Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր
(Ք.Պ.) Անկասկած սա իմ տուրքն է ավանդույթին:
Դվորժակը, Բեթհովենը, Բրուքները, Մահլերը` նրանք բոլորն էլ ունեին իննական սիմֆոնիա: Իհարկե, ասենք, Մյասկովսկին ուներ 27: Բայց ինձհամար ավելի շուտ թվարկածս կոմպոզիտորներն են, որ ունեն կողմնորոշիչ դեր:
(Ա.Ա.) Իսկ ի՞նչ կասեք օպերային ժանրի մասին: Ի՞նչ խնդիրներ ունի այդ ժանրն այսօր: Մեր օրերում արդեն անհնար է պատկերացնել, որհանդիսատեսը, հեռանալով օպերային թատրոնից, երգի կամ սուլի նորաստեղծ օպերայի հատվածներն ու արիաները, ինչպես դա եղել է, ասենք, Վերդիի ժամանակներում…
(Ք.Պ.) Ինչո՞ւ ոչ: Ոչ մի խնդիր էլ չկա: Եթե տաղանդ ունեք, կարող եք դրան էլ հասնել: Ես օպերա էի գրում 60-ականներին` այն ժամանակ, երբ այդժանրը ոչ մեկին չէր հետաքրքրում: Դա մի ժամանակաշրջան էր, երբ երաժշտարվեստի հիմնական նոր հոսանքները կասկած էին հայտնել այդժանրի կենսունակության նկատմամբ: Իմ առաջին օպերան գրված էր իմ այն ժամանակվա երաժշտության ոճով…
(Ա.Ա.) …Խոսքը «Լուդենյան դևերի» մասի՞ն է:
(Ք.Պ.) Այո: Սակայն արդեն իսկ երկրորդ օպերայի` «Կորուսյալ դրախտի» երաժշտական լեզուն բացարձակապես այլ է: Այնուհետև գրվել է «Սևդիմակը»: Ծանո՞թ եք այդ երաժշտությանը:
(Ա.Ա.) Ցավոք, ոչ: Սակայն լսել եմ, որ դա ինչ-որ առումով էքսպրեսիոնիստական օպերա է, ճի՞շտ է:
(Ք.Պ.) Այո, ինչու ոչ: Այն գրված է հատուկ մի լեզվով, որը, սակայն, շատ ընդհանուր եզրեր ունի էքսպրեսիոնիստական օպերայի հետ: Ինչևէ: Այնուհետև ես գրեցի «Ուբու արքան», որը կոմիկական օպերա է: Այժմ էլ գուցե մանկական օպերա գրեմ:
(Ա.Ա.) Այսինքն, Ձեր բոլոր օպերաները, սիմֆոնիաների նման, խիստ տարբեր են:
(Ք.Պ.) Այո:
(Ա.Ա.) Ես կցանկանայի կրկին վերադառնալ ավանգարդի վերաբերյալ իմ հարցին…
(Ք.Պ.) …Գիտեք, դա մի առարկա է, որն ինձ այսօր բացարձակապես չի հուզում: Այդ ամենը անցյալ է: Այն, ինչ մարդիկ հիմա են ավանգարդանվանում, դա պարզապես մեր արածի կրկնությունն է: Մենք իրոք ստեղծեցինք մի նոր լեզու, որին անմիջապես տիրապետեցինք: Այժմ ես այդտեսակի երաժշտություն այլևս չեմ գրում: Սա միանգամայն տրամաբանական է. 50-60-ականներից հետո պետք է գար համահաշտեցմանժամանակը:
(Ա.Ա.) Հենց այդ հաշտեցման առումով կցանկանայի մի հարց տալ: Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է ժողովրդական երաժշտությունը, թե՞ այնավանդույթը, որին Դուք հարում եք այսօր, կապ ունի միայն ակադեմիական երաժշտարվեստի հետ:
(Ք.Պ.) Ոչ, երբեք: Ես կարծում եմ, որ դա չափից ավելի հեշտ է: Դրանով փոփ երաժշտությունն է զբաղվում: Իմ ավագ լեհ գործընկերները նույնպեսմեջբերում էին լեհական ժողովրդական երաժշտությունը` ինչպես, օրինակ, Լյուտոսլավսկին: Նրանք անում էին դա ինչ-որ տեղ բարտոկյանոգով: Ոչ, ոչ: Ես գտնում եմ, որ եթե դուք իրոք մեծ կոմպոզիտոր եք, ապա պետք է ամեն ինչ գտնեք ձեր սեփական ոճի սահմաններում: Դյուրընթաց տեխնիկաները ինձ համար չեն: Այնուամենայնիվ, ես միշտ աշխատում եմ իմ ստեղծագործություններում ներգրավել նորանորերաժշտական գործիքներ, այդ թվում նաև ժողգործիքներ:
(Ա.Ա.) Դուք պնդում եք, որ շարունակում եք Ձեր այսօրվա արվեստում Բրուքներ-Մահլեր-Շոստակովիչ պատմական գիծը…
(Ք.Պ.) …Որպես սիմֆոնիստ` շարունակում եմ մեծ կոմպոզիտորներին. ես կարիք չունեմ շարունակելու պակաս նշանակություն ունեցողներին:Բրուքների երաժշտությամբ հիացումս կարմիր թելով անցնում է իմ ամբողջ արվեստի միջով: Բրուքների և միգուցե նաև Շոստակովիչի հետքերըլսելի են, օրինակ, Երկրորդ սիմֆոնիայում: Դրանք ամենուրեք են` գործիքավորման, գործիքների կրկնապատկումների մեջ և այլն: Ինչ խոսք, Բրուքների և թերևս Շոստակովիչի ուսումնասիրությունը ազդեցություն է ունեցել իմ երաժշտության վրա:
(Ա.Ա.) Շատ լավ: Իսկ այսօր կա՞ն արդեն Պենդերեցկու շարունակողներ:
(Ք.Պ.) Ամենուրեք: Իհարկե: Thren-ի պես ստեղծագործություններ հետագայում գրվել են բազում կոմպոզիտորների կողմից, այսինքն` միևնույնոճով շատ գործեր են գրվել: Հարյուրավոր կոմպոզիտորներ:
(Ա.Ա.) Ճիշտն ասած, ես նկատի ունեի վերջին շրջանի Ձեր ստեղծագործությունները:
(Ք.Պ.) Սա արդեն ոչ, որովհետև դրա համար հատուկ տաղանդ է հարկավոր: Դա այդքան էլ հեշտ չէ: Դուք կարող եք նմանակել, ասենք, «Պոլիմորֆիայի» կամ Thren-ի պես երաժշտությունը, սակայն դա անհնար է անել իմ նոր երաժշտության դեպքում. այն չափազանց բարդ է: Դամոտավորապես նույն բանն է, ինչ Մեսիանին նմանակելը:
Նրա լեզուն չափազանց անհատական է: Եթե դուք նման մի փորձ կատարեք, դա անմիջապես կդառնա գրագողություն:
(Ա.Ա.) Այո, Ձեր ստեղծագործություններում կան նույնիսկ առանձին մոտիվներ, որոնք պարբերաբար կրկնվում են և ճանաչելի դարձնում Ձերկոմպոզիտորական ձեռագիրը:
(Ք.Պ.) Դա իմ լեզուն է: Այն սաղմնավորվել է դեռևս 50-ականներին: 20 տարեկան հասակում ես ջութակի սոնատ էի գրել: Իհարկե, այնտեղ դեռևսորոնում էի իմ ոճը: Այնուհետև գտա այն. դուք կարող եք լսել այն այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են Thren-ը, «Անակլազիսը», «Պոլիմորֆիան», լարայինների համար Կանոնը: Իսկ ապա` Երկրորդ սիմֆոնիան, որը թեպետև գրված է բոլորովին այլ մի ոճով, սակայնպահպանել է իմ լեզվի առանձնահատկությունները: Այդ ժամանակաշրջանում ես հիանում էի ուշ ռոմանտիկների երաժշտությամբ: Սակայն ինձհամար ռոմանտիզմը մի երևույթ է, որը միշտ էլ գոյություն ունի: Իմ ռոմանտիզմը տեղ է գտել իմ սեփական ոճի շրջանակներում: Եթե դուք իվիճակի եք ինքնատիպ մեղեդի ստեղծել, ուրեմն դուք արդեն իսկ ռոմանտիկ եք:
(Ա.Ա.) Ռոմանտիզմի այս տեսակը հավանաբար գոյություն է ունեցել նույնիսկ նախքան ռոմանտիզմի ժամանակաշրջանի երևան գալը:
(Ք.Պ.) Այո~: Այդ առումով Բախի արիաները կամ Բեթհովենի հայտնի Ադաջոն ռոմանտիկ ստեղծագործություններ են:
Ինչևէ, իմ ուշ երկերում ես ինչ-որ առումով անդրադառնում եմ իմ ավանգարդին: Կցանկանայի շեշտել` սա ի՛մ ավանգարդն է, ու ոչ թեավանդական արևմտաեվրոպական ավանգարդ: Եվ ես օգտագործում եմ այն ուրիշ նպատակների համար:
(Ա.Ա.) Դա հավանաբար լսելի է Ձեր նոր խմբերգային ստեղծագործություններում` օրինակ, հնչյունային քլաստերների օգտագործում և այլն…
(Ք.Պ.) Այո: Բայց դրա կողքին այնտեղ հնարավոր է գտնել Մոնտևերդիի, Բախի, նույնիսկ դա Վենոզայի ավանդույթի շարունակությունը:
(Ա.Ա.) Այսպիսով, կարելի է ասել, որ Դուք անցել եք տարբեր ոճերի բովով` Ձեզ հետ տանելով նրանցից ամեն մեկի մասնիկը:
(Ք.Պ.) Այո: Հիմա ես արդեն համարյա չեմ փոխվում: Մոտ 15 տարվա ընթացքում իմ երաժշտությունը մնում է այնպիսին, ինչպիսին կա: Լեզունարդեն կայացել է: Ալտի կոնցերտից հետո իմ երաժշտությունը գրված է միևնույն ոճով4 :
(Ա.Ա.) Հետևյալ հարցս կարող է չափազանց անձնական թվալ: Դուք ունեք բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք կապված ենքրիստոնեական ծեսի և ավանդույթի հետ: Դուք իրո՞ք հավատացյալ եք, թե՞ կրոնական թեման մեկնաբանվում է Ձեր երաժշտության մեջորպես հերթական միջոց` այդ ժանրում աշխատած տարբեր ժամանակաշրջանների կոմպոզիտորների երաժշտությանը հաղորդակից լինելուհամար: