Ռուբիկոն

Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հ.Ա.– Իմ մասնագիտությունն է ստիպում, այս պահին զրույց վարողի իմ դերը:

Տ.Մ.– Քո հարցին արդեն պատասխանել եմ: Տուր հաջորդ հարցդ:

Հ.Ա. – Քո հետնորդներ-հետևորդները ի՞նչ պիտի վերցնեն քեզնից առաջին հերթին:

Տ.Մ.– Ես շատ միայնակ մարդ եմ, որպեսզի մտածեմ այսպիսի բաների մասին: Երիտասարդների կենսունակությունը, իրենց ապագան կերտելու եռանդըիրենց կհուշի` ումից ինչ և ինչքան վերցնել: Միակ բանը, որ կուզենայի, այն է, որ երիտասարդները Կոմիտասին սրբությամբ տանեին իրենց ամբողջկյանքում, անվերջ վերադառնային ուսումնասիրելու, մշտապես նայեին այն ուղղությամբ, որ ուղղությամբ նայել է Կոմիտասը:

Հ.Ա.– Կանայք` քո կյանքում: Ի՞նչ դեր են խաղացել: Նկատել եմ, որ քո մտերմուհիները, ամենամտերմուհիները (հայերենն այսպիսի բառ չունի, բայց այնճիշտ է արտահայտում իմ միտքը) նշանավոր երաժիշտներ են եղել. Կարինե Գեորգիան, Նատալյա Գուտման, Քիմ Քաշքաշյան: Եվ, բնականաբար, քոանզուգական կյանքի ընկեր Նորա Ահարոնյանը, որը Հայաստանի լավագույն երաժիշտ մանկավարժներից մեկն էր: Սրտակից կին և անպայմաներաժիշտ: Կարո՞ղ էիր բացատրել, թե ինչ է սա նշանակում:

Տ.Մ.– Կարող եմ: Այն, ինչ իմ մասին գիտի երաժիշտ կինը, չգիտի ուրիշ ոչ մի կին: Այս բանը վաղուց հստակ է ինձ համար: Իմ ասելիքը լավագույնս ՇահանՇահնուրն է ձևակերպել` տղամարդու ճանապարհը դեպի կինը գնացողն է: Իր ասածը բառացի չեմ հիշում, բայց սա է: Այս միտքն էլ վաղուց հստակ է ինձհամար:

Հ.Ա.– Քանի՞ սեր ես ունեցել:

Տ.Մ.– Ես համակ սեր եմ` երկու բևեռների ամբողջացմամբ: Ուզում եմ ասել` համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս: Սերերից դուրս,ատելություններից դուրս իրականությունը ևս, իհարկե, ճանաչում եմ, և դա անկումների իրականությունն է, որից հեռու մնալը ճիշտ է: Գիտեմ, որմանվածապատ եմ խոսում, բայց այս կարգի հարցերի մասին պարզունակ խոսելն էլ մի բան չի: Արտիստ լինեի, քո հարցին ի պատասխան մի երկուվերամբարձ շահեկան ժեստ կանեի, իբրև թե խոսում եմ:

Հ.Ա.– Մանվածապատ չէ, ամենևին:

Տ.Մ.– Եթե այդպես է, լավ է: 

Հ.Ա.– Պատահո՞ւմ է, որ լաց լինես… Լաց լինելու հակումը ինչպիսի՞ հատկանիշ ես համարում:

 Տ.Մ.– Ուզում ես, որ իմ բոլոր թուլություններով մերկանամ:

Հ.Ա.– Չգիտեմ, դա թուլությո՞ւն է, թե ուժ, այդ լաց լինելը:

Տ.Մ.– Դրանք իմ թուլություններն են… Ի վերջո, ես էլ ունեմ ամաչկոտության իմ տարածքը, դրդիչները: Այս տեսակ մերկություններիս առնչվելիս ես շատամաչկոտ եմ դառնում: Մերկություններից խուսափող կոմպոզիտորների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ: Նաև սիրում եմ գործեր, որոնց մեջայդ հատկությունը` ամաչկոտությունը, հստակ իրականացված է:

Հ.Ա.– Մարկեսը «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակի վերջակետը դնելուց հետո բարձրանում է երկրորդ հարկ, կնոջ աչքի առաջ փլվում թախտին ևհոնգուր-հոնգուր լաց լինում: Ինքն է այս մասին պատմում հարցազրույցում:

Տ.Մ.– Այդ հարցազրույցը տալու պահին նա խոսել է իր գործի մասին և ոչ թե լաց լինելու իր սովորության, կարողության մասին: Եթե ինձ հարցնեիր իմ«Չորս հայրենի» մասին և այս խնդիրը արծարծեիր, քեզ կասեի, որ չորրորդ հայրենն ավարտելուց հետո շան պես ոռնացի:

Հ.Ա.– Հարցնում եմ, տալիս եմ այդ հարցը:

Տ.Մ.– Այդպես եղավ: Այդպիսի դեպքերում հիշում

եմ Սևակի այն տողը, որտեղ ասում է. «Ամեն մի կրակոց հետադարձ հարված ունի»: Կամ նման մի բան:

Հ.Ա.– Քո կյանքում երբևէ գործած ո՞ր արարքն է տանջում քեզ մինչև հիմա:

Տ.Մ.– Կան այդպիսի արարքներ: Այդ արարքներիս համար եկեղեցում ծնկաչոք մեղանչել եմ:

Հ.Ա.– Դու էլ Համո Սահյանի նման սխալ օգտագործեցիր «մեղանչել» բառը…

Տ.Մ.– Այո… Համո Սահյանի նման… Հաճախ է այդ բառը սխալ գործածվում մեզանում… Ծնկաչոք մեղա եմ եկել եկեղեցում… Էլի ու էլի պիտի մեղա գամ:

Հ.Ա.– Բարդույթներ ունե՞ս:

Տ.Մ.– Ես ինքս ինձ դրսից նայելու, դրսից որակավորելու հատկություն չունեմ: Եթե որևէ մեկն ինձ փորձում է բարդույթներ վերագրել, դա իր գործն է: Ինքսիմ տեսանկյունից որևէ բարդույթ չունեմ: Իմ ունեցածը պարզույթ է` երբեմն հեշտ ընկալելի, երբեմն` դժվար` ինքս ինձ համար և ոչ թե ուրիշիտեսանկյունից: 

Հ.Ա.– Մի 25 տարի առաջ իմ նույն հարցին էլ ես պատասխանել` ոչ… Քեզ համարո՞ւմ ես նախապաշարմունքների գերի մարդ (օրինակ, 47 տարեկանումշատ էիր վախենում մահից, որովհետև Սևակը, Մինասը այդ տարիքում էին զոհվել: 20 տարի է անցել, դրա համար եմ ինձ թույլ տալիս քեզ հիշեցնել այդբանը):

Տ.Մ.– «Նախապաշարմունքների գերի» արտահայտությունը սրա տակ ենթադրվող զգացողությունների համար շատ է թանձր, գուցե և` քիչ կոպիտ: Իհարկե, ես մտքով, զգացումներով հարաբերվում եմ այն մյուս իրականության կամ իրականությունների հետ: Դրանց մասին խոսելը լավ բան չէ: Միայնասեմ, որ մի օր, երբ կարդում էի Յոհաննես Բրամսին նվիրված մի գիրք, դեմ առա գրքի ավստրիացի հեղինակի այն արտահայտությանը, թեարվեստագետի համար իրեն զբաղեցնող գեղարվեստական իրականությունը (գեղարվեստական գործը) նույնքան իրական է, որքան ապրվողիրականությունը: Ես գրեթե ամեն օր եմ լինում այն մյուս իրականության մեջ այս էլ քանի տարի: Եթե ստույգ գիտես երկրորդ իրականության գոյությունը, չես կարող հնարավոր չհամարել առավել բարձր իրականությունների գոյությունը, որոնց մասին, ասացի, խոսելը մի բան չի: Չէ՞…

Հ.Ա.– Մահից վախենո՞ւմ ես:

Տ.Մ.– Մահի՞ց… (Երկար լռություն)… Կարճ ժամանակ առաջ Միքելանջելո Անտոնիոնին մահացավ: Նա ասում էր. «Մահը վիճակագրական տվյալ է»: Ուզումեմ այս հարցի պատասխանն այսքանով ավարտել… Չէ, մինչ այդ պիտի ասեմ… Չէ… Այսքանը ճիշտ է. «Մահը վիճակագրական տվյալ է»: Այս հարցն էլթողնենք: Նախորդի մասին էլ պիտի ասեի` այս հարցն էլ թողնենք: Նախորդի նախորդի մասին էլ նույնը պիտի ասեի: Սրանք թողնելու հարցեր են. ուրեմն, պատասխանս` երևի, Անտոնիոնին ճիշտ է:

Հ.Ա.– Մի ժամանակ հրապուրված էիր մասոնության, կաբալայի վերաբերյալ գրականությամբ: Ինչպե՞ս կարելի է դա հասկանալ:

Տ.Մ.– Առհասարակ հետաքրքրասեր եմ… Մանավանդ, բաների նկատմամբ, որոնք դժվարամատչելի են հատկապես մի մարդու համար, որ սովետի միջովէ անցել, գաղտնալսումների, շշուկների, կասկածների միջով: Սա իմ բացատրությունն է: Բայց գուցե կա նաև դրսի մարդու բացատրությունը, որն ավելիլավ է տեսնում իբրև հոգեբան, սոցիոլոգ և այլն… Ի վերջո, երբ խոսում ենք մասոնության մասին, դրա մեջ կան Պուշկինը, Բեթհովենը և նման ուրիշմեծություններ… Մերոնց մասին էլ ահագին բան կռահել եմ, նկատի ունեմ մեզ հետ ապրող հայ… Ասել եմ մի անգամ, հարցերիդ մեկի կապակցությամբ, որկարևորում եմ սթափությունը, սթափ հայացքով շուրջը նայելու կարողությունը… Ցավում եմ, որ կաբալան պետք եղած չափով չկարողացա ճանաչել, դրախորքերը մտնել: Բորխեսի մի դասախոսությունը այս նյութի մասին իմ իմացածների շարքում լավագույնը մնաց: Երբեմն ինձ գրավում է շեքսպիրյանՄակբեթի աշխարհը: Այնտեղ ես ինձ զգում եմ պատրանքներից զերծ մի իրականության մեջ: Այո… Այսքանը…

Կարդալ նաև

Երաժշտություն «Իմ կյանքի ժամանակագրությունը» հատվածներ գրքից Իգոր Ստրավինսկի 1. Ռուսաստանից Վարշավայով, Բեռլինով ու Բազելով վերադառնալիս Կենտրոնական Եվրոպայում տիրող ջղագրգիռ վիճակից ես պարզորոշ զգացի, որ մենք լուրջ իրադարձությունների նախաշեմին ենք: Երկու շաբաթ անց հայտարարվեց պատերազմ: Ես ազատված էի զինծառայությունից… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր…