Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր
երաժիշտներ Թերեզա Նաչարյանի, Աննա Եսայանցի և Արամ Թալալյանի շնորհիվ Տրիոն այդ երեկո հոյակապ կատարում էր ստացել:
Համերգի երկրորդ բաժինը հատկացված էր ՙՀովեր՚ երգչախմբի ելույթին, որը բոլոր առումներով կարելի է համարել փառատոնի ամենամեծհայտնություններից մեկը: Սկզբում հնչեց Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ խմբերգերի ընտրանին: Կրկին Կոմիտա՞ս: Սակայն այս անգամերաժշտության ընտրությունը միանշանակ արդարացված էր և համապատասխանում էր ամբողջ համերգի դրամատուրգիականկառուցվածքին:
Էլ չասած, որ Սոնա Հովհաննիսյանի և իր երգչախմբի մեկնաբանմամբ այդ երգերն այնքան թարմ ու հոգեթով հնչեցին, որ լսողիս մեծերջանկություն պատճառեցին` կրկին անգամ վայելելու Կոմիտասի երաժշտության հուզիչ թրթիռը: Ինչ խոսք, մեծ դեր ունի խմբի մասնակիցերգիչների ընտրությունը, որոնցից ամեն մեկը նախ և առաջ հասուն երաժիշտ է` ընդունակ ոչ միայն ճիշտ վերարտադրելու, այլև խորապեսվերապրելու կատարվող երաժշտությունը: Կոմիտասի խմբերգերը ստեղծեցին հնչյունային խորասուզման անզուգական մթնոլորտ, այնպես որդրանց հաջորդած Պենդերեցկու գործերը կարծես շարունակեցին այն` միանալով դրանց անմեկնելի մի կոնսոնանսի մեջ:
Հնչեց Պենդերեցկու խմբերգերից հինգը` նախորդ օրվա Miserere-ն ու Agnus Dei-ն, ինչպես նաև «Խերուվիմսկայա»-ն (1987), Veni creator (1997) և Deprofundis (1997): Մեծ կոմպոզիտորի երգչախմբային գործերի մասին հնարավոր է ավելացնել լոկ այն, որ դրանց թողած հսկայականտպավորությունը կախված չէ այն բանից, թե որ ոճում է նա աշխատում տվյալ պահին: Այդ երեկո կատարված խմբերգերը, գրված լինելովպատմական տարբեր շրջանների տեխնիկաների տարրերի օգտագործմամբ` նիդեռլանդական պոլիֆոնիստներից մինչև ավանգարդ, միևնույն է, «մատնում էին» իրենց հեղինակին` ձայների և դրանց համակցությունների նկատմամբ այն հատուկ, անկրկնելի վերաբերմունքով, որը բնորոշ է Պենդերեցկուն:
Չմոռանամ նշել նաև «Սպեղանի» երգչախմբի պատանի երգիչների զարմանալի հմտությունը, որը նույնպես հայտնություն էր հանդիսատեսիհամար: Ամեն դեպքում, թե՛ այս և թե՛ մյուս կոլեկտիվի աշխատանքի արգասիքն եղել է այն, որ Պենդերեցկին ցանկություն է հայտնել «Հովերի»համար մի հատուկ ստեղծագործություն գրել` հայերեն լեզվով: Հուսանք, որ կոմպոզիտորի այդ ցանկությունը մի օր իրականություն կդառնա…
10 ապրիլի 2008 թ: Փառատոնի երրորդ օր: Հարցազրույց: Համերգ երրորդ:
Ապրիլի 10-ի առավոտյան ինձ հաջողվեց բավականին լայնածավալ հարցազրույց վարել Պենդերեցկու հետ, որը ստորև բերվում է գրեթեառանց կրճատումների, համենայն դեպս` առանց մեղմացնելու «սուր անկյունները»: Հարցազրույցը տեղի ունեցավ Սբ. Էջմիածին ուղևորվելիս, որտեղ մեծ կոմպոզիտորին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:
(Ա.Ա.) Վերջին երեք տասնամյակի ընթացքում, ավանգարդի գեղագիտությունից և երաժշտական լեզվից հրաժարվելուց հետո, Դուք կարծեսփորձարկում էիք տարբեր ոճեր ու լեզուներ: Կապ ունե՞ն արդյոք Ձեր ոճական կերպարանափոխությունները պոստմոդեռնիզմիփիլիսոփայության հետ, որը ենթադրում է լեզվի հենց այսպիսի մի անկայունություն` լի զանազան հղումներով և «հետադարձ հայացքներով»:
(Ք.Պ.) Ոչ-ոչ-ոչ… Բացարձակապես ոչ: Ես պարզապես որոշեցի, որ այն ամենը, ինչ անում էի 1950-60-ականներին, կարող է դիտարկվել որպեսավանգարդ երաժշտության մեջ իմ ներդրած միակ ավանդը: Հետագայում ես արդեն այն մտքին էի, որ կարիք չկա շարունակելու, քանի որ,առաջին հերթին, մի տեսակ լճացում էի զգում: 70-ականների սկզբին ամեն ինչ արդեն ավարտված էր: Այսուհետ միայն կրկնվում էր իմ ևգործընկերներիս 50-60-ականների արածը: Մենք փակեցինք դռները մեր ետևից, քանի որ այլևս ոչ մի հնար չկար շարունակելու: Ես նկատիունեմ, որ այդ տարիներին ստեղծված նոր լեզուն իրականում արդեն սպառվել էր: Ոմանք կարծում էին, որ դա անվերջանալի միհեղափոխություն է, որը պետք է անընդհատ շարունակվի: Ո~չ, այն վերջացել է: Տեսեք, հիմա, արդեն 40 տարի անց, ոչ ոք ավելի արմատականչեղավ, չգրեց «ավելի ավանգարդ» երաժշտություն, քան մենք 50-60-ականներին: Մեր օգտագործած երաժշտական նյութը սպառել է իրեն:
(Ա.Ա.) Արդյոք համամի՞տ եք Վլադիմիր Մարտինովի այն կարծիքին, որ ժամանակակից կոմպոզիտորական արվեստը հանգում է լոկ«բրիկոլաժի»` արդեն իսկ գոյություն ունեցող ոճերով և դրանց առանձին տարրերով մանիպուլացիաների: Չէ՞ որ երբեմն կարող է թվալ, որ Ձերայսօրվա արվեստը ակնհայտորեն ապացուցում է այդ դրույթը:
(Ք.Պ.) Ես ավելի շուտ մտածում եմ ավանդույթի մասին, ձգտում շարունակել այն, ինչ եղել է նախկինում և ինչ-ինչ պատճառներով կանգ առել: Այդմիտումը մեր ժամանակներում հեշտությամբ հնարավոր է գտնել ամենուրեք: Դեռ ավելին, դա ճիշտ է ոչ միայն իմ սերնդի համար: Տեսեք, թե ինչէ արել Ստրավինսկին իր մեծ բալետներից հետո: Նա սկսել է այնպիսի երաժշտություն գրել, որն իհարկե արմատներ ուներ անցյալի, դասականերաժշտության մեջ: Ես գտնում եմ, որ սա միանգամայն նորմալ մի երևույթ է:
(Ա.Ա.) Ի՞նչ են Ձեզ համար այսօր դասական ժանրերը, օրինակ, սիմֆոնիան: Ի՞նչ ապագա եք տեսնում դրանց մեջ: Գտնո՞ւմ եք, որ դրանքդեռևս լավ յուրացված չեն և ունեն զարգանալու պոտենցիալ:
(Ք.Պ.) Սիմֆոնիա գրելու համար դուք նախ և առաջ պետք է պոտենցիալ ունենաք որպես կոմպոզիտոր: Դա մի բան է, որ քչերն ունեն: Այսինքն,դուք պետք է ասելիք ունենաք: Եթե խոսքը խոշոր սիմֆոնիկ ձևի մասին է, ապա այնտեղ անհնար է սահմանափակվել սոսկ հնչյունայինմանիպուլացիաներով: Դուք պետք է գործ ունենաք կառուցվածքի հետ, ամբողջ ստեղծագործության ընդհանուր «ճարտարապետության» հետ: Ես կարծում եմ, որ սիմֆոնիկ ձևը բոլորովին էլ ավարտված չէ: Կար մի ժամանակ, երբ ոչ ոք հետաքրքրված չէր Բրուքներից, Մահլերից, նույնիսկՍիբելիուսից և իհարկե Շոստակովիչից հետո սիմֆոնիաներ ստեղծելու մեջ: Վերջինիս դեպքը թերևս փոքր-ինչ այլ է, քանի որ նրաերաժշտությունը ստեղծված էր մեկուսացման պայմաններում: Այնուհետև, 50-60-ականներին մենք դադարեցինք սիմֆոնիաներ գրել, իսկ 70-ականներին կրկին ծագեց սիմֆոնիկ ձևին վերադառնալու պահանջ: Իմ Առաջին սիմֆոնիան յուրատեսակ վերջին խոսքս է ավանգարդում: Իմավանգարդը եզրափակվել է Առաջին սիմֆոնիայով: Իսկ Երկրորդը, որը դուք կունկնդրեք Երևանում, ինչ խոսք, շատ է տարբերվում: Դապարզապես ժամանակավորապես կանգ առած սիմֆոնիկ ժանրի շարունակությունն է:
(Ա.Ա.) Ես ներկա էի փորձերից մեկին: Դա հենց այդպես էլ հնչում էր…
(Ք.Պ.) Իհարկե, դա հատուկ ստեղծագործություն է, որովհետև ես գրեցի այն ավանգարդային շրջանից անմիջապես հետո: Ցանկությունս էրբացարձակապես ազատ լինել և ուղղակի գրել այն, ինչ զգում եմ և ուզում արտահայտել: Այդ ձգտումը բավականին հստակ է: Սա, կարելի էասել, ռոմանտիկ ստեղծագործություն է. Երրորդ սիմֆոնիան արդեն այլ բան է: Երկրորդից հետո բոլոր սիմֆոնիաներս տարբեր են: Յոթերորդնու Ութերորդը երգչախմբով ու մենակատարներով են: Յոթերորդը կոչվում է «Երուսաղեմի յոթ դարպասները», իսկ Ութերորդի հիմքումգերմաներեն տեքստ է ընկած: Ես չեմ վերջացրել Վեցերորդը, թեպետ սկսել եմ այն 10 կամ 15 տարի առաջ` արդեն չեմ էլ հիշում: Դեռևս մնում էավարտել Իններորդը… (Ա.Ա.) …Հենց սա էլ պատրաստվում էի հարցնել: Ձեր հարցազրույցներից մեկում կարդացի, որ Դուք մտահղացում ունեքԻններորդը դարձնել Ձեր վերջին սիմֆոնիան: Ի՞նչ է սա` պատմական խորհրդապաշտություն, ավանդույթի հետ ձուլման միտում, թե ուրիշ միբան: