Ռուբիկոն

«Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այսպիսով, նյութը և ոգին սկզբունքներ են, որ հանրակեցությունը իր դատողություններին է հարմարեցնում` զուտ առարկայական տեխնիկականգործածության մեջ իրագործելով դրանք: Սխալ սահմանազատվող և թյուր ըմբռնվող սկզբունքներ: Հոծության` իբրև նյութ ընդունումով սկսվում էաշխարհայացքի` որպես ինչ-որ ռեալ, իրական բանի կառուցումը, հետևաբար, ինչպես որ ըստ մեր հայեցողության ըմբռնենք հիմքը, այնպիսին էլ կլինիռեալիզմը կամ իրականությունը. ուստիև` ինչպիսի հիմք, այնպիսի շենք:

Մարդը, կարելի է ասել, ավարտին չի հասցրել և ոչ մի շենք, քանի որ գոյություն ունեցող աշխարհայացքները վիճելի են միմյանց համար, դադատողություն է անհայտի, հնարավոր է` գոյություն չունեցողի մասին: Շենք չկա, և վստահ չեմ` երբևէ կլինի՞ արդյոք: Չի լինի, քանի որ մարդը ձգտում էհիմքի, օրենքի, իմաստի, տրամաբանության, գործնականության վրա կառուցել ամեն ինչ, այսինքն` մի բանի վրա, որը նրա արտածած հիմքերումգոյություն չունի: Այսպես օրինակ, նյութն ընդունելով իբրև գոյության հիմք` նա նյութական աշխարհը կկառուցի իբրև իրականություն, ընդունելով հոգևորը` կկառուցի հոգևորը: Բայց չէ՞ որ երկու ապացույցներն էլ վիճելիի սահմաններում են գտնվում, հետևաբար կեցության ռեալությունը վիճողների ձեռքում է, մեկի մոտ հոգևորն է, մյուսի մոտ` առարկայականը:

Ուստիև մարդու համար, նրա ողջ կյանքի առումով, գոյություն ունի աշխարհի կամ կյանքի երկու ռեալություն, բայց կարող է նաև ավելին լինել: Այսպիսով, մեկը նյութական ռեալության վրա է կառուցում աշխարհը, մյուսը` հոգևոր, և <ահա թե> ինչ են տեսնում երկուսն էլ. մատերիալիստը տեսնում է, որ հոգևորռեալություն <դավանող> մարդը շենք է կառուցում առանց ամուր հիմքի, հիմքի գոյությանը նույնիսկ չի հավատում. երկրորդը նույն բանը տեսնում էմատերիալիստի դեպքում: Արդյունքում նրանց համար օբյեկտիվ ռեալություն գոյություն չունի, յուրաքանչյուրն ունի իրենը, <իր> սեփականը:

Մարդկանց վեճը շարունակվում է, իսկ շենքը չկա ու չկա, երկուսն էլ ուզում են ապացուցել առարկայական հիմքի միակ հաստատունություն լինելը, բայցիրականում երկուսն էլ մնում են առարկայա զուրկի մեջ:

21.       Հավասարապես բարձր է թե՛ Կրոնական և թե՛ Քաղաքացիական տեխնիկումների կատարելության Աստված: Հավասարապես անհուն է ինչպեսմարդու ոգեղեն հոգու կատարելությունը, այնպես էլ ֆաբրիկաների ու գործարանների արտադրությունը: Ինչպես որ հեռու է նյութականիկատարելության` իբրև բարիքի հորիզոնը, այնպես էլ հեռու է հոգևոր բարիքը: Մարդիկ տարբեր կրքերով են առաջնորդվում դեպի այդ հորիզոննընթանալիս:

Հոգևոր շարժումը մարդկանց տանում է սեփական

«Ես»-ն իբրև կամք և բանականություն իր մեջ ոչնչացնելու ճանապարհով. «իմ կամքն Աստծո մեջ է, նրա կամքին եմ հանձնում ինձ ու իմ բոլոր գործերը»: Հետևաբար մարդն առանց կամքի է ու առանց բանականության, քանզի այդ ամենն Աստծո մեջ է. հանելով իրենից կամքն ու բանականությունը`դրանովիսկ ոչնչացնում է իրեն: Սրա իմաստն այն է, որ ոչնչացնելով իրեն իբրև առանձին գոյություն ունեցող միավորի` իր մեջ իբրև ի միություն է հավաքումԱստծուն, կամ մարդու մեջ եղած Աստվածայինը մարմնավորվում է Աստծո մեջ, նրանում է հավաքվում կամքն ու բանականությունը: Ի՞նչ է առկա այսգործողության մեջ: Աստծո կամքին ապավինելով և <իր> բոլոր գործերը նրան հանձնելով` մարդը մնում է առանց կամքի ու բանականության, իրեն իբրևգոյություն չունեցող է ընդունում, և այդժամ ամեն գործ Աստծո գործն է: Բայց ի՞նչ է այդ դեպքում մարդը: Մի եզրակացություն եմ տեսնում` որ մարդն այդդրության մեջ գոյություն չունի, գոյություն ունի Աստված որպես կամք, բանականություն ու կատարելություն: Այնուհետև` մարդու հոգևոր կրոնական ուղինձգտում է հասնել երկնքին, Աստծո հետ լինել, բայց ամենևին մտադիր չէ մարմնավորվել նրանում: Մարդը հաշտվել է այն մտքի հետ, որ անհասանելի էայն բարձրությունը, որում գոյում է Աստված, ավելին, նա չի էլ համարձակվում մտածել այդ մասին: Եվ իրոք, ո՞ւր է այդ բարձրությունը, ո՞ւր է այնբարձունքը, որին հասնելով` կասենք` բոլոր բարձունքների բարձունքին ենք ահա, մենք կատարյալ ենք, ես` մարդս, ահա հասել եմ այն սահմանին, ուրդադարում եմ մարդ լինելուց, ես Աստված եմ: Ոչ մեկը չի հասնում այդ սահմանին, ո՛չ կրոնական հոգևոր ուղին, ո՛չ նյութականը, ինչ համակարգեր էլ որհայտնագործեն և ինչքան էլ որ հավատան:

Եվ այսպես, մարդու առջև սահմանագծված Աստված է, որին անհնար է հասնել, թեև մարդու երևակայությունը սահմանափակել է նրան բացարձակով:

22.       Ֆաբրիկայի առարկայական ուղին պարզապես թոթափում է Աստծուն` միայն նախապաշարում տեսնելով նրանում, իսկ հոգևորի, կրոնականի վրա<իրենց> կյանքը կառուցող մարդկանց ուղղակի անմիտներ է համարում, որոնք չեն զորել մտածել ու հասկանալ, որ իրենց շենքը Աստծո վրա հենվողնախապաշարման վրա է կառուցվում:

Աստծուն դնելով կյանքի հիմքում` դատարկությունն են դնում:

Մատերիալիստը համոզված է, որ նյութեղեն հիմքի վրա է կառուցում իր կյանքը: Բայց նյութապաշտի հիմքը ևս նախապաշարման վրա չի՞ կառուցվածարդյոք, քանզի ի՞նչ է նյութը: Նյութ ասելով` ես հոծությունը նկատի ունեմ, իսկ ի՞նչ է հոծությունը, ի՞նչ անտրոհելի մասնիկներից է այն կազմված`անհայտէ, ճիշտ այնպես, ինչպես որ չի կարելի ասել, թե Աստված երեք մասից է կազմված: Մարդկային դատողությունը երեք սկիզբների վրա է կառուցելԱստծուն` Հոր, Որդու և <Սուրբ> Հոգու: Սա նույնպիսի ճշգրտություն է, ինչպես որ նյութական միավորի որոշումը, ուստիև երկու հիմքերն էլնախապաշարում չե՞ն արդյոք:

Հանրակեցությունը հիմք է կառուցում` համոզված լինելով, որ քար է ձեռքն առնում և ոչ մեկ այլ բան:

Բայց գիտական հետազոտության համար դա արդեն քար չի լինի, այլ մի հոծություն` ամենևին էլ ոչ քարային ծագման անհամար հոծություններիցբաղադրված, և ինչ է ապացուցվել հանրակեցությանը այն օրինակով, օրինակ, որ քարը գոլորշու է փոխարկվում, ինչպես ջուրը, որ քարը փոխարկելի էհեղուկ վիճակի որոշակի հոծության:

Եվ հազիվ թե հնարավոր լինի վերջինիս նյութական միավորները որոշել:

Եվ այսպես, հանրակեցության ու շատ դեպքերում նաև գիտության ռեալիզմը միավորների բաղադրության ճշգրտությունը որոշելու առումով կարող էանհաջողության մատնվել: Այսպիսով, քարե հիմքի` որպես մի ինչ-որ անհերքելի, ամուր, անբաժանելի բանի վրա կառուցելով <իր> տունը` մարդը կարողէ սխալվել իր ռեալիզմի մեջ:

23.       «Ես` ֆաբրիկաս, Աստծո կամքի մեջ տեսնում եմ միայն նախապաշարում, ամեն ինչում իմ կամքն է լոկ և իմ մեջ է բոլոր կատարելություններիիմաստը: Ես երկնային արքայությունը կստեղծեմ երկրի վրա, այլ ոչ թե երկնքում, ուստիև Ես Աստված եմ»: Դարձյալ Աստված, «երկնային արքայություներկրի վրա», «Ես ձեռքումս եմ պահում երկրի վրա և օդում գործող շարժիչների ողջ աշխարհը, Ես նետում եմ դրանք տարածության մեջ և նյութին տալիսեմ նոր ձև»: Բայց ավելի ճիշտ կլիներ <ասել.> «իմ դատողությանն եմ ձև տալիս». բայց նյութին ձև տալ ի զորու չէ, ավաղ, և ոչ մի Աստված: «Իմ ձեռքում ենէլեկտրականության լարերը (որոնց մասին դեռ վերջերս եմ իմացել), <այն> նոր սկիզբ կդառնա», «միայն ու միայն Ես եմ հզոր ու ամենակարող», «Ես եմիրականությունը, Ես նյութական երևույթների պարզ <ու> ակնառու ուժն եմ», «Ես եմ աշխարհի տերը, քանզի իմ ձեռքում է աշխատանքը՚ և ՙԵս եմտիեզերքը, քանզի տիրում եմ նրան»:

Կարդալ նաև

Արվեստ «Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն» Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text,… Արվեստ Պիկասսոն խոսում է Պիկասսո Պիկասսոն խոսում է, 1923 Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին… Արվեստ Միքելանջելո Էժեն Դելակրուա «Տխրության մեջ լինելով՝ ունեմ գեթ այն երջանկությունը, որ ոչ ոք դեմքիս վրա չի կարդում ո՛չ իմ ցավերը, ո՛չ իմ իղձերը: Այլևս չեմ երկնչում նախանձից, ինչպես և չեմ ընդունում տգետ ամբոխի սին գովեստները… և միայնակ քայլում եմ անհարթ ճամփաներով»:…