Ռուբիկոն

Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը ժամանակակից երաժշտության մեջ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ընդհանրապես, «մեկ հնչյունի»` որպես ամբողջ տիեզերքի և բուդդիզմի էության կրողի հասկացությունը հաճախ է հանդիպում ձենիկոաններում14 և պատմություններում: Օրինակ. «…Չինաստանում Կակուան ընդունեց ճշմարիտ ուսմունքը… Երբ Կակուան վերադարձավՃապոնիա, նրա մասին լսեց կայսրը և խնդրեց նրան հանդես գալ ձենի քարոզներով… Կակուան լուռ կանգնած էր կայսրի դիմաց: Ապա, հագուստի ծալքերից հանելով սրինգը, փչեց մեկ կարճ հնչյուն, քաղաքավարությամբ խոնարհվեց և անհետացավ»15:

Շտոքհաուզենի տվյալ պիեսի մյուս ծանրության կենտրոնը տեքստը եզրափակող ֆրազն է. «Փորձեր մի՛ արեք»: Ենթադրվում է, որ կատարմանլավագույն տարբերակը պետք է գտնված լինի հենց բեմում, միայն ներշնչանքի շնորհիվ: Սա էլ համընկնում է ձենի ՙհանկարծակիպայծառացման» գաղափարի հետ, որին, չնայած երկարատև հոգևոր վարժություններին, հասնում են հանկարծակի, ինչ-որ բառի կամ երևույթիշնորհիվ և որն այնուհետև չի կարող կորսված լինել: Ու թեպետ այս զուգահեռի հետ հնարավոր է չհամաձայնել` նկատի ունենալով հենց այդերկարատև հոգևոր վարժությունը` ի տարբերություն շթոկհաուզենյան սպոնտանության, արժե նշել, որ, չնայած հեղինակի մտահղացումնիրագործելու որևէ տեխնիկական բարդության բացակայությանը, Շտոքհաուզենի երաժշտությունը հասցեագրված է ոչ թե մանուկներին կամսիրող-երաժիշտներին, այլ հենց արհեստավարժ մասնագետներին, որոնք ունեն հսկայական կատարողական և բեմական փորձ, որից կարելի էհեշտորեն հրաժարվել` ձուլվելով արդեն ոչ այնքան Շտոքհաուզենի երաժշտությանը, որքան «Մեծ Հնչյունին»: Այսպիսով, սպոնտանությունըդառնում է լոկ երկարատև հոգևոր վարժության հետևանք: Իհարկե, լրիվ ազատագրման հասնելու համար անհրաժեշտ է հասնել ներքինհանգստության և վստահության, և կարևորն այստեղ ոչ այնքան ամենօրյա փորձն է, որքան հոգևոր հասունությունը: Դա նշում է ինքը` Շտոքհաուզենը մյուս տեքստերից մեկում. «[նվագել] առանց կասկածի նշույլի»: Սակայն հենց դա է պահանջում նաև քրիստոնեությունը. «…hոգմի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թե դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով՚ (Մատթ. 10:19-20): Այդ պրակտիկան դարերով գոյություն է ունեցել ոչ միայն կրոնի, այլ նաևարվեստի բոլոր ասպարեզներում, մանավանդ կատարողական արվեստում: Շտոքհաուզենն առաջին կոմպոզիտորն էր, ով դարձրեց այնկատարման կարևորագույն նախապայման:

Այն հարցին, թե արդյոք կարելի է տվյալ կոմպոզիցիան մեդիտատիվ համարել, լավագույնս կպատասխանեն հենց տեքստերը: Ահա դրանցիցերկուսը` «Գիշերային երաժշտություն» (“Nachtmusik”) և «Ինտենսիվություն» (“Intensität”):

  1. «Նվագեք թրթիռներ տիեզերքի ռիթմով

Նվագեք թրթիռներ երազի ռիթմով    11

Նվագեք թրթիռներ երազի ռիթմով

և դանդաղորեն վերածեք դրանք

տիեզերքի ռիթմի

կրկնեք դա հնարավորինս հաճախ»

2)         «Նվագեք մեկ հնչյուն

այնպիսի նվիրումով, որ զգաք

ձեզանից ճառագող ջերմությունը

Նվագեք և ձգեք այն հնարավորինս երկար»

Ինչ վերաբերում է վերջին օրինակին, ապա սա պարզագույն մեդիտացիայի մի տեսակ է, որտեղ հնչյունը դառնում է հայեցության առարկա: Ճառագող ջերմության մասին բառերն, իհարկե, արտահայտում են յոգայով տարվածությունը: Այնինչ առաջին օրինակում ավելի լայնասոցիատիվ շարք է գործում: Նախ, հենց անվանումն արդեն իսկ երկիմաստ է, քանի որ հիշեցնում է Մոցարտի հայտնի “Die kleine Nachtmusik” ստեղծագործության անվանումը. այդ տեսակի հումորը բնորոշ է ձենի ժամանակակից քարոզիչներին, որոնք հաճախ մեջբերում են ձենի հետկարծես թե ոչ մի առնչություն չունեցող տեքստեր, իսկ այնուհետև կտրուկ անդրադառնում որոնելի թեմային: Բացի այդ, վերնագրում նշվում էայդ երաժշտության կատարման համար նախատեսվող ժամանակը: Գիշերը, երբ թուլանում է տեսողությունը, երբ երազը վերացնում էպատրանքային իրականության շոշափելի զգացողությունը, երբ աշխարհների միջև սահմանները  դառնում են անհստակ` ըստ Շտոքհաուզենի, լավագույն ժամանակն է սեփական ներքին գիտակցության թրթիռները համատիեզերական թրթիռների վերածելու համար: Տեքստերից միքանիսը Շտոքհաուզենը համալրում է ծավալուն մեկնաբանություններով, սակայն դրանք ձենի կոանների մեկնաբանությունների նման զուրկ ենբացատրություններից, այլ պարունակում են լոկ հանդիպական հարցեր:

Այսպես,

«Նվագեք հնչյունը

այն համոզմունքով,

որ ունեք ժամանակի և տարածության անսպառ քանակություն»

բառերը մեկնաբանելիս նա ավելացնում է.

«Ինչքա՞ն պետք է տևի այն: Ինչքա՞ն ժամանակ դուք պետք է [անշարժ] մնաք: Ե՞րբ դա կվերջանա: Երբևիցե արե՞լ եք ինչ-որ բան այնՀԱՄՈԶՎԱԾՈՒԹՅԱՄԲ…, որ ունեք ժամանակի անվերջանալի քանակություն: Առանց մտածելու ակնթարթի վերջի մասին, ձեր ուժերի վերջիմասին, ձեր հետաքրքրության վերջի մասին, ուրիշների համբերության վերջի մասին, ցերեկվա և գիշերվա վերջի մասին, այստեղ ձերներկայության վերջի մասին, ձեր կյանքի վերջի մասին, ժամանակի վերջի մասին» և այլն:

Այսպիսով, հեղինակը նախապատրաստում է կատարողին` նրա առջև բացելով այն հասկացությունների շրջանակը, որոնց մասին պետք էխորհել` իր մտահղացքը ճշգրտորեն ըմբռնելու համար:

«…Տեքստերում» Շտոքհաուզենը հասել է այն սահմանագծին, որտեղ վերջանում է բուն երաժշտությունը` կոմպոզիտորի «ես»-ի հետ միասինսուզվելով համապարփակ դատարկության մեջ: Ուստի, ցանկացած շրջադարձ անխուսափելիորեն կդիտարկվեր որպես անձնատուրություն: Սակայն Շտոքհաուզենը, որն իր ողջ արվեստի էությամբ արտացոլում է տիպիկ գերմանական, գյոթեական “Sturm und Drang” գաղափարը, չէրկարող անձնատուր լինել: Փոխարենը տեղի ունեցավ «ինքնանետում» դեպի Տիեզերքի անհուն հեռուներ: Եվ մինչ օրս Շտոքհաուզենի գրածամբողջ երաժշտությունը կարելի է բնութագրել “Die Zeit” թերթի լրագրողներից մեկի խոսքերով, որպես «խենթ ռադիոգրամ` տիեզերքիխորքերից»16: Նա չէր կարող ուրիշ ելք ունենալ. հայտարարելով, որ դարերով կայացող երաժշտարվեստը կարող է վերածվել վերբալ տեքստիհնչյունավորման, ընդ որում, հավակնելով լիարժեքության, նույնիսկ գերիմաստի, հնչյունային նյութի կվինտէսենցիայի, նա այդքանով կարծեսանիմաստ և անպտուղ էր ճանաչում ետդարձը դեպի երաժշտության ստեղծման ավանդական կերպը:

Այդ դեպքում այլևս ոչինչ չէր մնում, բացի բուն երաժշտության արտահայտչականությունը կեղծ «տիեզերական» գաղափարախոսությամբփոխարինելուց` իմաստային շեշտը տեղափոխելով երաժշտության բովանդակությունից դեպի այդ երաժշտության կողմնորոշմանբովանդակություն, որը միանգամայն երկրորդական հարց էր անցյալի կոմպոզիտորների համար: Այստեղ կարելի է նկատել եվրոպականավանդույթից բխող երաժշտարվեստի վրա արևելյան փիլիսոփայական մտքի ակնհայտ քայքայիչ ազդեցությունը: Սա նման է այնգործընթացին, որը տեղի էր ունենում Չինաստանում չան-բուդդիզմի ձևավորման ժամանակաշրջանում: Այն հասել է գագաթնակետին VIIIդարում և լավագույնս արտահայտվել հայտնի ուսուցիչ Մացզուի բառերում. «Բուդդհան հենց ձեր սիրտն է»: Այսքանով արժեզրկվում էինպատմական բուդդիզմի բուն հիմունքները: Չէ՞ որ, եթե գոյություն չունի Բուդդհան, գոյություն չունի նաև նրա ուսմունքը: Այստեղից կարելի է զուգահեռներ տանել դեպի Քեյջի և Շտոքհաուզենի արվեստը: Նրանց հաջողվել է հասնել ապշեցուցիչ արդյունքների, թեպետ դրանք մինչ օրս դժվար է գնահատել որպես դրական կամ բացասական: Այդ երկուսի շնորհիվ (չնայած նրանք գործում էին արմատապես տարբեր մեթոդներով) փուլ եկան ամեն տեսակի ստերեոտիպերը, և երաժշտարվեստը զգալիորեն ընդլայնեց իր սահմանները: Սակայն դիտարկելով այդ երևույթըուրիշ տեսանկյունից` կարելի է եզրակացնել, որ դրա անուղղակի արդյունքներից էր երաժշտագեղագիտական արժեքների դեվալվացիան: Նույնիսկ այսպես կոչված ՙաղմկային՚` էլեկտրոնային, կոնկրետ և այլ երաժշտության միակ արտահայտչամիջոցը հնչյունն է: Այնինչ այստեղ բուն հնչյունի արժեքայնությունը փոխարինվում է ենթատեքստով, իսկ հաջորդ քայլին վերանում է հնչյունը, և մնում է միայն ենթատեքստը:

Կարդալ նաև

Երաժշտություն Նամակներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել:… Երաժշտություն Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր…