Ռուբիկոն

Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Տիգրան Մանսուրյան – Հովհաննես Այվազյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Դու համե՞ստ մարդ ես:

Եվ, առհասարակ, ինչ է համեստությունը քո ըմբռնմամբ… Իմ հարցերից ցանկացածին կարող ես չպատասխանել՝ նկատի ունենալով այն հանրահայտ ճշմարտությունը, թե ինչը քո մասին չես ասի դու, ոչ ոք չի կարողանա կրկնել:

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.– Այս կարգի ածականներով իմ անձը քննարկելու պատրաստ չեմ եղել երբեք: Ի՞նչ նկատի ունես այդ բառի տակ, – համեստ: Ինքս ինձ և իմ շրջապատին ուղղված սթափ գնահատականը  սթափ մոտեցումը և, առհասարակ, սթափությունը կարևոր արժեք է եղել ինձ համար իմ ամբողջ կյանքում: Իմ իմացած մարդկանցից շատերին երբեմն թույլ է տրվել սեփական ուժերը գերագնահատել: Ես այդ իրավունքը ինձ չեմ վերապահել երբեք:

Առհասարակ այդ ածականը չեմ սիրում՝ որ կողմից էլ նայես դրան:

Մեր իրականությունը լեցուն է պոռոտախոսությամբ, փուչ արժեքներով, կեցվածքներով: Ով այդ ամենից ընդամենը հեռու է պահել իրեն, նրան համեստենք անվանել: Մեզանում երբեմն կիրթ պահվածքի պարզ արտահայտությունը նույնիսկ համարվում է համեստություն: Այս բառի տակ ի՞նչ է ենթադրվում, ո՞ր մակարդակով ենք այն շոշափում, չգիտեմ… Կարծում ես` հնարավո՞ր է լինել և՛ համեստ, և՛ զբաղվել մի գործով, որով զբաղվել է Բեթհովենը… Կարծում ես` հնարավո՞ր է լինել անհամեստ մի բնագավառում, որտեղ գործում է Բեթհովենը:

Հ.Ա.– Խանդի զգացումը ծանո՞թ է քեզ: Խանդը սիրո՞, թե՞ հիվանդության արտահայտություն է: Տ.Մ.– Խանդի զգացումն ինձ ծանոթ է: Երբեմն պետք էլինում հեռավոր տարիների կարծես մարած խանդի զգացումը նորից ու նորից խեղդել… Իհարկե, սիրո հետ կապված զգացում է, բայց քանի որ ասացի, թե ինձ երբեք թույլ չեմ տվել սթափությունս կորցնել, ապա երբեք թույլ չեմ տվել նաև, որ այդ զգացումն ինձ իր հրդեհի մեջ առնի:

Երևի, յուրաքանչյուր մարդու մեջ կա իր «ես»-երի շարքում ապրող այն ամենավերջին միայնակ մարդը, որին եթե ոտքի հանես, նա կկարողանա քո խանդի հարցերը լուծել, վերացնել նրան, կուլ տալ: Ինչո՞ւ: Որովհետև նա` այդ մարդն ի սկզբանե է միայնակ և երբեք ամբողջովին չի հավատացել այն բանին, ինչի վրա գոյացել է խանդի զգացումը: Ես չգիտեմ` ինչու եմ փորփրում այս ծալքերը… Քո մեջ կա՞ այդ վերջին միայնակը… Եթե կա, դու գիտես, թե ինչի մասին եմ խոսում:

Հ.Ա.– Ներողություն, լավ չհասկացա քո «ամենավերջին միայնակ մարդը» արտահայտությունը: Տ.Մ.– Ինձ այնպես է ներկայանում, թե մեկի մեջ շատերը կան: Շատերից վերջինը մութի սև պատին հենված միայնակն է:

Հ.Ա.– Ամենախորհրդավոր բանը քեզ համար` մարդը, բնությունը, երևույթը, առարկան…

Տ.Մ.– Աստղալից երկինքը: Երիտասարդ տարիներիս նայում էի երկնքի աստղերին, դրանցից ընտրում էի իրարից հեռու ընկած երկուսին, ինձ միացնումէի դրանց, մի ակնթարթում երեքով դառնում էինք եռանկյունի: Տիեզերական տարածությունների այդ եռանկյունին ես զգում էի իմ ամբողջ էությամբ: Մենք երեքով եռանկյունի էինք դառնում, այդ եռանկյունին կար իրականում իր տիեզերական չափերով, ես դրա մի անկյունն էի, և այդ իրականությունը ինձ ուշագնաց լինելու աստիճան վախի, անհուն տարածությունների մեջ սուզվելու անհասկանալի զգացում էր ներշնչում: Այդքանից հետո ես իսկույն գլուխս կախում էի մոտիկ գետնին, «տիեզերական եռանկյունի» խաղալու իմ խաղն ավարտվում էր. ես սթափվում էի: Հիմա էլ կարող եմ տիեզերական եռանկյունու մի անկյունը դառնալ, սակայն գերադասում եմ այլևս չխաղալ այդ խաղը: Այս է: Ճիշտ պատմությունը սա է: Միայն թե այն տպավորություննունեմ, որ ինձ սխալ հարցեր ես տալիս: Քանի որ, երբ այս բաների մասին ենք խոսում, ինձ մերկ, կողոպտված, անպատվված եմ զգում:

Հ.Ա.– Ներողություն, կարող ենք դադարեցնել հարցազրույցը:

Տ.Մ. – (Երկար մտածում է).– Ես ասում եմ` շարունակենք:

Հ.Ա.– Ո՞րն է քո ամենամեծ երազանքը, որը դեռ չես հասցրել իրականացնել:

Տ.Մ.– Պետք է խոստովանեմ, որ հիմա շատ հոգնած եմ` երազանքներ ունենալու համար: Կուզենայի` երազանքն ինքը գար ինձ գտներ, տանե՜ր-տաներ: Պաղտասար Դպիրի բանաստեղծություններից մեկում այսպիսի տող կա. «Առներ տաներ հովն զիս, հովն զիս»:

Հ.Ա.– Դա էլ է երազանք, էլի…

Տ.Մ.– Հա, էլի… Թերևս… Երևի…

Հ.Ա.– Ի՞նչ է փողը քեզ համար. սիրո՞ւմ ես, հարգո՞ւմ, թե՞ ատում: Եթե մի գումար գտնեիր մարդաշատ փողոցում, կվերցնեի՞ր:

Տ.Մ.– Անմիջապես… Ես փողը երբեք չեմ արհամարհել: Ես միշտ այնպես եմ ապրել, որ դա` փողը, գոյանա ի՛մ աշխատանքով զբաղվելու արդյունքում, բայց ես ինքս փող աշխատելու գործով երբեք չեմ զբաղվել, զբաղվել եմ ի՛մ գործով: Եթե ես ինձ ծրագրավորեի իբրև փող հավաքող-կուտակող մարդ, ես կարող էի դա անել: Բայց ես փող հավաքող մարդ չեմ եղել երբեք: Փողը մի բան է, որ պիտի գա, գնա: Այո… Երաժիշտների մեջ փող հավաքողների գիտեմ: Այդ երաժիշտներն ու ես հակադիր աշխարհներում ենք ապրում: Եթե կուզես իմանալ` նրանք ինձ համար երաժիշտ էլ չեն, այլ` ընդամենը փողհավաքողներ: Բայց քանի որ ունայնության և մոռացության սև գետը բոլորիս տանելու է, կարելի է փող չհավաքող էլ լինել, փող հավաքող էլ, ի վերջո:

Հ.Ա.– Ո՞րն է, քո կարծիքով, ամենաանընդունելի, ամենավատ մարդկային հատկանիշը: Եվ որն` ամենագնահատելին:

Տ.Մ.– Ճիշտը որ ասեմ, այս բաների ստույգ պատասխանը չգիտեմ, որովհետև վերացական արժեքներ չեն դրանք: Դրանք արտահայտվում են կյանքի որոշակի պայմաններում և որոշակի մարդկանց վարքում: Կարծում եմ` այդ հատկությունները կյանքի որոշակի` սրված վիճակների մեջ միայն կարող են ճշգրիտ արժևորվել: Եթե իմ իմացած մարդկանց միջից փորձեի մարդկային բարձր արժեքներ ունեցողի օրինակ բերել, պիտի հիշեի իմ ընկերոջը` կոմպոզիտոր Անդրեյ Վոլկոնսկուն: Անդրեյ Վոլկոնսկին ինձ համար մեծ եղբայր է, օրինակելի մարդ, որի հասցեին փայլուն ածականներ գործածելուց անգամ խուսափում եմ, ամաչում եմ, որովհետև իրեն սիրում եմ:

Անդրեյ Վոլկոնսկին առջևից գնացող մարդ է: Ես իր և իր տեսակի ետևից գնացողներից եմ: Իսկ… Ը-ը… Մարդկային դրական բոլոր հատկանիշներն էլսիրում եմ ընդհանուր առմամբ: Բայց աբստրակտ ազնվության մասին խոսելու փոխարեն գերադասում եմ խոսել Անդրեյ Վոլկոնսկու ազնվության ևազնվականության մասին: Եվ նաև խուսափում եմ խոսել իր այս կարգի այլ հատկություններից, որովհետև դրանք խոսելու, խոսք ու զրույցի նյութ չեն:

Հ.Ա.– Դու չէիր խորշում խմիչքից և մոլի ծխող էիր: Վաղուց հրաժեշտ ես տվել թե՛ մեկին, թե՛ մյուսին: Ինչպե՞ս: Ինչո՞ւ: Մի խելացի մարդ այս վերջինհարցին, թվում է, պատասխանել է ճշգրիտ ու սրամիտ. «Չխմելու և չծխելու համար պետք է ունենալ կա՛մ ուժեղ կամք, կա՛մ թույլ առողջություն»:

Տ.Մ.– Լավ է ասել… Իսկ ես կասեմ` ե՛ս չեմ թողել իրենց, իրենք են ինձ թողել: Այդ բանի համար երբեմն իրենց վրա չարանում եմ, բայց թողել են, ինչ անեմ:

Հ.Ա.– Գրեթե երբեք չես աշխատել որևէ հիմնարկում (չնչին բացառություններով): Եթե չեմ սխալվում, վեց ամիս աշխատել ես Հայաստանի ռադիոյումորպես երաժշտական խմբագիր և երեք տարի` կոնսերվատորիայի ռեկտոր: Ընդամենը: Հիմնարկային, կոլեկտիվ կյանքը հակացուցվա՞ծ է քեզ, չի՞հրապուրում, թե՞ մի այլ պատճառ կա: 

Կարդալ նաև

Երաժշտություն «Իմ կյանքի ժամանակագրությունը» հատվածներ գրքից Իգոր Ստրավինսկի 1. Ռուսաստանից Վարշավայով, Բեռլինով ու Բազելով վերադառնալիս Կենտրոնական Եվրոպայում տիրող ջղագրգիռ վիճակից ես պարզորոշ զգացի, որ մենք լուրջ իրադարձությունների նախաշեմին ենք: Երկու շաբաթ անց հայտարարվեց պատերազմ: Ես ազատված էի զինծառայությունից… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր…