Ռուբիկոն

«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այդպես և մարդը` երեք կետերում էլ նույն բանին` ծանրության բաշխմանն է ձգտում, <որպեսզի> ինքն էլ անկշռության մեջ հայտնվի, այսինքն` մտնիԱստծո մեջ: Բայց արդյո՞ք ճշմարիտ է, որ մարդը ձգտի Աստծուն, որի հետ խզում էր տեղի ունեցել: Մարդը նրա կողմից աշխատանքի հավերժականաքսոր ուղարկված ոճրագործ դարձավ: Արդյոք ամբողջովին հեռացա՞ն նրանք իրարից, թե՞ ոչ: Ոչ,

Աստված նրան չի թողել, մարդու ամեն քայլի հետ նա ևս առաջանում է, կամ էլ` մարդը ոչ մի քայլ չի կարող անել առանց Աստծո (հանրակեցություն):

Աստված նրան ուղեկցում է այսօր, երեկ և վաղը, և այդպես երկուսով օրեցօր ետևից գնում են նրանք`աշխատանքում փոշիացնելով մեղսականծանրությունը: Եվ այն բանում, որ նրանք միասին են ընթանում, արարվում է կյանքը: Եվ ո՞ւր են նրանք գնում: Դեպի իրենց են գնում, դեպիկատարելություն, դեպի հավերժական հանգիստը, և մարդն ընթանում է իր բոլոր ջանքերի գնով: Նրա բոլոր ջանքերը կատարելություններ արտադրելունեն ծառայում, և լոկ այն պատճառով, որ դրանք քայլեր են առ կատարելություն, <դրանք> իմաստ ու նպատակ ունեն:

Բայց միևնույն ժամանակ, գնալով առ Աստված` մարդը մտադիր է տապալել նրան: Բայց ինչպես դա անել և ինչ է պետք անել Աստծուն տապալելուհամար, եթե Աստված ներկա է մարդու ստեղծած յուրաքանչյուր իրի մեջ: Չէ՞ որ յուրաքանչյուր իր կառուցված է կատարելության հաշվարկով, այսինքն` Աստծո մեջ: Որևէ իր դեռ Աստված չէ, անշուշտ, քանի որ այն <ընդամենը> հղվում է առ Աստված. այն միտք է, իսկ միտքը դեռ Աստված չէ որպեսհավերժական ազատ հանգիստ: Տապալել Աստծուն նշանակում է տապալել իրերի կատարելությունը, իսկ մարդն այդ կատարելության վրա էհաստատված, դեռ նրանում է գտնվում այս էակը:

Եվ այսպես, հանրակեցությունն իր համար Աստված ստեղծեց, քանզի առարկայազուրկ տիեզերքը նրա ներկայության մասին ոչինչ չասաց, այն նրանցույց չտվեց Աստծո գտնվելու վայրը: Նա ինքը եզրակացրեց, որ բնությունը աներևակայելի անսահման երևույթների մեծ արարչի մասին խոսող նշան է: Եվ կառույցն, – Աստված որպես բացարձակ, որպես կատարելություն, – ամուր է կառուցված:

Ժողովուրդները տարբեր կերպ են պատկերում նրան, բայց ինչպես էլ որ պատկերեն, բոլոր պատկերացումները համընկնում են մի բանում` Աստվածկատարելություն է: Աստծո` իբրև կատարելության սահմանումը բացարձակ կատարելությունն է: Իսկ ի՞նչ է, որ հավերժորեն կանգնած է մարդու առջև, եթե ոչ կատարելության մասին միակ հարցը: Դա էլ հենց կլինի նրա Աստված` այլ բառերով արտահայտված:

17.       Յուրաքանչյուր մարդ ձգտում է իր կատարելությանը, ձգտում է առավել մոտ լինել Աստծուն, քանզի Աստծո մեջ է նրա կատարելությունը: Հետևաբար մարդու յուրաքանչյուր քայլ պետք է որ Աստծուն ուղղելի լինի, ինչի համար նա ուղիներ ու միջոցներ է որոնում, պարզապես Աստվածայիննշաններ է փնտրում:

Նվաճումների մասին մտածելով` նա երկու ճանապարհ է կառուցել իր համար` Կրոնական տեխնիկումը և Քաղաքացիականը կամ գործարանայինը, Եկեղեցին և Ֆաբրիկան:

Կրոնական տեխնիկումը ձգտում է մարդուն դարձնել ոգով ժամանակակից և հոգևոր կատարելության միջոցով է ձգտում հասնել Աստծուն: Կրոնականտեխնիկումը փոփոխում է իր համակարգերը, կատարելագործում է դրանք: Այստեղից էլ ահա կրոնական համակարգերի բազմազանությունը, որոնքիրենցից ներկայացնում են Աստծուն հասնելու մոտակա ճանապարհը:

Երկու տեխնիկումներն էլ միանման նպատակ ունեն, երկուսի առջև էլ տեխնիկական խնդիրների կատարելագործումներն են, որոնց միջոցով հնարավորէ հասնել նպատակին կամ իրագործել այն:

Ինչպես խորքային, <այնպես> և արտաքին առումներով <ամեն ինչ> նման է` ծիսայնություն, սրբազան վերաբերմունք, հավատ, ապագայի հույս: Ինչպեսեկեղեցին ունի իր առաջնորդները` կրոնական կատարյալ համակարգերի հայտնագործողները, այնպես էլ գործարանային տեխնիկումն ունի իրառաջնորդները: Առաջինն ընդունում ու պատվում է իր առաջնորդներին, երկրորդը` իր:

Երկուսի պատերն էլ նույն կերպ զարդարված են դեմքերով կամ դիմանկարներով, ինչպես առաջինում, նաև երկրորդում նույն կերպ` ըստ իրենցարժանավորության ու կարգի` նահատակներ ու հերոսներ կան, նրանց անունները նույն կերպ սրբոց կարգն են դասվում:

Այսպիսով, տարբերություն չկա, բոլոր առումներով ամեն ինչ նման է, քանի որ նման է խնդիրը, նման է նպատակը, և իմաստը` Աստծո որոնումը:

Եթե Քրիստոսն ասել է` Աստծուն մի որոնեք որևէ այլ տեղ, քան ձեր մեջ, ապա ցանկացած տեխնիկ էլ կարող է ասել` իրի կատարելությունը փնտրեքմիայն ձեր մեջ:

Բայց ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ <դեպքում> անհնար է գտնել այդ տեղը նաև մեր մեջ, քանզի որտե՞ղ եմ ես սկսվում և որտե՞ղ ավարտվում: (Ի~նչ խելահեղ որոնումներ է հնարել հանրակեցությունը):

Բայց, ամեն ինչից անկախ, մարդը երկու ճանապարհով է որոնում Աստծուն: Դրանց միջև վեճը կայանում է կամ կարող է կայանալ լոկ այն մասին, թե այդհամակարգերից որն ավելի արագ կհասնի այն տեղին, ուր առաջինի դեպքում կգտնվի Աստված, երկրորդի դեպքում` գործնական կատարելությունը, այլոչ թե նախապաշարումների համար միմյանց մեղադրելու մասին: Չէ՞ որ ինչպես առաջինին, այնպես էլ երկրորդին կարելի է մեղադրելնախապաշարման համար. առաջինին` Աստծուն, երկրորդին` կատարելության հասնելու <նախապաշարման> համար: Եվ եթե մեղադրողը չկարողանամեղադրել, ապա կապացուցի միայն, որ մարդը գնում է առ Աստված` որպես կատարելության մարդկային սահմանը: Իսկ կատարելության հարցըքննելով` կտեսնենք, որ Աստծուն կամ կատարելությանը որպես բացարձակի հասնելը նախապաշարում է:

18.       Մարդն Աստծուն միտումնավոր կերպո՞վ է բացարձակ կատարելության վերածել, թե՞ պատահաբար: Բայց ամեն դեպքում Աստծուն բացարձակիմեջ սահմանելիս մարդու կողմից սահման է դրվել, քանի որ հակառակ դեպքում երբևէ չէր հասնի Աստծուն: Բացարձակը կատարելությունների սահմաննէ, և եթե Աստված սահմաններ չունենար, մարդուն հնարավորություն չէր տրվի հասնել նրան: Բայց մյուս կողմն այլ բան է ասում. օրինակ` տիեզերքըսահմաններ չունի, կատարելությունը որպես Աստված անսահման է, ուստիև դժվար է բացարձակը սահմանել: Բայց ըստ եկեղեցու տեսակետի` Աստվածսուրբ է, հետևաբար բացարձակը սահմանվում է իբրև անմեղանչելիության կատարելություն, բայց ինքը անմեղանչելիությունը, ինչպես և Աստծոկատարելությունը, ամենաահարկուի մեջ պետք է կայանա` դա իմաստն է: Այս փորձաքարով են ահա բաժանվում այդ երկուսի` ֆաբրիկայի ու եկեղեցուճանապարհները:

Աստված պետք է որ իմաստ լինի, ուստիև նրա կատարելությունը պետք է որ իմաստ ունենա: Ի՞նչ իմաստի է նա հանգում: Եվ կարո՞ղ է Աստվածիմաստի հանգել: Ոչ, եթե Աստված իմաստի հանգի, ապա նա ինչ-որ ավելի մեծ բանի է հանգում, քան ինքն է, հետևաբար նա ինքը իմաստ լինել չիկարող, նա միայն մարդու իմաստն է:

Մյուս կողմից, եթե նա ինքնին ոչ-իմաստ է, ի՞նչ իմաստ է տեսնում մարդը նրանում և ինչի՞ է ուզում հասնել: Որո՞նք են նրան կատարելության հանգեցրածիմաստները, և` ի՞նչ կատարելության: Աստված չի կարող իմաստ լինել, իմաստը «ինչի» հարցն ունի միշտ, հետևաբար Աստված չի կարող նաևմարդկային իմաստ լինել, քանի որ հասնելով դրան որպես վերջնական իմաստի` նա չի հասնի Աստծուն, քանզի Աստծո մեջ սահմանն է, կամ, ավելիճիշտ, Աստծո դիմաց ծառանում է բոլոր իմաստների սահմանը, բայց սահմանից անդին է գտնվում Աստված, որի մեջ արդեն իմաստ չկա:

Կարդալ նաև

Արվեստ «Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն» Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text,… Արվեստ Պիկասսոն խոսում է Պիկասսո Պիկասսոն խոսում է, 1923 Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին… Արվեստ Միքելանջելո Էժեն Դելակրուա «Տխրության մեջ լինելով՝ ունեմ գեթ այն երջանկությունը, որ ոչ ոք դեմքիս վրա չի կարդում ո՛չ իմ ցավերը, ո՛չ իմ իղձերը: Այլևս չեմ երկնչում նախանձից, ինչպես և չեմ ընդունում տգետ ամբոխի սին գովեստները… և միայնակ քայլում եմ անհարթ ճամփաներով»:…