль ничтожно,

Но им без волненья

Внимать невозможно.5

* Իհարկե, կոմիզմն այստեղ հնարավոր կլիներ հենց այն պատճառով, որ տվյալ հանցագործությունը չի եղել անձնական միտումնավորգործողություն: Ինքն իրենից և իր գործերից գոհ, գիտակից հանցագործը ոչ թե ողբերգական է, այլ զազրելի և ամենևին ոչ կոմիկական:

* Գրաքննադատության մեջ արդեն վաղուց է նկատվել (եթե չեմ սխալվում` դեռ Բելինսկու կողմից), որ «Խելքից պատուհաս» վերնագիրըբոլորովին չի համապատասխանում կատակերգության բովանդակությանը, որովհետև Չացկին առանձնապես ոչ մի խելք էլ չի դրսևորում, այլհանդես է բերում լոկ դատարկ ու մանրախնդիր չարացում, իսկ նրա «պատուհասը» առաջ է գալիս միանգամայն արտաքին և պատահականպարագայից10: Ինքը Գրիբոյեդովը կարող էր այլ կերպ մտածել, սակայն դրանից գործի էությունը բոլորովին չի փոխվում: Վերջերս տպագրվածկենսագրական տեղեկություններից պարզ երևում է, որ «Խելքից պատուհասի» ստեղծման մեջ ավելի շատ գործել է անմիջական ներշնչումը, քանմտքի հստակ աշխատանքը. Գրիբոյեդովն իր կատակերգությունը նախ տեսել է երազում, և հետո միայն գրել11: Դա է՛լ ավելի հավանական է, որնրա բոլոր մնացած երկերը` հնարած, այլ ոչ նախապես տեսած, միանգամայն չնչին են, ինչպես և հենց «Խելքից պատուհասում» գլխավորհերոսի անձը` ըստ ամենայնի մտացածին, ուստի և բոլորովին անկենդան` իր միտումնավոր կերպով խելացի, իսկ փաստորեն անհեթեթճառերով:

** Կերպարվեստի բնագավառում պատմանկարչությունը համապատասխանում է էպոսին և մասամբ էլ ողբերգությանը, ժանրը` կատակերգությանը, իսկ դիմանկարչությունը, նայած պատկերվող անձանց, կարող է ունենալ և՛ էպիկական, և՛ ողբերգական, և՛ կոմիկականնշանակություն:

*** Քրիստոսը պատկերված է բանաստեղծորեն միայն Ավետարաններում, ականատեսների և տարեգիրների, բայց ոչ արվեստագետներիկողմից:

* Դանտեն «Աստվածային կատակերգության» երրորդ մասում դրախտը պատկերել է գուցե և ճիշտ, բայց համենայն դեպս, ոչ բավարարկենդանի և կոնկրետ գծերով. էական մի թերություն, որը չի կարող հատուցված լինել նույնիսկ ամենաբարեհունչ տողերով:

Ծանոթագրություններ

  1. Հ. Տեն, «Գեղարվեստի փիլիսոփայություն», Ե., 1936:
  2. Վ. Սոլովյովի «Ամբողջական իմացության փիլիսոփայական հիմունքները» աշխատությունը հրա- պարակվել է “Журнал Министерства народного процвещение”-ում (1877, N 3, 4, 6, 10, 11):
  3. Ж.М. Гюйо, “Искусство с социологической точки зрения”, СПб., 1900; В. А. Гольцев, Об искусстве (критические этюды), СПб., 1890.
  4. В.С. Соловьев, Сочинения в двух томах, т. II, Москва, 1988.
  5. Մ. Յու. Լերմոնտով, “Есть речу – знаненье…” (1839): Հոդվածում մեջբերված է անճշտորեն. “Есть звуки – знаненье …”:
  6. Հոմերոս, «Իլիական», Երգ չորրորդ, 164–165, թարգմ. Հ. Համբարձումյանի: Հոդվածում փոքր-ինչ անստույգ կերպով Սոլովյովը ցիտում է Գնեդիչի թարգմանությունը:
  7. Ֆ. Շիլլեր, «Հաղթության տոնը» (1803): Հոդվածում մեջբերված է Վ. Ժուկովսկու ազատ թարգմանությամբ.

Все великое земное

Разлетается как дым:

Ныне жребий выпал Трое

Завтра выпадает другим…

  1. Վ. Ժուկովսկու «Աքիլլես» բալլադի առաջին չորս տողերը:
  2. Սոֆոկլես, «Էդիպուս արքա»:
  3. Նկատի ունի Վ. Գ. Բելինսկու «Խելքից պատուհասը, Ա. Ս. Գրիբոյեդովի ստեղծագործություն» հոդվածը (Собр. соч. в 3-т х., М. 1948, т. I):
  4. Նկատի ունի Ա. Ս. Գրիբոյեդովի սևագիր նամակը Թավրիզից, 17 նոյեմբերի 1820 թ. (Соч., Л. 1945, стр. 459–460):
  5. Ա. Վ. Սուխովո-Կոբիլին, «Կրեչինսկու հարսանիքը»:
  6. Ամենայն վաղանցիկը լոկ նմանություն (համեմատություն) է, և այլն: Պ. Միքայելյանի թարգմանությամբ`

Պատրանք է ունայն

Կարճ կյանքը երկրի…

  1. «Հավերժ կանացին»:

Ռուսերենից թարգմանությունը` Սերգեյ Խաչիկօղլյանի

В. С. Соловьев, Сочинения, т. II, М. 1990

Կարդալ նաև

Արվեստ Իմ կյանքը Մարկ Շագալ * * * Հինգերորդ դասարանում ահա թե ինչ պատահեց ինձ նկարչության դասին: Առաջին նստարանին նստող երկտարեցին, որ ամենից հաճախ էր ինձ կսմթում, հանկարծ ցույց տվեց ծխախոտաթերթի վրա արված մի նկար` «Նիվայից» կատարված մի պատճեն. «Ծխողը»: Խե՜լքս գնաց: Թողե՜ք… Արվեստ Մատիս Պիկասսո ազնիվ մրցակցություն (հարցացրույց) Լինդա Նոքլին և Իվ-Ալեն Բուա 1999-ի փետրվարին Քիմբելի արվեստի թանգարանում (Տեխաս) բացված «Մատիս և Պիկասսո. ազնիվ մրցակցություն» խորագրով ցուցահանդեսի վերջին նախապատրաստական աշխատանքների ընթացքում, արվեստի պատմաբան Լինդա Նոքլինը հանդիպում ունեցավ ցուցահանդեսի… Արվեստ Նկարազարդված ձեռագրեր Լյուկ Վեզեն* (* Լրագրող, դասավանդում է արվեստի պատմություն Մանի և Ռեննի Գեղարվեստի շրջանային դպրոցներում։ 1990թ. հրատարակել է “Les artistes au Jardin des Plantes” (éd. Herscher) և Աննեթ վեզենի հետ “Kandinsky et le cavalier bleu” (éd. Terrail ))։ 1980 թ.…