Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս
աչքով եմ տեսել Փարիզում ու Ռիգայի Դոմյան տաճարում, լսել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս Սերգեյ Սիգիտովից, մերերաժիշտներից և, բնականաբար, քեզնից, բազմիցս:
Տ.Մ.– Կոմիտասի հնչյունների պարզության տակ անսովոր մի աշխարհ կա` չափազանց ինքնատիպ: Դա պարզության խաղ չէ: Պարզության ոճավորումչէ: Դրան հասնելը շատ շատերի համար ձգտում և երազանք կարող է լինել: Խորքի ու պարզության համատեղումը հաճախ ներկա է իր գործերինախնական տարբերակների մեջ անգամ: Ռոբերտ Աթայանը Կոմիտասի հատորները կազմելիս առաջին հատորի հավելվածի մեջ է տեղավորել«Օրորը»: Մի քանի պարզ հնչյունների նվագակցության մեջ Կոմիտասը ձայնային այնպիսի անսպասելի համադրություններ է ստեղծել, որոնց, թերևս, կհանդիպեիր նախաբախյան շրջանի իտալացի կոմպոզիտոր Ջեզուալդոյի գործերում: Կոմիտասյան խորքի ու պարզության համատեղմանանսովորությամբ մի գործ ևս լսել եմ տարիներ առաջ, և դրա հեղինակը, կզարմանաս, 20-րդ դարի ավանգարդ երաժշտության մեջ մեծ անուն ունեցողՋոն Քեյջն է: Այդ գործը ջութակի ու դաշնամուրի զուգանվագների փունջ էր: Տարիներ առաջ եմ լսել այս գործը: Սակայն առ այսօր հուզմունքով եմվերապրում այն զգացողությունս, որ Կոմիտասն այնքան էլ միայնակ չէ: Ահա կա Ջոն Քեյջի` անօրինակ խորքի ու պարզության, կարծես կոմիտասյանընտանիքին հարազատության հիմքով գոյացած այս գործը: Քեյջը տարբեր երկեր է ստեղծել և այս մեկն էլ ունի, ու սա, իհարկե, չի ծնվել առանց Արևելքճանաչելու: Չեմ կարծում, թե Քեյջը ծանոթ է եղել Կոմիտասի երգերին:
Այս պարագան առավել նշանակալի է դարձնում Քեյջ-Կոմիտաս կապի բովանդակությունը: Ես չեմ պնդում, թե որևէ ընդգծված և իր ամբողջականպատկերն ունեցող զուգահեռ գոյություն ունի Քեյջի և Կոմիտասի միջև: Ասում եմ, որ միայն մեկ անգամ եմ լսել կոմիտասյան խորքի ու պարզությանհամաձուլվածքով գրված մի գործ, և դա Քեյջի` հիշածս գործն էր:
Հ.Ա.– Սերգեյ Սիգիտովի հետ զրույցում տարիներ առաջ դուք երկուսով այն միտքը հայտնեցիք, թե աշխարհի երաժշտության զարգացմանժամանակակից միակ ուղին Կոմիտասի ուղին է: Աշխարհը դեռ պիտի հանգի նրա ուղուն ու մեթոդին: Ավելի ստույգ, Սիգիտովն ասաց այս միտքը, իսկդու ուրախացար և գլխի շարժումով հավանություն էիր տալիս նրա խոսքերին: Այն ժամանակ ձայնագրեցի ձեր երկխոսությունը, զարմացա, վերահարցրեցի այդ մասին, հրապարակեցի, բայց, մեղքս ինչ թաքցնեմ, լավ չհասկացա այս թեզը: Ինչպե՞ս կմեկնաբանեիր այդ միտքը այսօր, այդզրույցից գրեթե 20 տարի անց:
Տ.Մ.– Առհասարակ, սովետական տարիներին մենք աշխարհի երաժշտությունը չափում էինք` հենվելով մեր ունեցած աղքատիկ տեղեկությունների վրա: Գոնե ես այսօր այդպիսի հայտարարություն չէի անի: Այսօրվա երաժշտական աշխարհը չափազանց հարուստ է տարբեր երևույթներով:
Ես այդ պրոցեսների, զարգացման ուղղությունը ցուցանող մեկը չեմ համարում ինձ: Այսօրվա երաժշտության համաշխարհային զարգացման միտումներիմեջ, որոնք չափազանց շատ են, ինձ համար նկատելի է Արևելք-Արևմուտք երաժշտական փոխներթափանցման բեղմնավոր ուղին:
Գիտեմ Արևմուտքի դպրոցի կոմպոզիտորների, որոնց երաժշտության մեջ արևելյան մտածողությունը օրիենտալիզմի էկզոտիկ արտահայտություն չէ, խորապես յուրացված ստեղծագործական սինթեզման կարևոր բաղադրամաս է: Այս մտածողությունը բավական մեծ տարածում ունի այսօր ևհատկապես` Միացյալ Նահանգներում: Կոմիտասը մշտապես ներկա է այն երաժշտական մտածողության, կոմպոզիտորական արվեստիզարգացումների սահմանագծին, ուր իրար են հանդիպում երաժշտական Արևելքն ու երաժշտական Արևմուտքը: Եթե այսօր Կոմիտասն առավելնկատելի ներկայություն, ավելի ծանոթ դեմք լիներ միջազգային երաժշտական շրջանակներում, ապա հատուկ կլիներ նրա տեղն ու դերը հիշածսմիտումները զարգացնող կոմպոզիտորների ու նրանց երաժշտությունը լսող ունկնդիրների համար: Նկատի ունենանք, որ այս պարագայում Կոմիտասիանունից ներկայացվող իր գործերի «մշակումները» ոչ թե օգնում են նրա իրական արժեքի գնահատմանը, այլ ուղղակիորեն վնասում են: Այսՙմշակումների՚ մեջ որևէ շփման եզր չկա Արևելք-Արևմուտք սինթեզման ճանապարհով ընթացող կոմպոզիտորական մտածողության հետ: Այս«մշակումները» միայն խանգարում են Կոմիտասի իրական դիմանկարը ճանաչելուն:
Հ.Ա.– Ո՞րն է Կոմիտասի գաղտնիքն ու խորհուրդը: Հարցս, գուցե, ինչ-որ չափով կրկնվում է, բայց կարող է նոր երանգ ավելացնել քո պատասխանի մեջ:
Տ.Մ.– Հողի ծնունդ է Կոմիտասը, միաժամանակ, ներդաշնակական իր կատարելությամբ, թվում է, ունակ է ներհյուսվելու տիեզերական շերտերին:
Ես մտածում եմ, որ ինչպես եգիպտական բուրգերն են երկխոսության մեջ տիեզերական չափ ու տարածությունների հետ, այնպես էլ կոմիտասյաններդաշնակություններն են համաձայնեցված այստեղից վեր ու հեռու գործող ճշգրտությունների հետ: Սիրում եմ խորհել այն իրողության մասին, որ այդներդաշնակությունները աբստրակտ արժեքներ չեն, այլ հայ բառ ու բանի, հայ արմատի ծնունդ են:
Հ.Ա.– Ինչո՞ւ ծավալուն երկեր չստեղծեց հանճարեղ երաժիշտը:
Տ.Մ.– Կոմիտասի մեծածավալ երկը «Պատարագն» է: Ինքը այն համարում էր անավարտ գործ: Ձեռնարկեց ՙԱնուշ՚ օպերան: Կիսատ մնաց: Այնպես որ, մեծ կտավի գործերը խորթ չեն եղել նրան: Կոմպոզիտորական դպրոցի հիմք դնելն ինքնին չափազանց մեծ գործ է: Այստեղ հղկվում է ժողովրդականբանահյուսություն-կոմպոզիտորական արվեստ փոխհարաբերությունը: Միաձայնությունից բազմաձայնություն երկնելու սկզբունքն է գոյացվում: Եվայսպես երաժշտական լեզվամտածողության հիմքն է դրվում: Այդ դերով հանդես եկած կոմպոզիտորները իրենց առաքելությունը ներկայացրել են փոքրերաժշտական ձևերով, և դա բնական է:
Հ.Ա.– Այդպիսի գանձ ունենալով` իսկապե՞ս մեր արդի երաժշտությունը չի հետևում Կոմիտասի ավանդույթներին: Այդ մասին դու բազմիցս ես խոսել(բանավոր ու գրավոր) դառնացածությամբ: Տ.Մ.– Չէ, հիմա այդ կռիվը չունեմ: Եթե ամբողջ սովետահայ երաժշտությունը մեծ կամ փոքր ժանրի մի ութ-տասը արժեքավոր գործ ստեղծել է, դրանք բոլորն էլ կոմիտասյան երաժշտության ակունքից ու հունով են եկել:
Հ.Ա.– Դու հավատո՞ւմ ես այն գեղեցիկ ու տխուր լեգենդին, թե Կոմիտասը խելագարվել է հայոց եղեռնի պատճառած վշտից:
Տ.Մ.– Իր խելագարության հետ կապված հարցերը չէի ուզենա քննարկել:
Հ.Ա.– Ֆրանսահայ հոգեվերլուծաբան Հելեն Փիլարյանն ինձ ասել է, որ Կոմիտասը չէր խելագարվել, այլ երբեմն-երբեմն գիտակցության մթագնումներ էրունենում, մնացած ժամանակ նրա ուղեղը պայծառ էր: Փիլարյան գիտնականը ուսումնասիրել էր Կոմիտասի հիվանդության պատմությունը և եկել այնեզրակացության, որ նրան հնարավոր էր բուժել, եթե հայ համայնքը, մեծահարուստները ավելի ուշադիր լինեին ու Կոմիտասին տեղավորեին փարիզյանբարձրակարգ կլինիկայում:
Տ.Մ.– Հիվանդության հետ կապված փաստաթղթերին ծանոթ չեմ: Այն, ինչ ես մտածում եմ այս հարցի շուրջ, ինձ իրավունք չեմ վերապահումբարձրաձայնելու: Ես հոգեբույժ չեմ, ոչ էլ հոգեբուժարանով անցած մեկը: Հոգեբուժարանում նրան այցելած իր մտերիմների հուշագրություններին եմծանոթ միայն: Հնարավոր եմ համարում իր խախտված լինելը: Հնարավոր է, որ եղել է նաև այդ տիկնոջ ասածի պես: Ճիշտը մի անգամ ևս «Լոռվահորովելը», «Քաղհանը» լսելն է: