Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս
Հ.Ա.– Խազերի գաղտնիքի կորստով ի՞նչ կորցրինք: Այսօր կիրառական նշանակություն կարո՞ղ էին ունենալ խազերը: Միջնադարյան շա՞տ մեղեդիներունենք, որ անմատչելի են մեզ` խազերը չիմանալու պատճառով:
Տ.Մ.– Կորցրեցինք արժեքներ երաժշտական: Անանց արժեքներ: Իր կորցրածը գիտակցողի հոգեբանությամբ հիմա պիտի դառնանք ու հարցնենք` ի՞նչանել: Չգիտեմ, երբևէ կհաջողվի՞ մեզ վերականգնել կորցրածը: Մենք մեր կորուստների հետ, կարծես թե, համակերպվելուն ենք դատապարտված: Ունեցածն է պետք պահել: Եթե նիշը կենդանացնելու կարողությունը չենք կորցրել, հաղորդակից ենք նրա տրամաբանությանը, այն կվերարտադրենք: Եթե նիշը կենդանացնելու եղանակը չգիտենք, բայց մեզ հայտնի է նրա տրամաբանությունը, այդ կնշանակի, որ ամեն ինչ կորած չէ: Եթե խազերը կորելեն, լավագույնը պետք է համարել մեր ճանաչած նմանօրինակ տաղերը, շարականները կենդանի պահելը ոչ թե նիշերի ձևով, այլ կենդանի հնչողությամբ: Մեզանում քանի՞ երաժիշտ կա, որոնց երաժշտական հիշողության մեջ ապրում են այդ տաղերը, որոնք հասու են այդ տաղերի տրամաբանությանը: Պատկերացնո՞ւմ ես, եթե մի օր խազի գաղտնիքը գտնվի, ու փորձենք երգել, պիտի ունենա՞նք այն մարդը, որ խազի ներսում պարունակվածը երգելուհոգեբանությունը պահպանած լինի իր մեջ: Նիշը կենդանի ձայն դարձնող մարդը պիտի լինի՞: Կարծում եմ, այսօրվա մեր խնդիրը այս մարդուն չկորցնելնէ: Իսկ դրա վտանգը կա, ցավոք…
Հ.Ա.– Երբ որևէ օտարերկրացու ես ներկայացնում Կոմիտասին, բնականաբար, երկար-բարակ չես բացատրում: Մեկ բառով, մեկ նախադասությամբինչպե՞ս կորակեիր նրան:
Տ.Մ.– Առաջին բնութագրումս այն է, որ եղել է հոգևորական: Լինել հոգևորական` նշանակում է էությամբ լինել անտիարտիստ (թեև արտիստն իր ներսումծփում էր), հեռու մնալ մակերեսի գեղեցկախոսություններից, իր ստեղծածը նկատել իբրև զուգահեռ արժեք հավատի ներանձնական ապրումին:
Հ.Ա.– Մեր ժողովուրդն ունի՞ երկրորդ Կոմիտաս ծնելու անհրաժեշտությունը:
Տ.Մ.– Մեսրոպ Մաշտոցն ինչքա~ն ժամանակ է, որ կա: Երկրորդ Մեսրոպ Մաշտոցի կարիքը եղա՞վ: Թող Կոմիտասը նույնքան տարի գոյություն ունենա, թող այդքան ժամանակ անցնի իր ծննդից, և երբ այդ հարցը առաջանա, նույն պատասխանն է ունենալու, ինչ Մեսրոպ Մաշտոցի պարագային. ահա, ունենք այդ հարցի պատասխանն այսօր:
Զրույցը վարեց Հովհաննես Այվազյանը