Համակ սեր եմ սիրելիս, համակ սեր եմ նաև ատելիս
Ես Կոմիտաս տարիներով եմ վերլուծում, միևնույն է, իմ սերն իր հանդեպ, իր երաժշտության հանդեպ շատ ավելին է, քան իմ վերլուծած-հասկացածը: Իհարկե, իմ վերլուծական փորձը օգնել է ինձ սիրելու առավել խոր շերտեր ձեռք բերել, հիանալու նոր արժեքներ նկատել: Միևնույն է, Կոմիտաս սիրողնիմ մեջ ավելի զորավոր է, քան նրան «հասկացողը»: Գեղարվեստական մարմին քրքրող հմուտ վերլուծաբաններ մեջտեղ եկան, եղավ անալիտիկստրուկտուրալիզմ, ստրուկտուրալ վերլուծության փայլուն աշխատանքներ եղան, օրինակ, գրականության ասպարեզում…
Կարծում ես, գեղեցիկը սիրելու մեր կարողությունը իր տեղը զիջե՞ց հասկանալուն: Ասում են, որ նկարիչ Մատիսն ամենից շատ վախենում էր իրնկարները դիտող մանուկների քննադատությունց, հասկանու՞մ ես:
Հ.Ա.– Ինչպե՞ս ընթացավ հայերեն չիմացող պատանուց մինչև հայ երգի հայր դառնալու նրա ճանապարհը:
Տ.Մ.– Կոմիտասը հանձնարարությամբ աշխարհ եկած մարդ էր:
Հ.Ա.– Երկնայի՞ն հանձնարարությամբ…
Տ.Մ.– Չեմ կարող ասել` որտեղ են շնորհում այդ կոչումը, բայց նա այդ կոչումով էր եկել: Այդ պարագային հասկանալ իր գոյության առեղծվածնամբողջությամբ` նույնն է, թե տրամաբանության դաշտ բերել հանճարի դրսևորումները: Դրանք պատճառահետևանքային կապերով չեն բացատրվում, դրանք մեծ առեղծվածներ են: Եվ հաճախ ինքը` այդ ճակատագրին արժանացած հանճարն անգամ չգիտի կամ չունի դրա մատչելի տրամաբանականհիմնավորումը: Կոմիտասն անշեղորեն իրագործել է իր ծրագիրը, ամբողջ ուժով տրվել է իր գործին:
Հ.Ա.– Ի՞նչ արեց Կոմիտասը:
Տ.Մ.– Ինչ որ արեց Կոմիտասը` եկավ հաստատելու, որ հայն ունի իր սեփական երաժշտությունը:
Այդ արեց բանահավաքի իր աշխատանքով, գիտական վերլուծություններով, կատարողական արվեստով` իբրև երգիչ և իբրև խմբավար և, ի վերջո, իբրևկոմպոզիտոր: Նա հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Առ այսօր ամեն հայ երաժշտի համար նա կողմնորոշիչ դեր է խաղում:
Հ.Ա.– Իսկ ի՞նչ է, մի քանի հազարամյա ժողովուրդը մինչ այդ չունե՞ր իր երաժշտությունը կամ կասկա՞ծ կար, որ ունի:
Տ.Մ.– Կար ժողովրդական երաժշտական բանահյուսությունը, կար հոգևոր երգը եկեղեցու ներսում: Սակայն այս ամենը կոմպոզիտորական արվեստի«անձնագիր» չուներ: Դա զարգացման հուն գրեթե չունեցող ազատ տարերք էր: Մանավանդ, ժողովրդական երաժշտական բանահյուսության ևաշուղական արվեստի պարագայում:
Քեզ ծանո՞թ է Զյուսքինդի «Պարֆյումեր» վեպը… Այդ գրքի հերոսն ի՞նչ արեց: Իհարկե, մինչ այդ բուրմունքներ աշխարհում կային: Սակայն դրանքկանոնակարգված չէին: Անուն չունեին: Աստիճանավորում չունեին: Կարճ` գիտակցված չէին: Ահա այս գիտակցելը կարևոր խնդիր է նաև երաժշտությանպարագայում, ինչը որ Կոմիտասն արեց: Սա է:
Հ.Ա.– Որո՞նք էին նրա գործի անհրաժեշտության ազդակներն ու հիմքը:
Տ.Մ.– 1969-ին Կոմիտասի ծննդյան 100-ամյակն էր նշվում: Մի օր Կոմիտասի աշակերտներից մեկը` Միհրան Թումաճյանը ինձ տարավ «Երևան»հյուրանոցի իր սենյակը և պատմեց, թե իր երիտասարդության տարիներին պոլսահայ իրականության մեջ ի~նչ զարթոնք էր ապրում մեր ազգայինինքնագիտակցությունը, արվեստի գրեթե բոլոր ճյուղերում այդ զարթոնքն իր արտահայտությունն ստացել էր, միայն երաժշտությունը չկար:
Այս բնագավառում շփոթի ու անորոշության մեջ էինք: Կոմիտասը եկավ, և մենք երաժշտությամբ նույնպես ճանաչեցինք ինքներս մեզ: Մեր ոգևորությանըչափ չկար: Թումաճյանն ինձ այսքանը պատմեց: Ավելացնեմ, որ միայն Պոլսում չէ, սկզբունքորեն ամենուրեք էինք մենք երաժշտության բնագավառումշփոթի ու անորոշության մեջ: Երբ Կոմիտասը չկա, օտարածին երգեր են հնչում, ու մենք չգիտենք` որն է մերը, որը` օտարը: Դրանք` օտարածին երգերը, զբաղեցնում են մեզ: Լավ են անում: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ հյուր մեղեդիներին մեր գլխին թագավոր չենք կարգել: Շփոթի ուանորոշության ժամանակահատվածում մեզանում հայտնված օտար մեղեդիներից մեկն է այսօրվա Հայաստանի պետական օրհներգը: Կոմիտասչունեցած, Կոմիտաս չճանաչած, ասեմ այսպես` դեռ իր Կոմիտասին չունեցած երաժշտական մշակույթի խոտորմունք է այն: Կարծում եմ, մեր այն այրերը, որոնք որոշեցին այս մեղեդու այսօրինակ կարևորությունը, Կոմիտաս չէին ճանաչել առնվազն: Այս մեղեդին կարող էր հայտնվել մեզանում և այդքանկարևորվել, եթե չիմանայինք, որ հայն ունի իր սեփական երաժշտությունը: Եվ իտալական մեղեդին կարող էր դառնալ հայոց օրհներգը այդ պարագայումմիայն: Ահա թե ինչ անհրաժեշտությամբ եկավ Կոմիտասը: Քանի ինքը չկա, այս տեսակ սխալներ են լինելու: Սա միայն մեկ օրինակն է այն բանի, թե ինչազդակով եկավ: Ազդակի մասին այսքանն ասելուց հետո, ի վերջո, հարցնենք ինքներս մեզ` եթե մեր այսօրվա օրհներգը սա է, Կոմիտասիառաքելությունը հասկացա՞նք… Այն, ինչի մասին հիմա խոսում ենք, կոմիտասագիտության մեջ վաղուց իրենց պատասխանն ստացած հարցեր են: Դուուզում ես այս ամենի մասին մի անգամ էլ իմ բերանի՞ց լսել: Կոմիտասագիտությունն այս հարցերը մեկնելիս, իրոք, փայլուն էջեր է գրանցել:
Հ.Ա.– Ուղղակի քո մտածողությունը հետաքրքիր է, և մեծ երևույթներին մի անգամ էլ քո հայացքով նայելը օգտակար է, քո գնահատականները, ձևակերպումները գեղեցիկ ու ինքնատիպ են գրեթե միշտ:
Տ.Մ.– Եթե այդպես է, անցնենք հաջորդ հարցին:
Հ.Ա.– Մեր մի զրույցում ասացիր` Կոմիտասը բերեց հայ երգը, հայ նվագը բերին ուրիշները… Պարզիր, ավելի մանրամասնիր, ի՞նչ է դա նշանակում: Երգիմեղեդին ու նվագը միասին չե՞ն ծնվում:
Տ.Մ.– Ես իմ ասելիքը հստակ չեմ ձևակերպել մեր այն զրույցում: Կոմիտասի թողած ժառանգության մեջ երգը ավելի մեծ տեղ ունի, քան գործիքայիներաժշտությունը: Այս է: Նվագի, գործիքային երաժշտության բնագավառում, հատկապես սիմֆոնիկ երաժշտության մեջ մեծ է Ալեքսանդր Սպենդիարյանիհիմնարար դերը:
Հ.Ա.– Խոսք ու մեղեդի, բառ ու երգ… Գեղջուկ բառից ու մեղեդուց նա ինչպե՞ս կարողացավ ստեղծել ազնվական երաժշտություն:
Տ.Մ.– Ազնվականությունը իբրև ներունակ հատկություն, գոյություն է ունեցել, ուրեմն, այդ երգերի բառ ու մեղեդու մեջ: Կոմիտասը դրանք հղկել է` առավելցայտուն դարձնելով տիպականը, ընտիրը: Նա հավատարիմ է մնացել այդ գեղջուկ երգի տառին ու ոգուն և դրանք չի տարել երաժշտական շուկա ուերաժշտական սալոն, այդ երգերով հայ կոմպոզիտորական դպրոցի հիմքն է դրել:
Դրանք բարձրացրել-հասցրել է արվեստի վերին ոլորտ: Հռիփսիմեի վանքը ազնվական կերտվածք չէ՞: Գոշավանքի խաչքարը նույնը չէ՞: Նույնը չէ՞Աղթամարի եկեղեցին: Անտիկ շրջանի հունահռոմեական մշակույթի թվային-ռացիոնալ մտածողությունը յուրացրած հայ ձևակառուցողական միտքը իրարտահայտությունը պիտի գտներ նաև կոմիտասյան հնչյունային ներդաշնակության մեջ` հայ ժողովրդական երգը կոմպոզիտորական, ասել է թե, բարձրագույն հղկվածության արվեստ բերելիս: Հա:
Հ.Ա.– Կոմիտասն իր սրինգով ապշեցրել է եվրոպական դահլիճները, դա հարյուր տարի առաջ էր:
Բայց այսօր էլ երաժշտական մեծ Եվրոպան խոնարհվում է նրա պարզ երգերի առաջ: Ես դա իմ