Ռուբիկոն

«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Կազիմիր Մալևիչ

Գերշենզոնյան գլուխ (հատված) 

8.         Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից առարկայազուրկ՝ հավերժական շրջապտույտի լիակատար անիմաստությունն իր վազքը լրում է տարածության օղակների հողմերով:

Մարդկային բոլոր իմաստները նույնպես շարժվում են առարկաների հողմապտույտում, առաջ են մղում նրանց գործնական ու տնտեսական ՙգիտակցությունը՚, ողջ իմաստի ու տրամաբանության հենարանն են, բայց չնայած վերջինիս, հավասար են առաջինի անիմաստությանը, քանի որ առարկայական բոլոր իմաստների երկու ծայրերում էլ անիմաստության բևեռներն են ծառանում, ինչպես իրենց անհասանելիությամբ կլանող բաց անդունդներ ու հողմապտույտի մեջ առած` դեպի ոչինչը տանում կատարելության դարաշրջանները իրար ետևից:

9.         Մարդու գանգը իրենից նույն անվերջությունն է ներկայացնում պատկերացումների շարժման համար: Այն հավասար է տիեզերքին, քանի որնրանում պարփակվում է այն ամենն, ինչ տեսնում է տիեզերքում, նրանով ճիշտ նույն կերպ անցնում են արևը և գիսաստղերի ու արևների ողջ աստղային երկինքը, և դրանք ճիշտ նույն կերպ փայլում ու շարժվում են, ինչպես բնության մեջ, գիսաստղերը հայտնվում և, բնության մեջ իրենց անհետանալունհամաչափ, անհետանում են նաև նրանում: Կատարելությունների բոլոր հղացքները առկա են նրանում: Դարաշրջան առ դարաշրջան, մշակույթ առմշակույթ հայտնվում ու անհետանում են նրա անվերջավոր տարածության մեջ:

Ողջ տիեզերքը նույն այդ տարօրինակ գանգը չէ՞ արդյոք, որով արևների, գիսաստղերի ու մոլորակների ասուպներ են անվերջ սուրում: Եվ <կարծում եմ,> որ դրանք ևս տիեզերական մտքի պատկերացումներն են սոսկ և որ դրանց ողջ շարժումն ու տարածությունը և հենց իրենք իսկ առարկայազուրկ են, քանի որ եթե առարկայական լինեին, ոչ մի գանգ դրանք չէր պարփակի:

Միտքը շարժվում է, քանի որ շարժվում է գրգիռը, և իրենց շարժումներում նրանք ստեղծում են ռեալ պատկերացումներ կամ ստեղծագործության մեջհորինում են ռեալը որպես իրականություն: Եվ ողջ ստեղծվածը փոփոխվում է ու չգոյության հավերժության մեջ սուզվում, ինչպես որ եկել է հավերժականկեցությունից, և այդ հավերժականը ծառայում է որպես մարդու հավերժական ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունն ինքը պատկերացումներիպարզ հորինում է, իսկ ավելի ճիշտ, <նա> անկարող է պատկերացնել, քանզի եթե մարդը կարողանար ինչ-որ բան պատկերացնել, դա վերջավորությունկլիներ նրա համար: Կյանքն ու անվերջությունը նրա համար ոչինչ պատկերացնել չկարողանալն է. ողջ պատկերացնելին ճիշտ նույն կերպ անորսալի է իրանվերջությամբ, ինչպես և ամեն ինչ:

Այսպիսով, նրա համար հորինման դժվարություն գոյություն ունի, իրականությանը հասու լինելու դժվարություն, նրան չի հաջողվում հաստատելիրականությունը, քանի որ չկա և ոչ մի պահ, որ չփոփոխվի անհամար անգամներ: Պահի քանակը կայուն չէ, այդ քանակի տատանումները անհունորենթրթռուն են ռիթմի ալիքներում, ուստիև ոչինչ հնարավոր չէ հաստատել գրգիռների այդ ռիթմում: Պատկերացումն ինքը առկայծում է ինչպես աստղը, ևանհնարին է առկայծման ետևում հաստատել դրա իրականությունը, հաստատել առարկա:

10.       Հետազոտել իրականությունը, նշանակում է հետազոտել այն, ինչը գոյություն չունի, այն, ինչն անհասկանալի է, իսկ մարդու համար անհասկանալինգոյություն չունեցողն է, հետևաբար հետազոտման ենթակա է գոյություն չունեցողը: Մարդը որոշարկել է իր համար նախապես անհասկանալի, գոյությունչունեցող իրերի գոյությունը և ուզում է դրանք հետազոտել:

<Եթե> վերցնենք մարդու իրերից ցանկացածը և փորձենք հետազոտել, <ապա> կտեսնենք, որ հետազոտող գործիքի ազդեցության տակ այն իսկույնկտարբաղադրվի միմյանցից միանգամայն անկախ բազմաթիվ բաղկացուցիչ իրերի, և հետազոտությունը կապացուցի, որ իր գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել իրերի գումար: Բայց իրերի ի՞նչ գումար է դա, ի՞նչ թվերով այն կարտահայտվի: Դրա համար անհրաժեշտ է պարզելտարբաղադրված ամբողջ գումարի յուրաքանչյուր իրի գումարը: Ձեռնամուխ ես լինում տարբաղադրված իրերի հետազոտմանը, և դրա ազդեցությանտակ իրերը դարձյալ բազմաթիվ իրերի են տարբաղադրվում. ուսումնասիրությունը կապացուցի, որ տարբաղադրված իրերը ևս իրենց հերթինինքնուրույն իրերի բաժանվեցին և բազմաթիվ նոր կապեր ու հարաբերություններ ստեղծեցին նոր իրերի հետ, և այսպես անվերջ: Ուսումնասիրությունըկապացուցի, որ իրեր գոյություն չունեն, և միևնույն ժամանակ գոյություն ունի դրանց անվերջությունը, «ոչինչ» և միաժամանակ «ինչ»:

Եվ այսպես, հետազոտությունը ոչինչ չբերեց հասկացությանը, չտվեց իրերի գումարը, քանզի եթե փորձեր այդ գումարը տալ, ապա թվերի այնպիսի միշարք կբերեր, որի անվերջությունը ընթերցված չէր լինի: Հանրակեցությունը պարզ է վարվում այդ գումարի հետ` բաժանում է այն, իր համար հասկանալիգումար է հարմարեցնում, ապա անվերջ բազմապատկում է այն` ըստ իր հասկանալի նախագծի:

Ենթադրում եմ նաև, որ ողջ գիտությունը ևս, ինչպես և որևէ բանի գիտական հիմնավորումները, նույն կերպ է վարվում: Առանձին գումարների բաժանելովթվերի անիմաստ հերթագայության անվերջանալի շարանը, որի ընդհանուր գումարը չի կարող հայտնի լինել, հանրակեցությունն ուրախանում է, որկարդացել է գումարը, և հետևաբար ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Բայց սա միայն հանրակեցության ուրախությունն է ու խաբկանք, իրականումսակայն նա ոչինչ էլ չի հասկացել, քանի որ չի կարդացել բոլոր էջերը: Ո՛չ առաջին, ո՛չ վերջին էջ գոյություն չունի, ինչպես նաև հայտնի չեն ո՛չ առաջին, ո՛չէլ վերջին թվերը: Ի՞նչ թվեր են իրի մեջ և ընդհանուր գումարի ի՞նչ թիվ է կազմում իրը: Այսպիսով, չի կարելի գումարներ հորինել, ինչպես որ չի կարելիառարկան հորինել:

11.       Աշխարհը մարդու առջև կանգնած է որպես իրականության անփոփոխ փաստ, որպես անսասան ռեալություն (հանրակեցության խոսվածք): Եվայնուամենայնիվ, այդ անսասան ռեալության` որպես իրականության մեջ անկարող են թափանցել երկու հոգի, որ միևնույն գումարը դուրս բերեն, միանման չափեն: Որքան մարդ էլ որ այդ իրականություն թափանցի, յուրաքանչյուրը տարբեր իրականություն կբերի, իսկ ոմանք էլ ոչինչ չեն բերի, քանիոր որևէ իրական բան չեն տեսնի: Յուրաքանչյուրը կբերի իր դատողությունն այն իրի մասին, որը գնացել էր տեսնելու. նրանց դատողություններն էլ հենցկլինեն այն իրականությունը, որը կապացուցի, թե չկա այն առարկան, որի մասին խոսվում է, քանզի այդ դատողություններն իսկ, փոխանակմանդեպքում, հակասությունների բազմաթիվ երանգներ են առաջ բերում: Ուստիև այն, ինչը իրականություն ենք անվանում, մի անվերջություն է, որ չունիերբևէ ձև ընդունած ո՛չ կշիռ, ո՛չ չափ, ո՛չ ժամանակ, ո՛չ տարածություն, ո՛չ բացարձակ, ո՛չ հարաբերական: Այն չի կարող լինել ո՛չ ճանաչելի, ո՛չներկայացնելի: Չկա ճանաչելին, և միաժամանակ գոյություն ունի այդ հավերժական ՙոչինչը՚: Մարդը, սակայն, հավերժորեն մտահոգված է, որ ամեն ինչմտածված, հիմնավորված լինի, և ապա միայն ձեռնամուխ է լինում իրի կառուցմանը և կառուցում է այն ամուր, ՙգիտականորեն հիմնավորված հիմքիվրա՚` մոռանալով, որ իրի համար ամուր հիմք է կառուցում այն բանի վրա, ինչը հիմք չունի: Այդպիսին է նրա անխախտ առարկայականտրամաբանությունը:

Կարդալ նաև

Արվեստ «Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն» Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text,… Արվեստ Պիկասսոն խոսում է Պիկասսո Պիկասսոն խոսում է, 1923 Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին… Արվեստ Միքելանջելո Էժեն Դելակրուա «Տխրության մեջ լինելով՝ ունեմ գեթ այն երջանկությունը, որ ոչ ոք դեմքիս վրա չի կարդում ո՛չ իմ ցավերը, ո՛չ իմ իղձերը: Այլևս չեմ երկնչում նախանձից, ինչպես և չեմ ընդունում տգետ ամբոխի սին գովեստները… և միայնակ քայլում եմ անհարթ ճամփաներով»:…