«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»
12. Մարդը նույնպես Կոսմոս է կամ Հերկուլես, որի կողքին պտտվում են արևներն ու դրանց համակարգերը: Այսպես, նրա կողքին հողմով պտտվում եննրա ստեղծած բոլոր առարկաները, նա, ինչպես արևը, կառավարում է դրանք ու իր հետևից տանում անվերջ առարկայականի` իրեն անհայտ ուղիով, ինչպես տիեզերքն իր բոլոր գրգիռներով: Հնարավոր է` երկուսն էլ միության են ձգտում: Նրա ցրիվ եկած «առարկաները» միասնությունն են կազմում նրակենտրոնի, որն իր հերթին շարժվում է տիեզերական ձգողության ուղիներով: Այսպես միություն միության ետևից, միմյանց մեջ ներառվելով, սուրում ենառարկայազուրկի անվերջ ուղիով:
13. Տիեզերական գրգիռի միջուկում գտնվելով` մարդն իրեն զգում է կատարելությունների գաղտնիքի հանդիման և գաղտնիքի խավարից վախենալով` շտապում է դրանք ճանաչել: Իսկ ճանաչել նա կարող է կատարելագործման միջոցով (հանրակեցության դատողություն), քանի որ կատարելագույնգործիք ստեղծելով է միայն ճանաչում կամ փշրում գաղտնիքը. այսպես է ասում հանրակեցության տրամաբանությունը:
Այսպես, բնության մեջ առկա ողջ ակնհայտը կատարելության իր ուժով ասում է նրան, որ տիեզերքը` որպես կատարելություն, Աստված է: Աստծո կամտիեզերքի` որպես կատարելության ըմբռնումը դարձել է նրա առաջնագույն խնդիրը: Ըմբռնումը բնության բոլոր դրսևորումների, պարզապես բնությանճանաչումն է. առաջնությունը կամ կատարելության տիտղոսը բնությանը տալով թե ոչ`առանց նրա իմաստությունը ճանաչելու մարդը, միևնույն է, չիկարող և ոչ մի կատարելություն ստեղծել: Հետևաբար նրա կյանքի ուղին կատարելությունների կառուցման ուղին է, կյանքը` վերջիններիս ուղին:
Սա է ողջ հանրակեցության <տեսա>կետը: Մարդն սկսեց մտածել բնության բոլոր երևույթների մասին և դրանց ուժերի բանական ճանաչման հիման վրաառաջարկում է կառուցել պատկերացումների իր աշխարհը: Ընդունելով տիեզերքի կատարելությունը` ընդունեց Աստծուն և դրանով իսկ բնության մեջընդունեց այն, որ բնությունը չի մտածում, մտածում է միայն ինքը, քանի որ Աստված որպես բնության կատարելության բացարձակ <աստիճան> այլևսմտածել չի կարող: Նման բանի ընդունումով մարդը` իբրև մտածող էակ, առանձնացրեց և Աստծո արարչության կատարելությունից դուրս դրեց իրեն:
Ի՞նչ պատճառներ մղեցին նրան այդ ելքին: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես նա դուրս եկավ, համընդհանուր բացարձակ կատարելությունից դուրսդրեց իրեն և թե ինչու նրա համար անհրաժեշտություն դարձավ մտածելը, երբ ամեն ինչ արդեն կար բացարձակի մեջ: Միայն նա սկսեց ձգտել բնության` որպես կատարելությունների Աստծո ճանաչմանը. դուրս գալով չմտածումից որպես բացարձակ կատարելությունից` նա դարձյալ ձգտում է իր կատարյալառարկաների միջոցով մարմնավորվել բացարձակապես չմտածող գործողության կատարելության մեջ, կարծես թե ինչոր անզգուշություն է տեղիունեցել, կարծես թե սայթաքել ու դուրս է ընկել բացարձակից:
Այսպիսով նա` որպես բացարձակ մտքի մի մասնիկը, որ դուրս է եկել շարժվող բացարձակի ընդհանուր ուղեծրից, այժմ ձգտում է իրեն ուղեծիր մտցնել: Գուցե դրա համար է Երկրում հավաքում իր մարմինը, որպեսզի դեպի անվերջություն նետի այն: Սկզբում նա ազատեց իր ոտքերը, հետո բարձրացրեցդրանք, և դա առաջին պոկումն էր երկրից:
Եվ այսպես աստիճանաբար, անիվների արագությունից դեպի աերոպլանների թևերը, անընդհատ ավելի ու ավելի հեռու դեպի մթնոլորտի սահմանը, ապա և ավելի անդին` դեպի իր նոր ուղեծրերը` միանալով շարժումների օղակներին առ բացարձակը:
Ձգտելով հաղթահարել կատարելությունները` նա ստիպված է կառուցել իր բնությունը. ինչից երևում է, որ մարդը դեռևս օժտված չէ համաշխարհայինկամ բացարձակ մտքով որպես կատարելություն, նա միայն շարժվում է դեպի այդ միտքը, նրա ուղին առ մարդկություն է տանում, ապա այդտեղից` առ Աստված որպես կատարելություն: Լարված է մարդու միտքը, և առաջին բառը նրա շուրթերին կատարելությունն է կամ իրի գործնականությունը իրկյանքի խնդիրների հաղթահարումներում: Իսկ քանի որ կատարելությունն Աստված է, ուստի նրա առաջին բառը միշտ էլ Աստվածն է լինելու: Աստծունկամ կատարելությանը հասնելու հույսով նա իր բոլոր արտադրությունների միջոցով փորձում է մտքի գահին հասնել որպես բացարձակ վերջնակետի, ուրարդեն ոչ թե իբրև մարդ կգործի, այլ իբրև Աստված, քանի որ նրա մեջ կմարմնավորվի, կատարելություն կդառնա: Բայց ի՞նչ է պետք անել դրա համար: Ոչ շատ բան` արևների աստղային տարածությունները, տիեզերական համակարգերը կառավարել: Իսկ մինչ այդ մեր Երկիրը, իր խելահեղ անկման մեջ, դեպի անվերջ ոչինչը կտանի նրան` տիեզերքի ռիթմիկ հողմապտույտի առարկայազուրկ շարժման զնգոցի մեջ:
14. Մարդկությունն իր ջանքերի շնորհիվ իր միջավայրից միտք է արտադրում և կառավարման գահին է բարձրացնում այն, կամ էլ նոր ճշմարտությունըգրգռում է մարդուն և, նրա մեջ բնավորվելով, նոր ուղու գահին բարձրացնում իրեն: Բոլոր ճշմարտությունները դրված են մարդկության մեջ և բռնկվում եննրանում, ուստիև ճշմարտությունը ձգտում է ամենայն ինչում արթնացնել իրեն, որ պեսզի նոր ուղու վրա դնի ամեն ինչ:
Ճշմարտության նման միտքն արդեն մարդկային չէ, քանզի արարում է իր «Եղիցի» հրամանով: Այն բարձրագույն սկիզբ է` մարդկանցից վեր, այնմտածում է նրանց փոխարեն, նրանք իրենք ոչինչ չեն մտածում, ինչպես որ չեն մտածում այն մասին, թե ուր և ինչու է ընթանում Երկիրը և ուր է այն իրենցտանում: Նման միտքը լոկ կայծն է այն բանի, ինչին ապագայում պիտի հասնի մարդկությունն իբրև ամբողջական միասնություն, ուստիև յուրաքանչյուրըձգտում է մարմնավորվել տիեզերական մտքի` որպես մաքուր մտքի մեջ, որպեսզի միասնական մտքի` որպես բացարձակ կատարելության գահին լինի(Հանրակեցություն):
Եվ այսպես, դեպի բացարձակ միտքն է ընթանում մարդկությունն իր արտադրանքներով, (թեև գործածության պարզ առարկաներ է տեսնում դրանցում):
Ո՞րն է ուրեմն իմաստը ողջ արտադրության` իր վերջնակետում: Մեկը` ֆիզիկական իրականությունից ազատագրումը առ գործողությունների նորարարը: Արարների իրագործումը մաքուր մտքի ներսում կհասնի այն բանին, որ միտքը վերամարմնավորումների միջոց կլինի (կատարելությանհասնելու` հանրակեցության պայմանից բխող անխուսափելի արդյունքը):
Ողջ ֆիզիկական իրականությունը հավերժի մեջ ինքնավերարտադրվող նոր կազմակերպությունների վրա է այժմ հիմնվում, ինչպես որ դա ձեռք էբերված բնության մեջ:
Ֆիզիկական աշխատանքից մարդու ազատագրումն է տեխնիկայի պայմանը, դա է նրա էությունը: Ուստիև չի՞ կարելի արդյոք արդարացնել լեգենդը կամիրականությունը Աստծո` որպես հանրակեցության բոլոր դատողությունների ու կատարելությունների վերջնական նպատակի մասին: Նաև արդարացնելԴրախտի արարման և այնտեղից մարդու վտարման մասին լեգենդը, <Դրախտից>, որում նրան տրված էր Աստվածային տեխնիկումի հավերժական, ինքնարարվող, անմեղանչելի շարժման հայեցման հնարավորությունը միայն, տեխնիկում, որ կառուցված էր առանց գիտության ու կրթության, համալսարանների ու ճարտարագետների, մտավորականության, բանվորների ու գյուղացիների օգնության: