«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»
Այսպիսով, Աստված-իմաստին տանող մարդկային բոլոր իմաստները ոչ-իմաստով են պսակվում: Ուստիև Աստված ոչ թե իմաստ է, այլ ոչ-իմաստ: Նրաոչ-իմաստությունն է հենց պետք տեսնել բացարձակի` վերջնական սահմանի մեջ որպես առարկայազուրկի: Վերջնականին հասնել նշանակում է հասնելառարկայազուրկին: Աստծուն հասնել ինչ-որ տեղ երկնքի տարածության մեջ, իրոք որ հարկ չկա, քանզի նա մեր յուրաքանչյուր իմաստի մեջ է, քանի որմեր յուրաքանչյուր իմաստը միաժամանակ նաև ոչ-իմաստ է:
19. Կրոնական նոր համակարգերի անցկացումը նույն միջոցներն ունի, ինչ և տնտեսական, քաղաքական <համակարգերը> կամ քաղաքացիականտեխնիկումը:
Հեթանոսությունը ոչնչացնում էր քրիստոնեական համակարգը, հետո քրիստոնյաները ոչնչացրին հերետիկոսներին. այդպես էլ ահա քաղաքացիականհամակարգերում մեկը ոչնչացնում է մյուսին: Յուրաքանչյուր Կրոնական համակարգ ժողովրդին ապացուցում է իր առավելությունն ու Աստծուն հասնելուբարիքը. Քաղաքացիական համակարգը ևս ապացուցում է իր բարիքը և կատարելություններով դրան շուտափույթ հասնելը: Երկուսի խոսքն էլ բարիքին էվերաբերում, բայց ի՞նչ բարիքի:
Առաջինը բարիքը տեսնում է հոգևոր Աստծո հետ հոգևոր լինելության մեջ. երկրորդի այդ բարիքը ևս դրան է հանգում, եթե ուշադրության առնենքտեխնիկայի զարգացումը, որ պիտի ազատի մարդու մարմինը ֆիզիկական աշխատանքից` ողջ աշխատանքն իր վրա վերցնելով: Իսկ ի՞նչ պիտի անիմարմինը, <չէ՞ որ> այն ազատված է <աշխատանքից>: Չեմ կարծում, որ այն միայն ուտելու դերը ստանձնի, այն պետք է որ նոր պահանջմունքներ ունենա, նոր ֆիզիկական կյանք հոգևորի մեջ: Իսկ եթե ոչ, ապա, ազատելով մարմինը ֆիզիկականից, քաղաքացիական տեխնիկումը կապացուցի, որ կառուցելկամ վերականգնել է դրախտը, որում մարդը Ադամի վիճակում կլինի:
Դա նույն երկինքը կնշանակի, առ որը ցանկանում է տանել եկեղեցին, բոլոր ծխականների կրոնը, այն տարբերությամբ միայն, որ առաջինն իրծխականներին առանց մարմնի կտանի, կտանի լոկ հոգին, իսկ երկրորդն իր ծուխը ի մարմինս կթողնի:
Բայց եթե ուշադրության առնենք Քրիստոսի երկրորդ գալուստը մեղավորներին դատելու համար, ապա կտեսնենք, որ բոլոր հանգուցյալները մարմինկհագնեն և արդեն այդպիսին կմտնեն երկինք:
Այնպես որ, երկու համակարգերի հիմքում էլ` թե՛ կրոնի և թե՛ ֆաբրիկայի, միևնույն կատարելություններն են ընկած, նույն Աստվածն ու նույն բարիքը, ևեթե <փոխադարձ> հանդիմանություններ կան նախապաշարումների համար, ապա դրանք անհասկանալի են: Կրոնն իր հավատացյալների համարվկայաբանություններ է կարդում իր սրբերի կատարելության մասին, ֆաբրիկան իր գիտական գրքերն է կարդում <իր> կատարելությունների մասին: Առաջինը սուրբ գրոց միջոցով սովորեցնում է` ինչպես կրոնական կատարելության հասնել, որ սուրբ դառնաս, նույն բանն է սովորեցնում ֆաբրիկայիտեխնիկումը` ինչպես հասնել բոլորի մեջ ամենագիտունը լինելուն: Կրոնում ընդամենը մի քանի սրբեր են հանդիպում դարերի ընթացքում, ինչպես որհարյուր հազարից մի քանի կատարյալ գիտուն մարդ է հանդիպում, մնացածները պարզ մեղավորներ են մնում ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ: Կրոնը կամ Եկեղեցին սրբերի կարգն է դասում նրանց, ովքեր հրաշքներ են գործել մարդու տեխնիկական թերությունների նկատմամբ: Ֆաբրիկանգիտնականների շարքն է դասում նրանց, ովքեր նույնպես հրաշք են գործել մարդու կյանքի տեխնիկական թերությունների նկատմամբ: Երկուսում էլ կանԿրոնի ու Ֆաբրիկայի տեխնիկական կատարելությունների քարոզիչներին սպանող հեթանոսներ. ինչպես առաջիններին` նաև երկրորդներին այրել են, ջրահեղձ արել, հետապնդել: Ինչպես մեկը` նաև մյուսը, պայքարում են կատարելությունների համար, Աստծո համար:
20. Մարդու միասնության ձգտումը խուլ ձգտումն է առ Աստծո մեջ առկա ամենայնի կառավարման միասնությունը: Երրորդության մեջ դա որպեստիեզերքը կառավարողի մեջ առկա միասնությունն է, իսկ մարդու մեջ` որպես իր համամարդկային կյանքի կառավարումը հանդիսացողը: Բայցմարդկային կյանքը կյանքի երկու ըմբռնման կամ իմացության է բաժանվել:
Մի իմացությունը կյանքը տեսնում է ոգու` որպես Աստծուն ծառայելու մեջ, տաճար կամ եկեղեցի է կառուցել, որում և անցնում է կյանքն այդ ծառայությանմեջ, հանուն ինչի էլ ստեղծում է այդ ծառայության համար անհրաժեշտ միջոցների իր արտադրությունը:
Երկրորդ իմացությունը կյանքը տեսնում է ինքն իրեն ծառայելու մեջ և ֆաբրիկա է կառուցել, որում անցնում է տեխնիկական կատարելության միջոցներիստեղծման ծառայությունը: Առաջինը հոգևոր կատարելություն է ստեղծում, երկրորդը` մարմնի: Սրանց պառակտվածությունը, նյութի ու ոգու պայքարըստիպում է մտածել, որ ոգին ու մարմինը ինքնուրույնաբար ու միմյանցից անկախ գոյություն ունեցող ինչ-որ թշնամական երկու սկզբունքներ են: Բայցայդ ինչո՞ւ նրանց միջև պայքար գոյություն ունի: Արդյոք ա՞յն պատճառով, որ նախահավիտենության մեջ տեղի են ունեցել նրանց շղթայակցումները ևայժմ <նրանք> ցանկանում են վանվել միմյանցից և ինքնուրույն ապրել իրենց ոլորտներում: Բայց մյուս կողմից էլ, ոգին չի կարող ապրել առանց նյութի, ինչպես և նյութը` առանց ոգու: Մեկ այլ կողմից էլ, հարց է ծագում` նյութ գոյություն ունի՞ արդյոք: <Իսկ եթե> այն, ինչը մենք նյութ ենք անվանում, ոգուշարժումներ են պարզապես, ու հնարավոր է նաև, որ այն, ինչը ոգի ենք անվանում, նյութի շարժում է: Բայց այսպես թե այնպես, թե սրանցից որըկհաստատվի, սա չէ այս դեպքում կարևորը, կարևորը կյանքի սահմանումն է: Ի հայտ է գալիս մի երրորդ սկիզբ, որը սահմանում է, որ կյանք կա, և այդսահմանումից է հենց կախված, թե ինչի կփոխարկվեն ոգի <եղող> նյութը կամ նյութ <եղող> ոգին:
Մի դեպքում ընդունված է, որ ճշմարիտ կյանքը միայն ոգու մեջ է, մյուսում` ճշմարտությունը նյութի մեջ է: Այսպիսով, կյանքի երկու շարժում առաջ եկավ` հոգևոր ու նյութական: Հետևաբար, երկու սկիզբների ենթադրվող շղթայակցումը չի եղել, քանի որ մեկ սկիզբ է եղել` երկու պլանով դիտարկվող:
Իսկ այդ ի՞նչ մեկ սկիզբ է դա: Ես շրջանցում եմ մյուս երկուսը և գրգիռն եմ սկիզբ համարում: Նյութ կամ ոգի գոյություն ունի՞ արդյոք նրանում: Ըստ իմենթադրությունների` նյութ գոյություն չունի, քանի որ նյութ ասելով` ես անտրոհելի մասնիկը նկատի ունեմ, ինչն, ըստ իմ եզրահանգման, տիեզերքումգոյություն չունի: Հետևաբար նյութ ասելով` հանրակեցությունը նկատի ունի որոշակի հոծություններ, հոծությունը, սակայն, տրոհելի է, ուստիև այն նյութլինել չի կարող:
Հոգևոր ասելով ևս` հանրակեցությունը կրոնական շարժման ըմբռնած հատուկ վիճակն է հասկանում: Հոգևորությունը Աստծո մեջ է գործում, բայց մյուսկողմից, հոգևորը և ոգին տարբեր են միմյանցից: Ոգին կարող է ամենուր լինել` Աստվածայինում և ոչ աստվածայինում: Ասում ենք` պետք է բարձրացնելբանակի ոգին, ոգու բարձրացումը արդյունք է տալիս` բերդի գրավում, զորախմբի ոչնչացում: Իսկ եթե բարձրացնեն հոգևոր վիճակը, բանակըռազմադաշտից տաճար կգնա: