Ռուբիկոն

«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

15.       Մեծագույն ինքնավերարտադրումը արարչությունից ազատագրված Աստծո ցնծության մեջ նետվել է անվերջություն: Աստված` այդկատարելագույն մտածողը (հանրակեցություն), իր մտքով արարեց աշխարհը` չծախսելով աշխատանքի և ոչ մի րոպե (բացառությամբ կավից մարդստեղծելուց), վեց անգամ «Եղիցի» ասելով կառուցեց աշխարհը:

Արարչության վեց օր` և եղավ տիեզերքը` Աստվածային կատարելության նմուշը (հանրակեցություն): Արարչության գագաթնակետը հանդիսացավմարդը, որին գերագույն դերն էր տրվել Դրախտում: Բայց հետագայում պարզվեց, որ մարդը կատարյալ չէր, նա մեղանչեց. հետևաբար մեղքն այլ բան չէ, քան համակարգի անկատարության արդյունք. հանցավորությունը հետևանք է: Եթե Աստված կատարյալ կառուցեր համակարգը, Ադամը չէր մեղանչի, իսկ եթե մարդը կառուցեր իր Դրախտը` Պետությունը, ո՛չ դատարան կլիներ նրանում, ո՛չ հանցագործություն:

Ո՞րն է սխալը: Ողջ սխալն այն է, որ համակարգում սահման է դրվել: Սահման չունեցող համակարգը արատներ չունի: Ըստ երևույթին Աստված, ասեսփորձելու համար, սահման էր դրել, և այդ փորձությունը հետագայում շատ թանկ արժեցավ:

Դրախտը փուլ եկավ, և փոխանակ նրա համակարգում կատարելությունը լիներ սահմանի միջոցով, այդ կատարելությունն սկսեց ավերվել:

Այսպիսով, արգելքն է մեղսավորության ու անկատարությունների պատճառը: (Մարդու կյանքի դրվածքն այնպիսին է, որ նրա բոլոր ոլորտներըարգելքների հաղթահարումով են զարգանում, այսինքն` հաստատված ճշմարտությունը արգելքներ է դնում նորի դեմ: Մի ոլորտ, մինչևիսկտեխնիկականը, արգելված ճշմարտության կարգավիճակում է գտնվում. այդ ճշմարտության ոլորտը գործնական առումով, թվում է, շատ ակնառու է և<իր նվաճումներով շատ օգտակար>, և այնուամենայնիվ, շատ ու շատ գյուտարարներ ստիպված եղան զոհվել: <Այսպես>, Մոլլերին` գուլպա գործողմեքենայի հայտնագործողին ջրահեղձ արեցին Դանցիգի բնակիչները:)

Եվ իրոք, համակարգի կառուցումը տեղի է ունենում ոչ այլ կերպ, քան հանցավորության, նախորդը խորտակելու ու նորը կառուցելու միջոցով: Յուրաքանչյուր համակարգ այնպես իրագործված կառուցվածք է, որ միավորներից յուրաքանչյուրը, շարժվելով իր համար նախատեսված տեղում, չկարողանա դուրս գալ համակարգի սահմաններով/սահմաններից: Համակարգի      խորտակումն անխուսափելի է, երբ միավորներից մեկը դուրս էգալիս նրա սահմաններով/սահմաններից, և չկա որևէ համակարգ, եթե միավորները նրա սահմանների մեջ ներառված չեն: Համակարգիկատարյալությունը որոշվում է նրանով, որ ցանկացած միավոր, ազատ շարժում ստանալով և ճնշում չզգալով,այնուամենայնիվ չի կարող դուրս գալ նրասահմաններից: Նման համակարգը ես կանվանեմ ցեղային: Ցեղային շղթայակցումներն էլ հենց տոհմական համակարգեր են ստեղծում:

Չգիտես ինչու համակարգի մեղանչումը միայն երկրային դրախտին բաժին ընկավ, այլ ոչ ամբողջ տիեզերքին, նույնիսկ Երկիրը այդ մեղքի մեջ չընկավ: Սրանից երևում է, որ տիեզերքը համակարգում անմեղ է: Այն` ցեղային համակարգը, ո՛չ արգելքներ ունի, ո՛չ եզրեր, ո՛չ սահմաններ ունի, ո՛չ օրենքներ: Նրանում ավերում չկա և չի կարող լինել, քանի որ մոլորակների անհետացումը, դրանց կործանումը, այն, ինչը հանրակեցությունը աղետ է անվանում, նրանում գոյություն չունի: Ցեղային համակարգերն իրենց ուժի մեջ կմնան ու իրենց շարժման կյանքը կապրեն, և քանի որ նրանցում չկահանրակեցության կատարելությունը, ուստիև դրանցում այս կամ այն ձևերը հավերժորեն հավասարարժեք են իրենց շղթայակցումներում, դրանցգիտակցությունը երբեք չի անհետանում:

Ադամը խախտեց արգելվածի սահմանը, և Աստծո համար դա բավական եղավ, որ նրա ողջ ցեղին պատժի վտարումով: Սկսվեց նրա մարդկայինտառապանքի, քրտինքի, կոշտուկների, արյունահեղության պատմությունը, աշխատանքի պատմությունը: Այդպես դաժանորեն պատժվեց մարդը Աստծոկողմից: Դրախտը փուլ եկավ, ամեն ինչ ցրիվ եկավ ու վայրենացավ: Դրախտի բարիքը անհետացավ, իսկ չէ՞ որ Ադամը պետք է միայն հայերհավերժական գեղեցիկ շարժումը ու նույնիսկ չմտածեր, քանզի ամեն ինչի մասին մտածել էր Աստված:

16.       Եվ այսպես, Աստված մտադրվեց կառուցել աշխարհը, որպեսզի մեկընդմիշտ ազատվի նրանից, ազատ լինի, իր մեջ ընդունի լիակատար «ոչինչը»կամ հավերժական հանգիստը որպես այլևս չմտածող էակ, քանզի այլևս մտածելու որևէ բան չկա, ամեն ինչ կատարյալ է:

Նույնով ցանկացավ օժտել նաև մարդուն երկրի վրա: Մարդը սակայն համակարգին չդիմացավ, զանցեց այն, դուրս ընկավ նրա նախագծից, և ողջհամակարգը փուլ եկավ, և նրա ծանրությունն ընկավ մարդու վրա:

Այլ խոսքով, իր մեջ ծանրություն զգալով` Աստված փոշիացրեց այն համակարգի մեջ, և այն թեթև դարձավ, կամ` անկշռության բերեց այն: Եվ <Աստված> մարդուն դրա` անկշիռ համակարգի մեջ դրեց, և մարդը, չզգալով այդ ծանրությունը, ապրում էր այն մեքենավարի նման, որը չի զգում շարժման մեջ եղողիր շոգեքարշի ծանրությունը, բայց բավական է համակարգից հեռացնի որևէ մաս և վերջինիս ծանրությունը կճնշի ու կսպանի նրան: Այդպես էլ Ադամըզանցեց համակարգի սահմանը, և համակարգի ծանրությունը փուլ եկավ նրա վրա: Եվ այն պատճառով է մարդկությունը քափ ու քրտինք մտած, տառապանքի մեջ աշխատում, որ ազատագրվում է փուլ եկած համակարգի ծանրությունից, ձգտում է այդ ծանրությունը բաշխել համակարգերում, ուզումէ ուղղել սխալը: Դրա համար էլ նրա մշակույթը ծանրությունը անկշռության համակարգերում բաշխելու մեջ է կայանում: Այսպիսով, յուրաքանչյուրհամակարգ ազատագրության նոր փորձ է, նոր արյուն:

Ավելի ու ավելի արագ է մարդն ուզում վազել-անցնել համակարգերը, անհաջողություններ կրելով` ավելի արագ է ուզում կտրել անցնել պատիժների ուոճիրների դաշտերը: Եվ մի՞թե պատիժների տեսքով նրան անվերջ հետապնդում է վրիժառու Աստված: Մի՞թե մարդուն վիճակված է սատանայի ուհրեշտակների շարքի միջով անցնել` նրանց ձաղկումների ներքո: Եվ այն պատճառով չի՞ արդյոք վազում, որ վազի անցնի Աստվածային կարգի այդշղթան, ոճիրների ու պատիժների այդ գոտին: Վազի անցնի օրենքներից ու հայտնվի անօրենության ճանապարհի վրա, հասնի վերջապես մարդկությաներկիրը, ուր կդադարեր ձաղկել ինքն իրեն (հանրակեցություն): Սա դատողության երկրորդ կետն է:

Երրորդ կետը կամ նրա վազքի երրորդ պատճառը պայքարն է, «գոյության համար մղվող պայքարը», որը ծանրության կամ նրա տակ շնչահեղձ չլինելուհամար այդ ծանրության դեմ <մարդու մղած> պայքարի մասին առաջին ենթադրության մեջ պետք է որոնել:

Եվ չորրորդ կետը` ձգտումն է առ Աստված-կատարելությունը, որի մեջ կգա բարիքը:

Այս չորս ենթադրությունների վրա կարելի է հիմնել մարդու արտադրության բոլոր տեսակների պատճառները:

Հետևաբար, Աստծուն ստեղծագործության մղող պատճառը առաջին դեպքում համարում եմ ծանրության բաշխումը, անկշռության մեջ ազատագրումը: Աստված նետեց իր վրայից ծանրությունը, կամ Աստված որպես ծանրություն փոշիացրեց իրեն անկշռության մեջ, բայց, անկշռության մեջ փոշիացնելովմիտքը, ինքը մնաց ազատության մեջ:

Կարդալ նաև

Արվեստ «Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն» Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text,… Արվեստ Պիկասսոն խոսում է Պիկասսո Պիկասսոն խոսում է, 1923 Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին… Արվեստ Միքելանջելո Էժեն Դելակրուա «Տխրության մեջ լինելով՝ ունեմ գեթ այն երջանկությունը, որ ոչ ոք դեմքիս վրա չի կարդում ո՛չ իմ ցավերը, ո՛չ իմ իղձերը: Այլևս չեմ երկնչում նախանձից, ինչպես և չեմ ընդունում տգետ ամբոխի սին գովեստները… և միայնակ քայլում եմ անհարթ ճամփաներով»:…