Ռուբիկոն

Հանդիպումներ Պիեռ Բուլեզին (fragments pour un portrait)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

«… Բուլեզ “Notations” – 7 րոպե

Ծափահարություն – 10 րոպե

«Բիս» – 2 րոպե

Ծափահարություն – 6 րոպե…»:

Մեջբերումս, թերևս, ճշգրիտ չէ, սակայն համաչափությունները պահպանված են: Ընդ որում, ինձ համար ամենասոսկալին ոչ թե այդչափվածձևվածությունն էր, որին, միևնույն է, սովորում ես աննկատ ու ակամա: Վատթարագույնը, երևի, այն էր, որ դահլիճի ռեակցիան գրեթենույնությամբ համընկավ այդ աբսուրդ թվացող սցենարին, որտեղ ծափահարությունները նախատեսված էին կրկնակի ավելի երկար, քան կատարվողերաժշտությունը:

Այո, Բուլեզը սիրում է թվեր: Ունենալով նաև մաթեմատիկական կրթություն‚ երիտասարդ տարիքում նա հաճախ էր խոսում զանազան թվայինարժեքներից իր երաժշտության մեծ կախվածության մասին: Հայտնի է, որ իր հասուն ստեղծագործության վաղ շրջանում նա հիմնվել է կոմպոզիցիայիսերիային (շարային) տեխնիկայի վրա, որն ուղղակիորեն կապված է մաթեմատիկական հաշվարկների հետ: Այդ շրջանից հետո էլ ճշգրտությունը կարելիէ դասել նրա թե՛ կոմպոզիտորական ու թե՛ դիրիժորական ամենազարգացած հատկանիշներին:

Սակայն այդ երեկո հնչած երաժշտության մեջ, կարծում եմ, առաջնայինը ոչ թե կոմպոզիցիոն նյութի խիստ կանոնակարգվածությունն էր, այլգեղեցկության խորը և նուրբ զգացումը, որն զգացնել էր տալիս իրեն ստեղծագործության բոլոր մանրամասներում: Ես ամենևին էլ հակված չեմ արվեստիմեջ գնահատելու միայն սենսուալիստական կողմը, միայն զգացմունքայինը: Բուլեզը հակված է դրան, վստահ եմ, է՛լ ավելի քիչ: Պարզապեսաներևակայելի է, որ որևէ խոշոր արվեստագետ, թեկուզ իր ստեղծագործական աշխարհի միայն ամենածածուկ, ամենաինտիմ խորքերում զերծ մնա իրստեղծածի անչափելիության, անորոշ մեծություն լինելու ենթագիտակցական համոզվածությունից: Նույնիսկ վերլուծական տեսական աշխատանքըենթադրում է կադրի ետևում թողնված անբացատրելին: Ու ինձ մի պահ թվաց, որ այդ «Բուլեզ x րոպե, ծափահարություն y րոպե»-ի բութ կոպտությունըոտնահարում է հենց այդ անբացատրելին ու ոչ թե երաժշտության արտաքին պարամետրերը:

Իսկ ի՞նչ կմտածեր այդ մասին հենց Բուլեզը: Ինչպե՞ս կարտահայտվեր: Կհամընկնեի՞ն արդյոք նրա մտածածն ու ասածը: Գիտի՞ արդյոք, որ կաայդպիսի բան, որ դա սովորաբար այդպես էլ արվում է բոլորի‚ ոչ միայն իր նկատմամբ: Եթե գիտի, ինչպե՞ս է դրան վերաբերվում‚ չի՞ նկատում, չնկատելո՞ւ է տալիս, նեղվո՞ւմ է, թե արդեն ոչ, կամ էլ ընդհանրապես չի նեղվել երբեք, հաշտվե՞լ է, դա զվարճալի՞ է թվում նրան, թե՞ ողորմելի…

Ամեն դեպքում, ինչպիսի՞ն է նրա‚ արտաքուստ բոլոր առումներով բարեհաջող դասավորվող կյանքը‚

«С этой безмерностью – 

в мире мер»

ինչպես Ցվետաևան էր հուսահատաբար արտահայտվել մի անգամ…

Շատ էի ուզում հարցնել նրան այդ մասին, բայց, ցավոք սրտի, առիթ չի ընծայվել: Դեռ ուշ չէ գուցե‚ այդ համերգից հետո որոշվեց, որ նրաղեկավարությամբ իմ աշխատանքն այսուհետ կդառնա առնվազն ամենամյա: Սակայն ես չհամարձակվեցի նրան տալ այդ հարցը նաև հաջորդ տարի, ուոչ էլ, կարծում եմ, կհարցնեմ առհասարակ երբևէ: Վերջին հաշվով, այնքան էլ կարևոր չէ, գուցե‚ պարզապես մասնակի դեպք էր, պետք չէ խտացնելգույները, դարձնել օրինաչափություն…

Ինձ մնում է միայն մի քանի վրձնահարված ավելացնել Բուլեզի` գիտակցությանս մեջ երևակվող ժապավենի նման աստիճանաբար ամբողջացող դիմանկարին:

2005-ի սեպտեմբեր: Մէտրը ծերանում է դանդաղ, սակայն դեռ չի մտածում հանձնվել: Մէտրը հարցազրույց է տալիս ցյուրիխյան թերթերից մեկին, որիտողերից անգամ կրակ է թափում. «Ի՞~նչ հանգիստ, ի՞նչ հանգստանալու մասին է խոսքը: Վերջերս Իտալիայում էի ու տեսա, թե ինչպես են մարդիկմատնվում անգործության ծովափին: Մտածեցի‚ Տե՛ր Աստված, երևի հենց այսպիսի տեսք պետք է ունենա դժոխքը»:

Միևնույն է, ծերանում է: Դառնում է ավելի ու ավելի «բարի», «համերաշխ»: Բարի‚ բայց ոչ քաղցրմեղցր: Հիշում եմ, թե ինչպես դեռ երեք ամիս առաջ նաբառիս բուն իմաստով դուրս վռնդեց Շտոկհաուզենի «Կոնտրապունկտներ»-ի փորձից մի տրոմբոնահարուհու, որը չբարեհաճեց, կամ պարզապեսչհասցրեց փորձից առաջ պատշաճ կերպով պատրաստել իր նվագաբաժինը: 

Հավատարիմ է մնում իր սկզբունքներին: Իր վրա վերցրեց նորաստեղծ «Laboratorium» անսամբլի (որտեղ պատիվ ունեմ ընդգրկված լինելու‚ որպեսդաշնակահար) գեղարվեստական ղեկավարությունը, դարձավ այդ երիտասարդ կոլեկտիվի կնքահայրն ու լավագույն այցեքարտը, սակայնկտրականապես հրաժարվեց ղեկավարել այդ անսամբլի հետ Վինկո Գլոբոկարի «Լաբորատորիան», բացատրելով դա, թե իրենը չէ, թատրոն է, կապ ունիոչ այնքան երաժշտության, որքան բեմական խաղի հետ. նրան այդպիսի բաներ երբեք չեն հետաքրքրել: Ստիպված էինք հրավիրել Հելմուտ Լախենմանիընթերակա դիրիժոր Մաթիաս Հերմանին` Շվեյցարիայում ու Իսպանիայում համերգներ անցկացնելու համար: Սակայն միևնույն է‚ դառնում է ավելիհաշտ, նույնիսկ ձեռք է բերում ինչ-որ ցուցադրական «պացիֆիզմ»: Այդ տարի, համերգից առաջ վերջին փորձից հետո նա խնդրեց, որ ամբողջնվագախումբը մնա ևս մի քանի րոպե: Խոսեց շատ հակիրճ ու բավականին հուզված: Ասաց, որ պարզապես ուզում է շնորհակալություն հայտնել բոլորինլավ աշխատանքի համար ու արտահայտել իր ուրախությունը իր առջև միանգամից այդքան շատ պատրաստված երաժիշտ տեսնելու առիթով: Հաջողություն մաղթեց բոլորիս‚ ինչպես համերգին, այնպես էլ առհասարակ հետագա աշխատանքում: Առանձնապես ոչ մի բան, հիմնականումընդհանուր խոսքեր էին, սակայն հուզված տոնի պատճառով այդ բարեմաղթանքը հնչեց որպես ինչ-որ օրհնություն…

… Շարունակում է համագործակցել ամենաերիտասարդ տարիքի կոմպոզիտորների հետ: Համոզված է, որ ճշմարտությունը, միևնույն է, իրենն է, սակայնարդեն չի բացառում, որ կարող է սխալվել: 2005-ի իմ ծրագրում ընդգրկված էր 24-ամյա ֆրանսիացի Քրիստոֆ Բերտրանի «Մանա»-ն, որի փորձերնանցկացվում էին ոչ պակաս լրջությամբ, քան որևիցե այլ, ճանաչված կոմպոզիտորի ստեղծագործության փորձեր: Բացի այդ, ինձ համար մեծհաղթանակ էր, որ Բուլեզի նախաձեռնությամբ «Laboratorium»-ի համար նոր ստեղծագործություն գրելու պատվերն իմ առաջարկով ստացավ մերերիտասարդ հայրենակից Արամ Հովհաննիսյանը, որի դեպքում «տաղանդավոր»-ը ոչ թե «երիտասարդ»-ի անհրաժեշտ լրագրողական ռուդիմենտ է, այլակնհայտ իրականություն: Նրա դեռ չգրված ստեղծագործությունն արդեն ընդգրկված է 2006-ի Լյուցեռնի փառատոնի ծրագրում: Դա կլինի Բուլեզիղեկավարած հայ կոմպոզիտորի ստեղծագործության առաջին պրեմիերան:

… 2005-ի ծրագիրն, ընդհանրապես, կառուցված էր այնպես, որ այնտեղ ընդգրկված լինի նոր երաժշտության մի ամբողջ հարյուրամյակ` սկսած ԱլբանԲերգից մինչև XXI դարասկզբի գործեր: Անսամբլի հետ աշխատելու համար ժամանեցին անվանի կոմպոզիտորներ Հելմուտ Լախենմանն ու ՖիլիպՄանուրին, որի «Fragments pour un portrait» խոշոր անսամբլային ստեղծագործությունը դարձավ մի ամբողջ երեկոյի նյութ:

Առաջին բաժնում Մանուրին վերլուծում էր իր երկը. անսամբլը նստած էր բեմում, որպեսզի կատարի այն նախապես հայտնի հատվածները, որոնքանհրաժեշտ էին նրա վերլուծությունը հասկանալի դարձնելու համար, իսկ երկրորդ բաժնում գործը հնչեց ամբողջությամբ:

Կարդալ նաև

Երաժշտություն Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը ժամանակակից երաժշտության մեջ Արթուր Ավանեսով Ձեն ասելիս հաճախ հասկանում ե փակ աչքերով մեդիտացիա, այնինչ ինձ համար ձենը կիրք է, թեպետ առանց տառապանքի: Կունսու Շիմ Մասն առաջին. Ձեն բուդդիզմը և Արևմուտքի երաժշտությունը Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը հսկայական նշանակություն ունեցավ XX դարի… Երաժշտություն Նամակներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել:… Երաժշտություն Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության…