Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս
Տ.Մ.– (Երկարատև լռություն)… Ես հիմնարկի մարդ չեմ: Այսքան: Հենց այս երկու բառը:
Հ.Ա.– Հոռետե՞ս ես, թե՞ լավատես: Մի տեղ կարդացել եմ, որ հոռետեսը նույն ինքը խելացի լավատեսն է:
Տ.Մ.– Կան արվեստագետներ, որ մեր ապրած դժոխային իրականությունը գեղարվեստական իրականության միջով են անցկացրել, և քանի որգեղարվեստական իրականության միջով են անցկացրել, այդ իրականությանը հանդուրժելի երանգ ու նկարագիր են տվել: Այս տարածությանն ու այսժամանակին մի հատկություն են հաղորդել, որի առնչությամբ ասում ես` եթե սա է դժոխային իրականությունը, կարելի է «երկու օրվան» այս մութճամփան անցնել վերջացնել… Մի քանի օր առաջ գիշերը լսում էի Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիան: Սա պարզ գործ չէ: Սա մռայլ խոհերի ու թանձրհարցականների գործ է: Շոստակովիչն, ի վերջո, բնակեցված, մարդեղենացված է դարձնում այս ժամանակը, այս տարածությունը, և դա հաշտությանյուրատեսակ ճանապարհ է: Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայում ներկայացված գեղարվեստական իրականությունը ինձ օգնում է ըմբռնելու իմ ապրածժամանակն ու տարածությունը: Ըմբռնելու, նաև հանդուրժելու: Եթե Շոստակովիչը մեր ապրածը մարդկայնացրել է, ուրեմն ինքը պեսիմիստ չէ:
Հ.Ա.– Պատասխանը Շոստակովիչի և ընդհանրապես արվեստագետի մասին եղավ, իսկ քո՞ պարագայում:
Տ.Մ. – Երբեք չեմ փորձել զվարճանալու երաժշտություն գրել: Շոստակովիչի առնչությամբ ասացի, որ հնարավոր չէ լինել մեծ հումանիստ և չլինելօպտիմիստ: Իսկ առհասարակ լավ չեմ հասկանում, թե այս բառերից որին եմ պատկանում:
Եթե օպտիմիստ լինելու համար պետք է զվարճալի, զվարճանքի երաժշտություն գրել, ես օպտիմիստ չեմ: Բայց եթե կարելի է Շոստակովիչի աշակերտըլինել, այդքանով ես ինձ պիտի համարեմ օպտիմիստ: Ինձ այնպես է առհասարակ թվում, որ այս բևեռացված ըմբռնումները («օպտիմիստ»,«պեսիմիստ») լրագրողներն են հորինել, որոնցով կարելի է զվարճալի կամ դրան նմանվող անուշ մի զրույց իրականացնել:
Հ.Ա.– Բայց դրանք լոկ բառեր չեն, իրական մարդկային հոգեբանություններ են իրական իրադրություններում. ծանր դրությունից դուրս գալուհնարավորությանն, ասենք, մեկը հավատում է, մյուսը` ոչ: Մեկը հավատում և փրկվում է, երկրորդը` ոչ:
Տ.Մ.– Ես սկզբից ասացի, որ արվեստագետը չի կարող պեսիմիստ լինել: Բայց սա նախնական և պարզագույն ելակետն է: Հետո գալիս է Չարենցիմահվան 37 թիվը, Պեմզաշենում քո հայտնվելու 47 թիվը, հետո եղբայրանում ես Իոսիֆ Բրոդսկու հետ` տարիների ընթացքին իրեն կարդալով, և այսկարգի բազմաթիվ «հետո»-ներից հետո հարցը պիտի գա առջևդ` դու օպտիմի՞ստ ես, թե՞ պեսիմիստ: Ժուռնալիստական քո բնորոշումների մատյանումուրիշ բառեր չկա՞ն, ավելի հարմար բառեր չկա՞ն…
Հ.Ա.– Այսօր ունե՞ս այն փառքը, որին արժանի ես համարում ինքդ քեզ:
Տ.Մ.– Իմ սպասածը փառքը չի եղել: Իմ ցանկությունն եղել է, որ երաժշտությունս հասնի մարդկանց: Մեզանում հիմնականում հնչում է իմկինոերաժշտությունը: Ոչ կինոերաժշտությունը` հազվադեպ:
Հ.Ա.– Քո բնավորության ո՞ր տարօրինակ գծի համար ես ամենաշատն անհարմար զգում:
Տ.Մ.– Երբեք չեմ կարողացել ինձ «կոմպոզիտորավարի» պահել: Նկատել եմ, որ իմ անունը լսած մեկը երբ ծանոթացել է ինձ հետ, հիասթափություն էապրել: Այդ հիասթափվողի առաջ ամեն անգամ անհարմար եմ զգացել: Երիտասարդ տարիներիս այդ զգացողությունը ծանր էի տանում: Հիմա իմ այս ևայլ «անհարմարությունների» նկատմամբ անտարբեր եմ: Հիշում եմ` տարիներ առաջ մոսկովյան բարեկամներիցս մեկը եկել էր մեր տուն: Մի օրփողոցում տեսել է ինձ քայլելիս:
Երեկոյան, երբ տանը հանդիպեցինք, ինձ լրջորեն դիտողություն արեց, ասաց. «Դու սոլիդ կոմպոզիտոր ես, էդ ո՞նց ես քայլում փողոցում… արագ… արագ»: Այդ տարիներին ես գիտեի, որ Երևանում միայն երկու մարդ կա արագ քայլող, մեկը` Օհան Դուրյանը, մյուսը` ես: Սոլիդ կոմպոզիտոր նկատվելուհամար չէի կարող քայլելս դանդաղեցնել: Այնպես որ, ինձ մնում էր հերթական անգամ անհարմար զգալ Մոսկվայից եկած իմ բարեկամի առաջ… Սա լա՞վզրույց է: Այս բաները խոսելու բանե՞ր են, որևէ մեկին հետաքրքի՞ր են:
Հ.Ա.– Կուրթ Վոնեգութը ջղային մի պահի ասել է. «Լրագրողները փորփրում են մեր ուղեղը, չարչրկում, իսկ այնտեղ նոր բաներ չկան, ինչ կա` գրել և գրումենք մեր գրքերում»: Այսպես ասել է Վոնեգութը, բայց շարունակում էր հարցազրույցներ տալ, այդ թվում նաև իր անձնական և ստեղծագործական կյանքիմասին: Ի դեպ, քեզ համար շատ սիրելի Բրոդսկին` նույնպես: Որովհետև մարդկանց հետաքրքիր է:
Տ.Մ.– Այո, Բրոդսկին լրագրային հիանալի զրուցակից էր: Ապշում եմ նրա համբերության և պարկեշտության վրա: Բրոդսկին Միացյալ Նահանգներումզրուցում է մի ռուս կին լրագրողի հետ…
Հ.Ա.– Զգում եմ, այստեղ ինձ վիրավորելու ես հերթական անգամ…
Տ.Մ.– …Չէ, չէ… Ներողություն, ոչ ես եմ Բրոդսկի, ոչ էլ քեզ եմ ուզում համեմատել այն լրագրողի հետ… Խոսելով անգլերեն լեզվի մասին` լրագրողուհին այնանվանում է «ամերիկերեն»: Բրոդսկին ուղղում է. «Անգլերե՛ն»: Զրույցի ընթացքին այս կինը նորից ու նորից է ասում. «Ամերիկերեն»: Բրոդսկին նորից ունորից է ուղղում. «Անգլերե՛ն»: Այս ամբողջ ընթացքում ես նորից ու նորից եմ հիանում Բրոդսկու համբերությամբ, պարկեշտությամբ:
Հ.Ա.– Բրոդսկու հարցազրույցները հրատարակվել են հաստափոր հատորով: Ափսոս, չեմ կարդացել: Այդ զրույցն ընդգրկվա՞ծ է այնտեղ:
Տ.Մ.– Ընդգրկված է, այո… Բայց իր կենդանության օրոք նա չի համաձայնել առանձին գրքով հրատարակել իր հարցազրույցների ժողովածուն:
Դրանք լույս են տեսել նրա մահից հետո: Ինչ վերաբերում է մեր զրույցին, այս տեսակ հարց ու պատասխանի արդյունքում ես ինձ զգում եմ ամենքին իցույց դրվող ՙէստրադնիկ՚, շոուի օրգանական մաս: Ես փախչում եմ շոուից: Այդ աշխարհից ամբողջովին: Թեև այնտեղ աշխատող տաղանդավորմարդկանց նկատմամբ խոր հարգանքի զգացում ունեմ: Ուղղակի ես շոուի մարդ չեմ:
Հ.Ա.– Եթե մարդիկ քեզ սիրում են և նրանց հետաքրքիր են քո կյանքի, հայացքների որոշ մանրամասներ, այնքանը, որքանը դու կտաս իրենց, կպատմես, ինչո՞ւ չէ, թող լինի շոու… Եթե երաժիշտ չդառնայիր, ինչո՞վ կզբաղվեիր կյանքում:
Տ.Մ.– Մի անգամ եմ այդպիսի հարց-երկընտրանքի առաջ կանգնել: Երևանի Մալաթիա թաղամասում մի քրդի տան շինարարության վրա էի աշխատումև դեռ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում չէի սովորում ու չգիտեի` պիտի կարողանա՞մ ընդունվել, թե չէ: Այս հարցը իմ առջև կանգնեցամբողջ սրությամբ, և այս հարցի պատասխանը այն օրերից եմ բերում` առանց երաժշտության կյանքն ինձ համար անիմաստ մի բան էր դառնալու, փուչ, դեն նետելիք մի ընկույզ:
Դա այն ժամանակ էր:
Հիմա ես երաժշտության մեջ ապրում եմ ոչ միայն իբրև հեղինակ, այլ նաև իբրև ունկնդիր: Օրվա ընթացքում պահանջ եմ ունենում ֆիզիկականժամանակից փոխադրվելու երաժշտական ժամանակի մեջ: Այնտեղ` երաժշտական ժամանակի մեջ, այդ խորքերում ապրվող կյանքը հուսալի է: