Ռուբիկոն

Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

4.         Վերջապես, հիմնադիր ֆունկցիայի կողքին խոսքն օժտված է ստեղծարար ֆունկցիայով:

Գրականության և արվեստների միջոցով շարունակվում է ստեղծվել ու բացահայտվել մարդու այնպիսի տիպար, որ ոչ մի հասարակություն չի կարող պլանավորել, ինչը և մեծագույն ռիսկ է ինչպես արվեստների, այնպես էլ հասարակության համար, որին պատկանում է նա: Իսկական ստեղծագործողը նա չէ, ով խոսում է իր ժամանակի մարդկանց արդեն հայտնի պահանջների մասին, այն պահանջների, որոնց արդեն անդրադարձել է քաղաքականության մարդը, այլ նա, ում ստեղծագործությունը նորություն է մարդկային իրականության արդեն հայտնի և ընդունված ճանաչողության համեմատ: Այստեղ մենք գործ ունենք խոսքի բանաստեղծական ֆունկցիայի հետ, որով և ավարտվում են մեր մտորումները խոսքի կարողությունների վերաբերյալ: Հիմա մենք հասկանում ենք, որ այն ընկած է քաղաքակրթության նախագծի ու նաև աշխատանքի քաղաքակրթության նախագծի հիմքում:

Գուցե այստեղ խոսքն առնչվո՞ւմ է հիմնական ստեղծարարմանը, գուցե խոսքի աստվածաբանությունը վերջին հաշվով համընկնո՞ւմ է աշխատանքի աստվածաբանությանը: Գուցե: Սակայն սա նախ նշանակում է, որ մարդու վերջավորության պարագայում մենք կարիք ունենք և՛ աշխատանքի, և՛ խոսքի, որպեսզի մեր տեղը գտնենք ստեղծարար խոսքում, որպիսին մենք չենք:

Ահա ինչու ամեն քաղաքակրթություն միաժամանակ պիտի լինի աշխատանքի քաղաքակրթություն և խոսքի քաղաքակրթություն:

*Այս և հաջորդ էջերում ներկայացված մի քանի հարցերի առումով իմ վերլուծությունը ես համալրել եմ Վալտեր Պորցերի դրույթներով, որ շարադրված են նրա “Das Wander der Sprache” գործում chap. IX, Die Leistung der Sprache:

** Brice Parain, Recherches sur la nature et les fonctions du langage.

*** «Ագամեմնոն», էջ 179, թարգմ.` Արամ Թոփչյանի. Էսքիլոս, «Ողբերգություններ», Նաիրի, 1991

**** “La parole est mon royaume”, Esprit, fevrier 1955:

***** Friedmann, “ Où va le travail humain? Des écouteurs aux oreilles”, p. 207 et suiv.

Ֆրանսերենից թարգմանությունը`

Արուս Բոյաջյանի

Paul Ricoeur “Histoire et vérité ”

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային… Փիլիսոփայություն Գիտություն և կրոն Ալբերտ Այնշտայն Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած…