Ռուբիկոն

Հանդիպումներ Պիեռ Բուլեզին (fragments pour un portrait)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ավարտված է: Ու այդ ամենը‚ առանց իրանի թեթևակի անգամ շարժման, առանց արհեստական դերասանության: Եվ վրա է հասնում լռությունը‚ այնվեհագույն թատերական լռությունը, որի մեջ այդքան հասկանալի և տրամաբանական է ընթերցվում նոտաներում Շյոնբերգի նշումը‚ 

längere Pause

“Der kranke Mond” 

Flöte allein5,

և հնչում է միայնակ, Մայակովսկու «ողնաշարային» ֆլեյտան‚ հիվանդ լուսնի սփռած լույսի մեջ երգչուհուն ուղեկցելով դեպի խավար:

Ի միջի այլոց, ես հնարավորություն ունեի Բուլեզի ղեկավարությամբ «Պիեռոն» վայելել նաև որպես ունկնդիր‚ անսամբլ InterContemporain-ի համերգին: Տպավորությունը հսկայական էր ու անկասկած, չկար սակայն ջղերում այն թմրամոլական դողը, որն զգում ես, երբ ինքդ ես բեմում‚ Բուլեզի հետ, երգչուհուհետ, ինքդ ես վերստեղծում այդ ամենը, և քեզ է ուղղված մաեստրոյի ձեռքերի սպառնալիքը‚ որպես Դեզդեմոնային խեղդելու պատրաստ Օթելլոյիձեռքեր…

Հիշատակածս համերգում կար, այնուամենայնիվ, երկու հայտնություն, որոնց անպայման պետք է անդրադառնամ թեկուզ երկու խոսքով: Վաղուց ծանոթգործեր էին, որոնք կարծես նորից ծնվեին ինձ համար Բուլեզի մեկնաբանության շնորհիվ: Առաջինը Էդգար Վարեզի «Ինտեգրալն» էր‚ ասեսՄանդելշտամի «պղնձյա գաղտնիքների բունտը», հալած լատունի օվկիանոսը‚ campana in aria6 երեք տրոմբոնի հետ վեր ժայթքող: Բուլեզի զսպվածությանշնորհիվ երաժշտության կիրքը տեղ չէր գտնում պոռթկալու համար և դուրս էր ծորում բոլոր ծալքերից ու ճեղքերից‚ որպես արցունք, որպես խինդ‚ վերջինուժերով:

Բուլեզի «Dérive»-ը «Ինտեգրալի» հակապատկերն է. այստեղ լսելի է միայն շշուկ ու թրթիռ: Համոզված եմ, որ նույնիսկ այն աներևակայելի դեպքում, եթեԲուլեզի ամբողջ երաժշտությունը ժամանակի հետ մոռացվի, այդ վեց րոպեանոց ստեղծագործության անմահությունը երաշխավորված է: Նույնիսկհակառակ այդ երաժշտության պատահական մահվանը‚ լարային ռիկոշետից, ամենավերջում: Բուլեզը չափ է տալիս այդ տակտը միայն դաստակով‚ անզոր կախելով ձեռքերի ափերը‚ մեռնող խամաճիկի նման:

…Համերգի հաջորդ օրը ես բավականաչափ հանդգնություն հանդես բերեցի և խնդրեցի նրան լսել իմ երաժշտությունն ու կարծիք հայտնել դրա մասին: Ես քաջ գիտակցում էի, որ գրածս պատկանում է բացարձակապես այլ սերնդի մտածելակերպին, այլ ոճական ուղղվածություն ունի, քան այն, ինչանվանվում է «Բուլեզի դպրոց» (թեպետ ինքը Բուլեզը երբեք կոմպոզիցիա չի դասավանդել և աշակերտներ չունի): Այնուամենայնիվ, ինձ համար շատթանկ էր իմանալ նրա կարծիքը: Մտածում էի‚ ինչ լինում է լինի, միևնույն է, չեմ փոխվի, մինչև ինքս չորոշեմ. համենայն դեպս, չարժե առիթը բաց թողնել…

Անսպասելին այն էր, որ նա արձագանքեց խնդրանքիս նկատելի խանդավառությամբ: Նրա աչքերում ես կարդացի հսկայական մոլեռանդություն‚ ցանկացած երաժշտության նկատմամբ‚ նույնիսկ իմ երաժշտության, որ նա երբեք չէր լսել: Մենք իջանք նկուղային հարկ, որտեղ ես սովորաբարպարապում էի. այնտեղ նա թերթեց պարտիտուրներիցս մի քանիսը, իսկ ապա առաջարկեց մի բան նվագել: Երբ ես նվագում էի, նա նստած էր մեջքիսետևում, ու ես բռնեցի ինքս ինձ այն մտքի վրա, որ այժմ նստած եմ մի սենյակում արդի խոշորագույն երաժիշտներից մեկի հետ, նույնիսկ նվագում եմ նրահամար և վախ չունեմ, կարծես ամեն ինչ միանգամայն սովորական լիներ: Իսկ հետո մտածեցի` ինչո՞ւ վախենայի. Բուլեզի երաժշտական կերպարինկատմամբ սերը վերացրել է վախվորածությունս, իսկ նրա ջերմ վերաբերմունքը պարզապես քաջալերող էր:

Երաժշտությանս վերաբերյալ Բուլեզի եզրակացությունն ընդհանուր առումով կանխատեսելի

էր.

– Ինձ դուր եկան ձեր բարդ ռիթմերը, մեղեդային հնարամտությունը… Լավ է… Բայց ասացեք, խնդրեմ‚ ինչո՞ւ եք տոնայնական երաժշտություն գրում: Ախրօժտված մարդ եք… Ամեն դեպքում‚ աշխատեք, մի թողեք…

Այդ բառերից հետո կյանքը կրկին հանգիստ ու զվարճալի դարձավ: Այն աստիճան, որ դուրս եկա կոնսերվատորիայի բակ և շուրջ մի ժամ զբաղվում էիգետնից փոքր քարեր հավաքելով, գցելով ու բռնելով: Չգիտեմ էլ, թե ինչի՞ համար այսքան ուրախացա: Երևի հոգուս խորքում այնքան հավատացած էի, որ Բուլեզի զզվելը կգա իմ «ֆոլկլորային» մտածողությունից, որ մի պահ նույնիսկ ափսոսացի, թե ընդհանրապես հայտնեցի նրան, որ կոմպոզիտոր եմ: Ոչ, իզուր չէր, համենայն դեպս: Ամեն դեպքում, այդ օրվանից ի վեր Բուլեզի վերաբերմունքն իմ նկատմամբ դարձավ է՛լ ավելի սիրալիր ու ջերմ‚ մինչև օրս:

…Փորձերը շարունակվում էին‚ բավականին լարված, սակայն արդյունքն ակնհայտ էր: Իհարկե, լինում էին անխուսափելի «պատահարներ», սակայնինչքան էլ InterContemporain-ի երաժիշտները զգուշացնեին մեզ, թե Բուլեզը հեշտությամբ կարող է ափերից դուրս գալ մի չնչին վրիպման պատճառով ևպետք չէ նրա զայրույթն ընդունել չափից ավելի լուրջ‚ ինձ հաջողվեց երբեք ականատես չլինել նրա ցասմանը‚ ո՛չ իմ, ո՛չ էլ ուրիշների նկատմամբ:

Ի դեպ‚ «պատահարների» մասին: Մի առավոտ հյուրանոցային նախաճաշի ժամանակ ինձ մոտեցավ անծանոթ մի կին ու սեղանին դրեց տեղիամենահեղինակավոր թերթի‚ Neue Luzerner Zeitung-ի թարմ համարը: Անմիջապես տեսա Բուլեզին‚ իր դիրիժորական պուլտի մոտ, սակայն առանց չափտալու, ծիծաղով նայելով… ինձ, այնինչ ես, նույնպես դեմքի ամբողջ միմիկայով ծիծաղելով, ջանում եմ դաշնամուրով վերարտադրել ինչ-որ պասաժ: Լուսանկարողը երևի տեղական մի պապարացցի էր, որը վերջիվերջո հետաքրքրիր մի կադր էր որսացել ընդհանուր առումով շատ լուրջ անցնողփորձերից: Սակայն նկարը բավականին բարի ու հուզիչ էր ստացվել և նույնիսկ ինչ-որ առումով դարձավ նվերի պես մի բան:

…Կուզենայի որոշ ավելացումներ անել‚ մի քանի պարբերությամբ վերլուծելով Բուլեզի աշխատանքը «Լուսնի Պիեռո»-ի վրա: Անում եմ դա ամենասկզբումինքս ինձ տված խոստումիս համաձայն‚ հոդվածս չվերածել պարզապես հիացմունքի անկասելի զեղման‚ ինչքան էլ ասելու շատ բան ունենայի այդառումով…

Գրեթե բոլոր իսկական մեծ երաժիշտների նման, Բուլեզը երբեք չի ընկնում տեմպի արագության հետևից: Վերջիվերջո, հայտնի է, որ կարևորը ոչ թետեմպն է, այլ կատարման այն որակը, որն ստեղծում է ցանկացած արագության շարժման տպավորություն: Ուստի, «Պիեռո»-ում նա ջանում էր ավելիշուտ վեր հանել երաժշտության բարդ բազմաձայն հյուսվածքը և Շյոնբերգին հատուկ տարբեր գործիքներով պարբերաբար առաջացող«առկայծումները» դարձնել լուսավոր կետեր: Այսպես, օրինակ, պարզվեց, որ բավական է 11-րդ մասում (“Rote Messe”) թեթևակի ընդգծել դաշնամուրիբարձր նոտաները և հատուկ արտահայտություն հաղորդել ֆլեյտայի տեմբրին` և երաժշտությունն սկսում է առկայծել այն մոմերի նման, որ վառում էՊիեռոն իր «կարմիր», արյունոտ պատարագը մատուցելիս, որի վերջում պատռվում են նրա վանականի շորերը, և ապշահար ամբոխին ի հայտ է գալիսզարհուրելի մի տեսարան` Պիեռոյի արնաքամ սիրտը` ձեռքի մեջ պարզած:

Իսկ 13-րդ «երգը»‚ «Enthauptung» («Գլխատում»), տեմպի հեղինակային նշման համեմատ փոքրինչ դանդաղ նվագելիս‚ լսելի են դառնում հյուսվածքինվազագույն մանրամասները, և նվագակցության անհանգիստ բզզոցի ֆոնի վրա լսվող ահագնացող «ծակոցները» հետզհետե վերածվում են խուճապինոպայի: Պիեռոյի սարսափահար փախուստը դաժան ավարտ է ունենում‚ վրա է հասնում Լուսնի «թուրքական յաթաղանը», և հերոսը գլխատվում է:

Կարդալ նաև

Երաժշտություն Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը ժամանակակից երաժշտության մեջ Արթուր Ավանեսով Ձեն ասելիս հաճախ հասկանում ե փակ աչքերով մեդիտացիա, այնինչ ինձ համար ձենը կիրք է, թեպետ առանց տառապանքի: Կունսու Շիմ Մասն առաջին. Ձեն բուդդիզմը և Արևմուտքի երաժշտությունը Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը հսկայական նշանակություն ունեցավ XX դարի… Երաժշտություն Նամակներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել:… Երաժշտություն Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության…