Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս
Հ.Ա.– Ասում են` արվեստագետը պետք է եսասեր լինի` իր ներսի եղածը փայփայելու, զարգացնելու, անաղարտ պահելու և մարդկությանը, Աստծունվերադարձնելու համար: Դու եսասե՞ր ես…
Տ.Մ.– Ես եսասեր եմ այնքան, ինչքան ամեն մարդ է եսասեր: Եսասիրության ախորժակով բռնկված մարդիկ ոչ արվեստագետների շրջանում ևս ինչքանուզես կան: Ես չգիտեմ որն է սրանց` արվեստագետի և ոչ արվեստագետի միջև եղած տարբերությունը եսասիրության տեսանկյունից: Իմ առնչությամբես օբյեկտիվ չեմ կարող վերլուծել այս հարցը:
Հ.Ա. – Ինձ թվում է` բոլոր ճշմարտություններից եթե ոչ ամենաճշմարիտը, գոնե ամենագեղեցիկը մարդու սեփական ճշմարտությունն է: Կարծո՞ւմ ես, արդյոք, որ արվեստագետը պետք է համոզված լինի միայն մեկ ճշմարտության մեջ` ի՛ր ճշմարտության:
Տ.Մ.– …182-րդ էջ… (Տեղից վեր է կենում)… Սպասիր… Թուղթն էլ դրել եմ… (Վերցնում, բացում է ինչ-որ մի գրքի էջը)… Ահավասիկ: (Երկար թերթում է գիրքը` ետ-առաջ, ետ-առաջ, կենտրոնացած ընթերցում է, զանգահարում են` հեռախոսը չի վերցնում)… Իոսիֆ Բրոդսկին իր հարցազրույցներից մեկում (չէ, սա72-րդ էջում է) ասում է.
«Պոեզիան անվստահության լավագույն դպրոցն է»: Այս արտահայտությունն իբրև իրականություն ես ամեն օր եմ ապրում իմ աշխատանքի մեջ: Հնարավոր է, որ այս անվստահության դժվարին ճանապարհը, իհարկե, ի՛ր և, իհարկե, միայն ի՛ր կամ գեղարվեստական երկի՛ պահանջած, միայն նրապահանջած ճշմարտությանը հասնելու դժվարին, տառապալի փորձն է: Գեղարվեստական գործը կենդանի մարմին ու շունչ է մարդու պես, և որպեսզիայդ մարմինը իրապես կենդանի լինի, պետք է իր պորտով կապված լինի այս մեծ, համապարփակ շարժումներին, ինչպես բնությունը, ինչպես մարդը: (Եթե այդ կապից զուրկ է, ուրեմն կենդանի գործ էլ չէ, կենդանի գեղարվեստական մարմին չէ): Հետևաբար, նա, իհարկե, ունի նաև ի՛ր ճշմարտությունը, որկարող ես կոչել նաև շնչառություն, կարող ես կոչել ներդաշնակություն:
Երբեմն գեղարվեստական գործը կայանալու ընթացքին քեզնից լավ գիտի թե՛ իր ճշմարտությունը, թե՛ այդ ճշմարտությունը ձևակերպելուարտահայտչամիջոցները: Հնարավոր է, նա ինձնից ավելի մոտ է այն ճշմարտությանը, որի մեջ երկուսս էլ կուզենայինք ապրել:
Հ.Ա. – Եթե ապրած լինեիր բազմաստվածության շրջանում, ո՞ւմ կդասեիր ավելի բարձր` երա-
ժիշտների՞ն, թե՞ որևէ Աստծու: Իսկ գերագույն գլխավոր Աստծո՞ւն…
Տ.Մ.– Ապոլլոնը աստված չէ՞ր…
Հ.Ա. – Եթե Աստված չլիներ, կհորինեի՞ր Աստծուն, արդյոք: Քո պատասխանի բոլոր տարբերակների դեպքում պիտի տամ հաջորդ հարցը` ինչո՞ւ:
Տ.Մ.– Նախ` ես հավատացյալ եմ և այս տեսակ հարց չեմ ընդունում: Որովհետև հավատքի էությունը որևէ ռացիոնալ վերլուծության ենթակա չէ: Հնարավորէ, որ դու իմ հավատքի համար ռացիոնալ բացատրություններ գտնես, բայց ինքս դա չեմ կարող անել (ՙդու՚ որ ասում եմ, նկատի ունեմ քեզ կամ որևէմեկին): Նկատի ունեցիր, որ այս հարցով մտնում ենք նուրբ անձնական զգացումների ոլորտ: Եվ այստեղից հեշտ դուրս գալու համար ասեմ` մեկը, որհնչյուններով, բառերով, գույներով գեղարվեստական կենդանի մարմին ստեղծելու փորձ ունի, գիտի, որ իր արած աշխատանքին մասնակցող մի ուժ կա: Այդ ուժը ոչ կարող ես հնարել, հորինել, ոչ էլ նրան հավատալչհավատալու կասկած ունենալ:
Հ.Ա. – Վաղն ամբողջ աշխարհը հրաժեշտ կտա Պավարոտիին: Հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին` այստեղ հարմար եմ գտնում վերհիշելնրա մի խոսքը. «Ես երջանիկ մարդ եմ, որովհետև հասել եմ այն ամենին, ինչ երազել եմ: Եվ դեռ ավելիին»: Ասում է` դեռ ավելիին` պատկերացնո՞ւմ ես…
Դու երջանի՞կ մարդ ես քեզ համարում:
Տ.Մ.– Այս պարագային պիտի հիշեմ Եղիշե Չարենցին. …Շնորհակա~լ եմ, Տե՛ր, այն ամենի համար, Որ տվեցիր դու ինձ կյանքում իմ խեղճ.–Պավարոտիինէլ` ողորմի…
Հ.Ա.– Դու ներողամիտ մարդ ես: Ո՞րն է եղել քո կիրառած ամենածանր պատիժը որևէ մեկի նկատմամբ: Եվ ի՞նչ ես մտածում այսօր այդ մասին:
Տ.Մ.– Ես երբևէ որևէ մեկին չեմ փորձել պատժել: Աշխարհը լցված է պատժիչներով: Ես հանգիստ կարող եմ դրանով չզբաղվել: Ես վերջացնել գիտեմ: Առանց բարկության, առանց չարանալու: Հնարավոր է, թվա, թե վերջացնելուց հետո դեռ ինչ-որ բան կարող է շարունակվել (խոսքը մարդկայինհարաբերությունների մասին է): Իրականում շարունակվողն արտաքին կիրթ պահվածքն է, վերջանալիքը վերջացած է, կտրվելիքը` կտրված: Ես ներքինվճիռներ ունեմ, որ շատ ավելի զորեղ են ինձանից: Եղել է, որ իմ վճիռների ձեռքին տանջվել եմ ինքս, բայց դրանք իրականացվել ու մնացել են անխախտ: Այդ որոշումներս ինձնից զորեղ են եղել միշտ:
Հ.Ա. – Իսկ ինձ կարո՞ղ էիր ներել քեզ այսքան «մերկացնելու, կողոպտելու, անպատվելու» համար:
Տ.Մ.– Մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ ուզեցի ասել` շնորհակալ եմ քեզ, որ այսքան կարևորություն տվիր ինձ էլ, իմ խոսքին էլ: Կողոպտված չեմ, մերկացած չեմ, անպատվված չեմ… Խոսք ու զրույց եղավ, որ եթե քեզ բավարարեց, ուրախ եմ: Իհարկե, կուզեի, որ մեր զրույցների մեջ երաժշտությունը, երաժշտության հետ կապված հարցերն ավելի լինեին: Դրանց մասին խոսելն ինձ համար և՛ ավելի հեշտ էր, և՛ բնական:
Բայց այս այսպես եղավ: Երևի, ես էլ մի երաժիշտ պիտի փնտրեմ, իրեն հարցեր տվողը ես լինեմ: Մեծ հաճույքով հարցազրույց կանեի Անդրեյ Վոլկոնսկուհետ:
Հ.Ա. – Ես էլ մեծ հաճույքով կսղագրեի:
Տ.Մ.– Բարի:
Հ.Ա. – Ավելացնելու բան ունե՞ս մեր այս զրույցին:
Տ.Մ.– Չէ~… Վերջացա՛վ:
Հ.Ա.– Չգիտեմ` ընթերցողներին ինչպես, բայց մեր զրույցն ինձ լիուլի բավարարեց: Շնորհակալություն:
ԿՈՄԻՏԱՍ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Ես ուզում եմ հասկանալ Կոմիտասին: Կոմիտաս սիրում եմ երեխա ժամանակից: Հայկական ռադիոն էր Վրաստանումգտնվող հեռավոր, խուլ մեր գյուղ հասցնում նրա երգերը: Պատանի տարիքիս, երբ ամառային դպրոցական արձակուրդներին ամիսներով հյուր էի լինումպապիս, տատիս տանը (200-250կմ հեռու էին մեզնից ապրում), ժամերով չէի կտրվում նրանց ձայնապնակներից, քոքում էի պատեֆոնն ու տրվում «Հոյ, Նազան իմ յարը», «Քելե, Սաթո», մյուս երգերի (Վաղարշակ Սահակյանի անզուգական կատարումները) վայելքին: 9-րդ դասարանում Թբիլիսիի հայկականռադիոժամին պատվերով համերգին խնդրել էի հնչեցնել «Անտունին»: Եվ մինչև այսօր լսում եմ Կոմիտաս և ընկնում ինքնամոռացության գիրկը: Կարդում եմ Կոմիտաս: Եվ նրա մասին: Բայց, ինձ թվում է, դեռ չգիտեմ Կոմիտասի իրական արժեքը: Խնդրում եմ, այս զրույցն այնպես անենք, որ եսհնարավորինս խորությամբ ըմբռնեմ Կոմիտաս երևույթը:
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ– Անմիջապես պատասխանում եմ: Դու ուզում ես, որ մենք համակ հիացումի զգացումը թողած` Կոմիտաս հասկանալու մտքի՞նտրվենք, այդ երևույթը բացատրող բառերի՞ն տրվենք: Իբրև պրոֆեսիոնալ երաժիշտ` ես, իհարկե, կարող էի գեղեցիկ վերլուծումներ անել, սիրելիերաժշտությունը հասկանալի դարձնել:
Ամբողջ խնդիրն այն է, որ սիրելը հենց ինքը հասկանալն է: Ամենալավ հասկանալը հենց սիրելն է: