Ռուբիկոն

Հանդիպումներ Պիեռ Բուլեզին (fragments pour un portrait)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հաջորդ «երգը»‚ «Die Kreuze» («Խաչեր»), ոչ նրբանկատ ղեկավարման դեպքում կարող է դաժան ավարտ ունենալ հենց դաշնակահարի համար: Այսողբերգական ասմունքի առաջին կեսը, իրենից ներկայացնելով ձայնի և դաշնամուրի միաժամանակյա մոլեգին պտտահողմ, տեխնիկապեսծայրաստիճան բարդ է և պահանջում է նվագի տարածականություն` դիսնեյական աննորմալ շուտասելուկի չվերածվելու համար: Հավատացնում եմ, որշատ դժվար է գտնել մի դիրիժորի, որը, իր կոչման նշանակալիությունն անտեսելով, բոլորի ներկայությամբ հայտարարի.

– Գիտեմ, որ պետք չեմ ձեզ այս մասում, միայն խանգարում եմ: Բայց ես չեմ կարող պարզապես ձեռքերս ծալած կանգնել, դա տգեղ է նայվում: Քանի որես երկուսիդ էլ վստահում եմ, եկեք պայմանավորվենք. դուք կկատարեք ինչպես ցանկանում եք‚ առանց ինձ ուշադրություն դարձնելու, ես պարզապեսկհետևեմ ձեզ իմ շարժումներով, իսկ ամբողջ անսամբլի մուտքից սկսած կանցնեմ արդեն «իսկական» չափ տալուն…

Ասեմ, որ Բուլեզի այս «ինքնազոհ» հնարը (իսկ դիրիժորի համար դա իրոք մեծ անձնազոհություն է) փրկեց ամբողջ մասը: Մենք այլևս չէինք փորձումհամաձայնեցնել մեր կատարողական «պոռթկումերը» դիրիժորական ռիթմի հստակության հետ, և երաժշտությունն, անկասկած, դրանից միայն շահեց: 

Ավելացնեմ նաև, որ մաեստրոն միշտ պահանջում էր, որպեսզի մենք խիստ պահպանենք այն ժանրերի պայմանականությունները, որոնց«ծաղրապատկերները» ներկայացված էին որոշ մասերում‚ վալս, սերենադ, բարկարոլա, նույնիսկ իսպանական պարատեսակներ… Շյոնբերգի մոտդրանք կարծես անցնում են ծուռ հայելով, դեֆորմացվում են, այլայլվում, ծաղրվում: 19-րդ մասի‚ «Սերենադի» տեքստը պատմում է Պիեռոյի մասին, որըգիշերներ շարունակ «չանգռում է» զավեշտորեն հսկայական մի աղեղով իր… ալտը, իսկ զայրացած հարևանի բողոքելու դեպքում դեն է նետում գործիքը ևիր անճոռնի նվագը շարունակում… դրացու ճաղատ գլխի վրա: Հիացմունքի է արժանի Շյոնբերգի հումորը, որը նվագակցության մեջ, դաշնամուրից բացի, օգտագործել է միայն… թավջութակ, այնինչ անսամբլի մեջ գոյություն ունի նաև ալտ: Շարունակելով երաժիշտների մասնագիտական զավեշտը, թե ալտըլոկ «վատ ջութակ» է, նա տալիս է թավջութակին լոկ «չափազանց մեծ ալտի» դեր, դարձնում այն խոշորացնող հայելու մեջ ալտի արտացոլում: Ու այդարտացոլումը պետք է դաշնամուրի նվագակցությամբ վերարտադրի վիեննական մի վալս, որտեղ բոլոր պարային շարժումներն ընդօրինակում ենամենանրբագեղ վալսերի նազանքը, այնինչ դիսսոնանտ ինտոնացիաները այդ ճկուն վալսային շարժման կողքին լսողական error են առաջացնում ևհիշեցնում ժապավենը «ծամող» մագնիտոֆոնի հնչողություն:

Այդ սուր անհամատեղելիությունն է՛լ ավելի շեշտելու համար Բուլեզն աշխատում էր մեր կատարումը հագեցնել տիպիկ «վիեննական»պայմանականություններով‚ վալսը դարձնելով La-plusque-valse‚ վալսի թուրմ, վալսի էսենցիա: Երբեք չէի սպասում, որ նա այսպիսի ճաշակ պիտիցուցաբերի «աշխարհիկ», «զվարճացնող», «թեթև» երաժշտության նկատմամբ: Նա, որ ժամանակին հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկը կարողանա ինձհամոզել, որ Շուբերտն իրոք երաժշտություն է գրել, ապա դա կնշանակի, որ ես երբեք այդպիսի բան չեմ արել»‚ իր բոլոր ցուցումներով հանկարծ սկսում էՇուբերտ վերակենդանացնել‚ այն էլ Շյոնբերգի միջոցով, սեր է սկսում ներշնչել իր իսկ այդչափ չսիրած Շուբերտի նկատմամբ…

…Համերգը, որտեղ մենք նվագեցինք պատրաստած բոլոր ստեղծագործությունները, մեծ հաջողություն ունեցավ: Չէր կարող չունենալ, իհարկե‚ եթե ոչժամանակակից երաժշտության նկատմամբ եվրոպական հանդիսատեսի անսահման սիրո, ապա թերևս պարզագույն սնոբիզմի պատճառով: Եթեմարդիկ եկել են լսելու Բուլեզին, պետք է ուրեմն հավատան, որ ամեն ինչ ուղղակի հրաշալի էր. այլապես հարկ կլինի խոստովանել, որ թանկարժեքտոմսերն իզուր էին գնված: Այդ միտքն, անշուշտ, նեղում էր, սակայն ոչ նվագելիս: Ցավում եմ, որ դահլիճում ձայնագրությունն արգելված էր, և ես, թեկուզինքս ինձ համար, չունեմ հստակ ապացույց` արդյո՞ք համերգն այնքա-ա-ա-ա-ան հրաշալի անցավ, թե ինձ ուղղակի թվաց: Համենայն դեպս, շարունակում է թվալ մինչ օրս: Ըստ երևույթին, թվաց ոչ միայն ինձ, քանզի համերգից ու անխուսափելի հրաժեշտից հետո Լյուցեռնի փառատոնիկազմակերպիչներից ստացա մի նամակ, որից տեղեկացա, որ հրավիրվում եմ ևս մեկ անգամ աշխատելու Պիեռ Բուլեզի ղեկավարությամբ‚ հաջորդտարվա օգոստոսին:

…Բուլեզի հետ 2004 թվականի աշխատանքն անհամեմատ պակաս հագեցած էր, քանի որ այս անգամ խոսքը մեծ նվագախմբի կազմում նվագելու մասինէր. մյուս կողմից, ինձ առաջարկվեց բեմ հանել նաև մենանվագ և կամերային ստեղծագործություններ, որոնք դիրիժոր չէին պահանջում, և վերջիվերջո, դրան գումարած ես նաև առանձին մի անսամբլային ծրագիր պատրաստեցի ամերիկացի դիրիժոր Քլիֆ Քոլնոթի հետ:

Այդ տարի Բուլեզի ղեկավարությամբ պատրաստածս ստեղծագործություններից հիշարժանը երկուսն էին` անգլիացի հոյակապ կոմպոզիտոր ՀարիսոնԲըրթուիսլի «Earth Dances» սիմֆոնիկ մեծ կտավը և իր իսկ Բուլեզի «Notations» դաշնամուրային ստեղծագործության նվագախմբի համար հեղինակայնվերամշակումը:

Սըր Հարիսոնը, որ հուրախություն ինձ նույնպես Լյուցեռնում էր, ընդհանրապես մի առանձին պատմության թեմա‚ որպես թե՛ կոմպոզիտոր և թե՛ մարդկային կերպար: Ես պատիվ եմ ունեցել նրա հետ աշխատելու իր անսամբլային «Silbury Air» ստեղծագործության վրա, որտեղ համեմատաբարսակավաթիվ կատարողական կազմը թույլ էր տալիս նրան երաժիշտներիս հետ շփվելու առանց դիրիժորի միջնորդության: Ուստի հնարավորություն կարմոտիկից «ուսումնասիրելու» նրան: Նրա ֆլեգմատիկ կեցվածքը, դանդաղ, ծուլորեն ծորացող խոսքը մեծ կոնտրաստ էր ստեղծում յութանասունիննամյաԲուլեզի գործնական տոնի և վստահ շարժուձևի հետ: «Earth Dances»-ը 40 րոպեանոց վիթխարի մի պարտիտուր է, որտեղ ընդլայնված կազմինվագախումբը հանդես է գալիս որպես հսկայական անսամբլ, որում յուրաքանչյուր կատարողն ունի իր նվագաբաժինը, այսինքն բաժանումը տեղի էունենում ոչ թե ըստ խմբերի, այլ մեկ առ մեկ:

Երաժշտությունն էլ բավականին «ծանր» է, էներգետիկ մեծ լիցքով օժտված. գրեթե անշարժ լլկվածության պահերը զուգակցվում են այնտեղ, ըստհեղինակի բնորոշման, «նախամարդկային վայրագությամբ»: Դրան գումարած, ծայրաստիճան բարդ է ռիթմիկական պատկերը, նույնիսկ տեմպըփոփոխվում է համարյա տակտից տակտ:

Բնական է, որ այդպիսի պարտիտուրից գլուխ հանելը հաջողվում է բնավ ոչ բոլոր դիրիժորներին: Հեշտ աշխատանք չէր նաև Բուլեզի համար: Ժամերշարունակ նա հեղինակի հետ հակված էր պարտիտուրի վրա` փորձելով նախ ի մի բերել բոլոր գործիքների հնչողությունը, ապա երաժշտական իմաստհաղորդել ստացվածին, ու վերջում միայն` կառուցել ստեղծագործության ամբողջական ձևը:

«Notations» շարքը գրված է միանգամայն այլ սկզբունքներով: Կարևորն այնտեղ տեմբրային համակցությունների գեղեցկությունն է, հեռավոր ու մոտիկղողանջների տարածականությունը: Սնոբի՞զմ էր էլի, թե՞ Բուլեզի հեղինակային նրբագեղ կատարման անկեղծ արձագանք, բայց մեծ համերգասրահիհանդիսատեսն այնպիսի ընդունելություն ցուցաբերեց, կարծես երեկոյան զգեստ հագած սառը, փորձառու «երաժշտասերների» փոխարեն նստած լիներսպորտային մրցումների ակնդիր մի ամբոխ: Համենայն դեպս, շատ զարմացած էի, գուցե ոչ այնքան հաճելիորեն, երբ կուլիսների ետևում աչքսպատահաբար ընկավ բեմի բանվորների համար պատրաստված մոտավոր աշխատանքային պլանին`

Կարդալ նաև

Երաժշտություն Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը ժամանակակից երաժշտության մեջ Արթուր Ավանեսով Ձեն ասելիս հաճախ հասկանում ե փակ աչքերով մեդիտացիա, այնինչ ինձ համար ձենը կիրք է, թեպետ առանց տառապանքի: Կունսու Շիմ Մասն առաջին. Ձեն բուդդիզմը և Արևմուտքի երաժշտությունը Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը հսկայական նշանակություն ունեցավ XX դարի… Երաժշտություն Նամակներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել:… Երաժշտություն Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության…