Ռուբիկոն

Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այնտեղ ես ավելի ես եմ, ավելի նույնացած եմ ինքս ինձ հետ, առավել ամբողջական եմ:

Հ.Ա.– Ուրախացնո՞ւմ են քեզ, արդյոք, մեր երիտասարդ երաժիշտների ստեղծագործությունները: Ո՞ւմ հետ ես հույս կապում: Եվ ո՞ւմ ստեղծագործությամբէ նշանավորվելու մեր երաժշտության վաղվա օրը:

Տ.Մ.– Մեր երիտասարդների ստեղծագործական թռիչքն ինձ մեծապես ուրախացնում է: Ահա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Նաբացառիկ երևույթ է, իհարկե: Ուրիշներ ևս կան: Օրինակ, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Եվրոպայում խոսում են ֆրանսահայջութակահարուհի Շուշանիկ Սիրանոսյանի մասին, ԱՄՆ-ում` թավջութակահարուհի Անի Գալայջյանի մասին: Լարային գործիք նվագող մեր երեխաներիցշատերն, իրոք, բարձր գնահատականի են արժանի և կարող են ունենալ փայլուն ապագա: Նույնը չի եղել փողային գործիք նվագող մեր երեխաներիպարագային: Սակայն այս ոչ գեղեցիկ ավանդույթն ահա խախտում է Գերմանիայում աշխատող երևանցի սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը: Վերջերս Միացյալ Նահանգներում առիթ ունեցա աշխատելու հրաշալի ջութակահար Արա Գրիգորյանի հետ: Արա Գրիգորյանը ծնվել, մեծացել, կրթությունն ստացել է Միացյալ Նահանգներում: Մեր համագործակցությունը վերածվեց մտերմության, նրա երաժիշտ ընկերներին, որոնց հետ կազմվել է«Կոնչերտանտե» լարային սեքստետը, նույնպես մեծ համակրանքով եմ վերաբերվում: Հիացումով պիտի խոսեմ նաև ամերիկահայ Լին Վարդանի մասին, որը հարվածային գործիքների վարպետ երաժիշտ է դասական երաժշտության բնագավառում: Մեզանում դասական, մանավանդ (ավանգարդ) արդիական երաժշտության հարվածային գործիքների վարպետ գրեթե չունենք: Լին Վարդանը եզակի է այս բնագավառում:

Կոմպոզիտորներից հիանում եմ Արթուր Ավանեսովի, Վաչե Շարաֆյանի, Արթուր Ահարոնյանի, Դավիթ Հալաջյանի աշխատանքներով: Ուսանողկոմպոզիտորների մեջ ևս կան հիշատակության արժանի անուններ…

Հայ երիտասարդ երաժիշտների մի լավ սերունդ է հիմա աշխատում տարբեր երկրներում: Ոմանք նվագում են, ոմանք բեմական կյանքը զուգակցում ենդասավանդման հետ:

Երգիչ-երգչուհիներին մոռացա, մյուս անգամ էլ նրանց մասին կխոսենք:

Հ.Ա.– Սերգեյ Խաչատրյանի առնչությամբ օգտագործեցիր «աշխարհահռչակ» մակդիրը: Իրո՞ք աշխարհահռչակ է ջութակահարը, թե, ասենք, աշխարհումճանաչված, ընդունված, գնահատված… 

Տ.Մ.– Աշխարհահռչա՛կ: Ուրախացա, երբ այս տարի Նյու Յորք – Լոս Անջելես ինքնաթիռի երաժշտական ծրագրի դասական երաժշտության բաժնում լսեցիԲեթհովենի Ջութակի կոնցերտը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ: Այս մասին հեռախոսով հաղորդեցի նրա ծնողներին: Անակնկալ էր նրանց համար:

Հ.Ա.– Ո՞րն է այսօրվա մեր երաժշտին ներկայացնելիք քո ամենակարևոր պահանջը: 

Տ.Մ.– Կարևոր եմ համարում, որ հայ երաժիշտը, լինի նա երգող, նվագող, չափ տվող, թե գրող, իրեն զգա հայ կոմպոզիտորական դպրոցի ներսում, նրածրագրերով ապրող մարդ: Անընդունելի եմ համարում այդ դպրոցի գոյությունը չտեսնելու կամ չտեսնել տալու դիրքորոշումը: Նախկինում թաքունատելության մի զգացում ունեի Հայաստանում ապրող հայերենն իմացող ռուսախոս հայերի նկատմամբ: Նույն զգացումը հիմա ունեմ նաև հայկոմպոզիտորական դպրոցի գոյությունը մերժող հայ երաժիշտների նկատմամբ: Սրանք մեզանում կան, և ես զարմանում եմ` ինչպե՞ս գոյացան, որտեղի՞ց եկան:

Հ.Ա.– Ամենից շատ ինչի՞ կարիքն ունի ժամանակակից հայ երաժշտությունը:

Տ.Մ.– Արժեքային կողմնորոշման: Սովետական արժեքային համակարգը փլվեց, այդ համակարգին հիմա փոխարինում է շփոթը: Մեզանումերաժշտական իրականության մեջ կարևոր դեր ստանձնած մարդկանց շուրթերից երաժշտության լավի ու վատի մասին այնպիսի արտառոցհայտարարություններ կլսես, որ կմնաս զարմացած: Մինչև այս արժեքային համակարգը քիչ թե շատ չկայանա, մեր ունկնդրին և՛ հեշտությամբ կխաբեն, և՛ լուրջ գործունեության պատրանք կստեղծեն մեր երաժշտական իրականության մեջ այդ բաները իրականացնող ճարպիկները: Այդ մարդկանցհնարամտության որակը երբեմն, իրոք, հիացնում է (ծիծաղում է):

Հ.Ա.– Աշխարհի երաժշտական քարտեզի վրա կա՞, արդյոք, «Հայ երաժշտություն» երկիրը, ծովը, լեռը, աշխարհամասը, բևեռը, եսիմ… ինչ-որ մի բանը: Եթեկա, ինչո՞վ է այն հատկանշվում:

Տ.Մ.– Ախր, ես «աշխարհագրագետ» չեմ: Երաժշտության մեջ մեր ունեցած-չունեցածը դրսի հայացքով գնահատելու, դրսերի գնահատականները չափելուգործով երբեք չեմ զբաղվել: Ենթադրում եմ, որ մեր երաժշտությունը ճանաչում են այնքան, ինչքան մեզ են ճանաչում: Որպեսզի ճշտենք, թե մեզ ինչքան ենճանաչում, հարկ է, որ ինքնախաբեությանը չտրվենք, լինենք սթափ: Իսկ եթե ինքնախաբեությունը մեզ ձեռնտու է, և կարող ենք մտածել, թե աշխարհըմեզ ճանաչում է, ուրեմն, մեր երաժշտությունն էլ է ճանաչվում:

Այս կարգի հարցերին պատասխանելու համար սխալ չի լինի բաց անել բառարանը: Բառարանագիտությունը մշակույթի բարձրագույն նվաճումներից է, բոլորս գիտենք: Եթե որևէ բառ բացատրվում է մեզ, նշանակում է, ներկայացվում է նրա բովանդակության հակիրճ, գիտական անառարկելիությանհասած ձևակերպումը: Իսկ որպեսզի սա տեղի ունենա, բառ-արտահայտությունը պետք է ուսումնասիրված լինի իր ամբողջ խորքերով: Քաղաքակիրթաշխարհի համար գոյություն ունի այն, ինչը բառարանային հստակ ձևակերպման է գալիս, մնացածը մոտավորապեսություն է, բառարանից դուրսապրող: Մի օր, որ ժամանակ ունենանք, կմտնենք ինտերնետ և աշխարհի երաժշտական ու ոչ երաժշտական բառարաններին կհարցնենք` ունե՞ն քոհարցի պատասխանը: 

Հ.Ա.– Ովքե՞ր են, քո կարծիքով, աշխարհի 10, 5, 3 ամենախոշոր անհատականությունները: Եվ ոչ միայն երաժշտության բնագավառում: Կարո՞ղ ես կազմելմարդկության պատմության մեջ ամենախոր հետք թողած այդ հանճարների ցուցակը:

Տ.Մ.– Ճիշտն ասած, դա իմ գործը երբեք չեմ համարել:

Հ.Ա.– Իսկ սիրողական մակարդակո՞վ, այնպես, ընդհանուր հետաքրքրության առումով:

Տ.Մ.– Դու ինձ մեծ էրուդիտի տեղ ես դրել: Ես այդպիսին չեմ: Կարող եմ ասել, որ մի քանի անհատականությունների ստեղծած գեղարվեստականարժեքներով տարիներ շարունակ ապրել եմ: Եվ ապրում եմ: Ահա նրանցից մի քանիսը. Կոմիտաս, Դեբյուսի, Լյուտոսլավսկի (իհարկե, Բեթհովեն, իհարկե, Շուբերտ, Բրամս…), Չարենց, Ֆոլքներ, Կավաբատա, Շոստակովիչ, Բրոդսկի, Սեզան, Մատիս (իհարկե, Ռենուար, Սարյան…):

Այսքան: Իմ սերերն այս բնագավառում շատ-շատ են:

Հ.Ա.– Ի՞նչ ես կարծում, 500 տարի հետո ունկնդիրները քո ստեղծագործությունները լսելու պահանջ կունենա՞ն:

Տ.Մ.– Պատասխանս համոսահյանավարի է լինելու` ո՛չ… Հեշտ ես ասում` 500 տարի: Հողագնդի վրա կախված արհավիրքների վտանգը չե՞ս զգում: Այնզգացումը չունե՞ս, որ տիեզերքի խորքերը մտնելու մարդու փորձերը նույն ինքը նոր կացարան փնտրելն է: 500 տարի հետո մարդկությունը ի՞նչ թիվ էկազմելու հողագնդի վրա: Դու որ ասում ես 500, ես այս բաներն եմ մտածում, և երբեք մտքովս չի անցնում, թե իմ երաժշտությունն այնտեղ` այդ հեռավորժամանակներում ինչ է անելու… Քեզ ինչո՞ւ է այդ հարցը հետաքրքրում: 

Կարդալ նաև

Երաժշտություն «Իմ կյանքի ժամանակագրությունը» հատվածներ գրքից Իգոր Ստրավինսկի 1. Ռուսաստանից Վարշավայով, Բեռլինով ու Բազելով վերադառնալիս Կենտրոնական Եվրոպայում տիրող ջղագրգիռ վիճակից ես պարզորոշ զգացի, որ մենք լուրջ իրադարձությունների նախաշեմին ենք: Երկու շաբաթ անց հայտարարվեց պատերազմ: Ես ազատված էի զինծառայությունից… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր…