Հայկական հակաժողովրդական հեքիաթներ
Գրիգոր Բաբայան
Ինչո՞ւ «հակաժողովրդական», քանզի նորիցնոր պիտի ասենք. «Ափսոս էս ազգը, որ էս ժողովրդի ձեռքն է ընկել»: Հայ Ազգագրության և բանահյուսության նախշակար հանդերձանքի ծոպերից կառչած` շատերը մոռանում են, որ աշխարհիկի և հոգևորի մոտավոր ու կցկտուր կապը անապատ է ստեղծում: Քանի որ ոչ մի աշխարհամաս քեզ ոչինչ չի ասում, եթե դու անհաղորդ ես նրա հոգևոր կենսագրությանը, ապա մեր մշտատև ու մշտանորոգ մաքառումներից մեկն էլ պիտի լինի մեր «հոգևոր քարտեզը»:
Եվ այսօր ահա չունեցած–ունեցվածքի կապարե բեռը մեր լիքն ու պարարտ ուսերին գցած գնում ենք, ևսարսուռը խրտնած քուռկիկինման խույս է տալիս մեզնից, և Թուր Կեծակին ուրիշինն է այլևս, քանզի չիկարելի ունեցածը ունեցվածք դարձնել, և ուրիշինն է Խաչ Պատերազմին, նաև Հացն ու Գինին, ՏերԿենդանին, բայց և ուրիշ չկա, դո՛ւ ես կանաչ կտրիճը, որ դարձել ես ահա ճամփամիջին կեցած ՍիմոնԿյուրենացի, որ Մասսյաց գմբեթին տարուբերվող տապանի միջից մակաբերել ես Գողգոթայիծիսախորհուրդը (բայց և չես վերապրել, քանզի նույնիսկ դա ես դարձրել ունեցվածք), որ քո մենավորիկ ուպայծառ գոյության թրթիռը դարձրել ես տապան– խաչքար և ապա` կայք–տապանաքար: Եվ պատահականչէ, որ այսօր հավաքագրողի, ցուցակագրողի անքանքար հայացքի ներքոհմայական մեհենագրի ուժ էստացել հոգևոր ժառանգության անիմաստ վկայակոչումը, զի այդ ամենը ընթերցելու և ընկալելուհամարպիտի վերապրելու և շնչավորելու կորով և զորություն ունենաս, այլապես ամեն մի չապրվածճշմարտություն նույնիսկ առաքինի ուբարի մարդկանց շուրթերին դառնում է վառվող մեղվափեթակ, ուրբառերը բզզում են ու հանգչում վաղուց մարած մոխիրների վրա:
«Այս հողի վրա պետք է ման գալ ոտաբոբիկ», – ասում է Կոստան Զարյանը, մեկն այն աշխարհագետներից,ով ապրում էր այս երկրի լույսին միացած: Եվ հետո մի այլ տեղ. «Այսօր ես ըմբռնեցի մեր հին տաղերիհիմնական ոճը, մեր ճարտարապետության և մեր հավատքի ոգեղինացած կառուցվածքը, մեր կարպետներիժուժկալ գունավորումը և մեր լեզվի շարժուն հնչականությունը: Եվ հասկացա նաև, որ Նարեկացին այստեղչէ ծնած: Նա հայ հոգու մյուս երեսն է»:
Մյուս երեսը ստորերկրյա ընդերքներում անթեղված սարսուռն է մեր` յոթ ծածուկ շերտերի տակ: Եվհեքիաթների ու դյուցազներգության կանաչ կտրիճն է, որ այդ յոթ ծածուկ շերտերը փոխակերպում էծիածանի, ուր ամեն ինչ շնչում է: Եվ այդ փոխակերպության տոնն է, որ այսօր պիտի հուզի մեզ, և այն միպտղունց արյունը, որ թաքչել է Փոքր Մհերի բռան մեջ: Եվ այդ ամենը ինչքան էլ խորը թաղվի և անտեսվի,միևնույնն է, ժայթքելու և ճառագելու է բյուրապատիկ միեղեն ու պայծառ: Բայց և այս գիտելիքը կամ թեգաղտնագիտությունն էլ չդարձնենք ունեցվածք և նորեն շարունակենք անվրդով ապրել անցյալում կամապագայում և երբեք պահի մեջ, որից էլ հենց հյուսվում է քո հոգևոր աշխարհագրությունը` քեզնից առաջ,քեզնից հետո և քո մեջ:
Կարծում ենք, որ ահա այս մտահոգությունից և փոխակերպության տոնի կարոտից էլ ծնվել է այսժողովածուն, որն անպայման կգտնիիր ընթերցողին: Վարդան Ֆերեշեթյան
- Նախահեքիաթ
Եթե ասեմ` օրերից մի օր, կհնչի որպես հեքիաթի սկիզբ: Այնինչ իրական բան է…
Եվ, ահավասիկ, անմիջապես մի քանի անհեթեթություն մի քանի բառում. ասես հեքիաթն
իրական բան չէ, և կամ յուրաքանչյուր կատարված բան օրերից մի օր չէ, որ կատարվել է:
Լավ, որոշակիացնենք: Ձմեռային մի գիշեր, ժամը երեքի մոտերքը, երբ քայլում էի
սենյակում, գրքերի միջից մի գիրք վերցրի, որը հեքիաթների ժողովածու դուրս եկավ, բաց
արեցի ու ոտքի վրա կեսէջանոց մի բան կարդացի` կարծեմ Սյունիքի բարբառով:
Մյուս օրն արթնացա ու սկսեցի գրքերի միջից այդ
գիրքը, հեքիաթների մեջ` այդ
հեքիաթը փնտրել: Ու չգտա: Ավելի ճիշտ է ասելը`
այնքան ժամանակում, որ փնտրում էի,
չգտա, որովհետև ամբողջ կյանքումս հո չէի՞ փնտրելու: Իսկ պատմությունը, որքան
հիշում եմ իմ բարբառով, այս էր:
Մի թագավոր իր թագուհու, նազիր-վեզիրի, շքախմբի հետ ճանապարհ է գնում: Թագուհին
հանկարծ ձիու վրայից կռանում է, չգիտես որտեղից
ճանապարհի փոշիների մեջ ընկած մի
նռնահատիկ է վերցնում, գցում բերանը: Թագավորը տեսնում է, կատաղում.
– Ախչի, – ասում է, – թագավորի կնիկ ես, էդ ի՞նչ ես
անում: Տանը հարյուր բեռ նուռ
կա, դու ինչի՞ ես մարդ ու անասունի ոտի տակից նռան հատ վերցնում, դնում կեղտոտ
բերանդ, ա՛յ շան ծիծ կերած…
Խոսում, խոսում, իր խոսելուց ավելի է բորբոքվում, վերջը դանակը գցում է` կնոջ
փորը ճղում: Նայում տեսնում են` փորում երեխա կա, նռան հատիկն էլ երեխայի բերանում է…
Աստծուց երեք խնձոր է վար ընկնում, մեկն` ասողին, մեկը` լսողին, մեկն էլ` չլսողին: Եվ նրանցից յուրաքանչյուրն այդ երեխան է, որին աշխարհը թույլ չի տալիս ամբողջանալ ու ծնվել: Նռան հատիկն էլ իմաստության այն երազանքն է, որն, ասում են, կա նաև հեքիաթների մեջ:
- Խոխ
Առանձնահատուկ մի զգացմունքով է մարդ վերադառնում այն հեքիաթներին, որոնք Լալայանի արշավախումբը կազմած երախտավոր բանահավաքներն Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում ու Երևանում գրի են առել 1915 թվականին` գաղթական ասացողներից: Երբ աչքիդ առաջ է գալիս, թե անցած ու շարունակվող զարհուրանքի, սովի ու համաճարակի, մեռնել-չմեռնելու ինչ տեղ ու հանգամանքներում են այս հեքիաթներն ասվել ու լսվել, համարյա նյութեղեն ես տեսնում երկնքից ընկնող երեք աներևույթ խնձորները, որոնց իրոք որ արժանի են եղել ե՛ւ ասողը, ե՛ւ լսողը, ե՛ւ իր տետրակում գրի առնողը: Այդ հեքիաթներից մեկը, որը պատմել է Արամ Մանուկյան անուն-ազգանունով գաղթականը Մշո Վարդենիս գյուղից, կոչվում է «Խոխ», այսինքն` գանգ:
Բազրկան մը կէղնի: Վաճառական: Կէլնի զուր ձիանք կառնի կէրթա բազրկնութեն, իսկ հեքիաթային ուղևորությունից, գիտենք, չէ՞, որ միայն վաճառական շահ չի դուրս գալիս: Եվ ահա գեղի վերև գերեզմանի մոտ խոխ մը կտեսնա` գանգ, կվերու ուր ճակատագիր կկարդա, կտեսնա օր վրեն գրված ա. «Հընչի քառսուն մարդ չսպանիմ, չմեռնիմ»: Տառացիորեն ճակատին այս գրվածն, ինչպես տեսնում ենք, անիմանալի ճակատագիր չէ, այլ հստակ մտադրություն է, զգուշացում, մանիֆեստ, նպատակ. մինչև քառասուն մարդ չսպանեմ, չեմ մեռնի: Ո՞վ չի մեռնի, գա՞նգը: Նայենք:
Բազրկանն այդ գանգն առնում է հետը տանում, իր բազրկանությունն է անում, վերադառնում է գալիս տուն, ըդ խոխ կբերա կդրա աչկունք, այսինքն` դարակին: Կամ` պատուհանի գոգին: Եվ էլի գնում է իր գործին: Իսկ կնիկն աչկունքին դրած այդ գանգը տեսնում է ու չգիտես ինչու խանդից վառվելով ասում.
– Ըդի կնկա խոխ ա: Բազրկան ծռի վերեն, բերեր ա: Թե ոնց որոշեց գանգի սեռը (երևի սիրուն, ատամները տեղը, պլպլան գանգ էր) կամ թե ինչու պիտի բազրկանը սիրահարվեր գանգին, անբացատրելի է, բայց խանդավառված կնիկը կվերու խոխ կթալա թոնդիր: Իսկ մյուս օրը թոնրի փոշին հանելիս գանգի տեղը մոխրի միջից մի հուլունք է գտնում, տալիս է աղջկան, ասում.