«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»
Այս բառերի մեջ չէ՞ արդյոք թաքնված «Աստվածային բոլոր ուժերին տիրելու» պատճառը: «Աշխարհի տերը լինել» կարող է լոկ Աստված կամ նա, ովվերցրել է Աստծո բոլոր յուրահատկությունները:
Բայց եթե մարդը Աստծուց վերցնի <նրա> բոլոր յուրահատկությունները, չի՞ վերցնի արդյոք նաև նրա բոլոր նախապաշարումները և միևնույննախապաշարումների վրա չի՞ կառուցի արդյոք երկնային արքայությունը երկրի վրա:
Աստծուն թոթափող մարդն, ըստ երևույթին, կարիք ունի միանգամայն նոր սկզբունքների, «իրական <ու> ակնառու պատճառների», այլ ոչ թեԱստվածային, որևէ պատճառից զուրկ նախապաշարումների վրա կառուցելու իր աշխարհը, իր երկինքը:
Բայց պարզվում է` մարդու ողջ արտադրությունը նույն հիմքերի վրա է կառուցվում, ինչ և Աստծո աշխարհը: Եթե Աստծո ցանկացած արարածաշխարհում սնվում է, ցանկացած նոր մեքենա ևս սնունդ է պահանջում: Մատերիալիստն էլ վերցնում է այս վերջինն իբրև բոլոր պատճառներիպատճառ, և սրանից էլ հենց, որ ամեն ինչ ուզում է սնվել, սկսվում է իրարանցումը. սա է ողջ նյութապաշտ ուսմունքի ամենաակնհայտ պատճառը: Միայնթե, չնայած այդ ամբողջ ակնհայտությանը, ես կասկածում եմ դրան, քանի որ չեմ կարող պատկերացնել, որ աշխարհն իբրև տիեզերք այն պատճառով էլոկ կառուցվել, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ բան է ցանկացել ուտել: Եթե այդ ինչ-որ բանի մեջ ախորժակ չծագեր, ապա տիեզերքը գոյություն չէ՞ր ունենա:
Եվ այսպես, երկու հոգի տարբեր կերպ են պատկերացնում տիեզերքը, մեկը հոգևոր սկիզբ է տեսնում նրանում, մյուսը` նյութական: Մեկը հոգևոր սկզբիվրա է կառուցում, առավել մի բան է տեսնում նրանից անդին, ինչ որ տեսնում է մատերիալիստը, իսկ մատերիալիստն իբրև ինքնախժռվող նյութ էտեսնում աշխարհը: Հոգևորի առավելն այն է, որ այն արարում է ոչ թե ինքնախժռումի, այլ իր ոչ առարկայականության համար: Իսկ մատերիալիստըինքնախժռումն է տեսնում իբրև նույն այդ նյութի ստեղծման նպատակ` իր ախորժակի համար է իրեր ստեղծում:
Բայց մյուս կողմից, գիտականորեն ապացուցված ակնհայտությունն ասում է, որ նյութը չի անհետանում, այն հնարավոր չէ ո՛չ այրել, ո՛չ եփել, ո՛չ ուտել: Ուրեմն ինչպե՞ս հասկանալ նյութի մատերիալիստական ըմբռնումը. նյութը մի բան է, որը չի կարող ինքն իրեն ուտել, <որը հնարավոր չէ> ո՛չ կաթսայումեփել և ո՛չ էլ ուտել առանց մնացորդի:
Եթե դա այդպես է, ապա մատերիալիստական գիտակցության աշխատանքը անիմաստ աշխատանք է: Այդ աշխատանքում բարձրագույն պատճառտեսնելու և <այդ գիտակցությանը> առավելություն տալու համար <նրանում> ավելի մեծ արժանիքներ չեմ տեսնում, քան հոգևոր ու նույնիսկ Կրոնականաշխարհընկալման <դեպքում>: Իսկ ընդհանրապես, երկու աշխարհընկալումների դիմաց Էլ նույն առարկայազրկությունն Է:
Եթե մատերիալիստական գիտակցությունը առարկայական շինությունները համարում է միայն աշտարակ, որտեղից հնարավոր Է դիտել աշխարհը, հասնել այն բանին, որ նյութը տեսնի իր բոլոր ձևափոխությունները, ապա դա իրեն հայելում դիտելու` կանացի նույն պարզ հետաքրքրասիրությունն Է: Մատերիալիստական մտածողությունն զբաղված Է այդ հայելու կառուցումով, որպեսզի բուն նյութի աշխարհը տեսնի իր բոլոր ձևափոխություններով:
Բայց այդ «եթե»-ի մեջ նույնպես կատարելություն չկա, քանի որ հայելին, այնուամենայնիվ, չի արտացոլի նյութի բոլոր կողմերը: Առարկայականգիտակցությունը դեպի այն կատարելությունն Է ընթանում, որն, այնուամենայնիվ, կհասներ իր իմաստին` մասնավորապես, այնպիսի սարք ստեղծելուն, որը բավարարեր նյութական գիտակցության ախորժակը: Այլ կերպ ասած, ուզում Է այնպես կառուցել նյութը, որ այն բավարարի իր ախորժակը: Իսկվերջինիս այն ժամանակ Է հնարավոր հասնել, երբ նյութն անմնացորդ կերված կլինի:
Եկեղեցին ձգտում Է իր կրոնի միջոցով մարդու գիտակցությունը Աստծուն բերել որպես կատարելության, առարկայականը մեքենայի` որպեսինքնասնուցման միջոցով Է ձգտում հասնել կատարելության, ոմանք մտածում են Աստծով սնվել, մյուսները` մեքենայով:
Ձգտելով իրեն աշխարհի տիրակալը դարձնել` ֆաբրիկան միաժամանակ ասում է, որ վերջինիս հասնելու համար հարկավոր է ամեն ինչ իմանալ, ճանաչել, գիտակցել, հետազոտել, «գիտականորեն հիմնավորել», քանի որ այնժամ միայն կարելի է տիրակալ լինել և կառավարել աշխարհը, երբ ամենըգիտես: Եվ դարձյալ այդ «ամենը». ինչպես հավաքենք այդ ՙամենը՚ ու պահենք, որպեսզի ուսումնասիրենք ու ճանաչենք, ինչպես հավաքենք այդ «ամենը»և դարձնենք մեր վերջնական ուսումնասիրության առարկան: Իսկ որքան թվացյալ իրեր են մեզ շրջապատում, բայց հենց որ խելացի սարքերով դիպչումես դրանց, փուլ են գալիս, և որքան ավելի սուր է միտքը, այնքան ավելի լայնքով, խորությամբ, դեպի ներքև ու դեպի վերև փուլ են գալիս մերուսումնասիրման առարկաները` ասես պայքարելով իրենց առարկայազուրկ իսկության համար, չեն ուզում առարկա լինել, և մեր կամքը, բանականությունը, պրակտիկան, «ակնհայտ ըմբռնումը» փշրվում է` զարնվելով դրանց առարկայազուրկ իսկությանը կամ պարզապեսառարկայազրկությանը` առանց որևէ իսկության:
Աստծուն սահմանելով որպես բացարձակ` սահմանել ենք կատարելությունը, և չնայած դրան, այդ «ամենը» այնուամենայնիվ խուսափում է, նրասահմաններն անորսալի են բացարձակում, և չենք կարող ղեկավարել սահմանները:
Եվ իրոք, ի~նչ անհուն են տիեզերքի աշխարհները, անհաշվելի` իրենց համակարգություններով սուրացող արևների միգամածությունները: Ի՞նչտարածաչափ կչափի դրանց արագությունն ու անցած տարածությունները: Արեգակնային միգամածությունների ողջ անհամարությունը սուրում էխավարում, և մենք մեր Երկրի հետ, որպես փոշեհատիկ աշխարհների փոշում, սուրում ենք խելահեղ հողմապտույտում ու մինչև օրս չենք կարողանումպարզել` որտեղից և ուր ենք սուրում, ինչի համար է և ինչ իմաստ ունի այդ անվերջանալի հողմապտույտը: Եվ մարդն ուզում է այդ ողջ անհաշվելիությունըհաշվել և փորձի միջոցով <ստացվող> օրինակի «ակնառուությամբ» իր ուսումնասիրության ու «գիտական հիմնավորման» առարկան դարձնել <այն>, բայց ինչի՞, ի՞նչ առարկայի վրա դնել այդ փորձը:
Եվ թող ասի մարդը, թե երբ կգա այն օրը, երբ աշխատանքի ֆաբրիկայում վերջին անգամ կսուլի շչակը, երբ գիտական տեխնիկումը կասի, որ ամեն ինչվերջացած է, վերջին հերթափոխն է, «ամենը» իմացված է, և մարդը ֆաբրիկայում կգոչի` բավական է, աշխատանքն ավարտված է, ամեն ինչուսումնասիրված է, ես աշխարհների կատարին եմ, կամ` աշխարհները կլանված են իմ կողմից, ես տիրեցի բոլոր կատարելություններին, «Ես Աստվածեմ»:
Ռուսերենից թարգմանությունը` Նաիրա Հարությունյանի
Казимир Малевич
Гершензоновская глава из соченения
«Супрематизм, мир как беспредметность, или вечный покой»
Черный квадрат